«ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ

Լուրեր - ՍԻՄ

«Մոնթե Մելքոնյան» ֆուտբոլային նորաստեղծ ակումբ՝ մարզիչներ, պատանի ֆուտբոլիստներ, ձեռքբերումներ, նպատակներ, դժվարություններ և ապագայի մեծ ծրագրեր. պատմում են ակումբի հիմնադիրներն ու ֆուտբոլիստները: Ակումբը ստեղծվել է մեկ տարի առաջ Փարաքար-Թաիրով համայնքում և այս պահին ունի 3 տարիքային խմբերի ավելի քան 80 ֆուտբոլիստներ, ովքեր կանոնավոր կերպով մասնակցում են ամենօրյա մարզումներին և միջթիմային խաղերին:

Հիմնադիրներ

Հայկ Նարիմանյան-ակումբի հիմնադիր նախագահ, երկարամյա մարզիչ, զուգահեռ մարզչական գործունեություն է ծավալում «Բանանց» և Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբներում: Տարբեր տարիքային խմբերի հետ աշխատելու համար ՈՒԵՖԱ-ի կողմից նրան տրվել է «Ա» կարգի լիցենզավորում:

Արմեն Կոջամանյան-ակումբի փոխնախագահ, զուգահեռ աշխատում է Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, ունի ՈՒԵՖԱ-ի կողմից տրված մարզչական գործունեության արտոնագիր և ավելի քան ութ տարվա մարզչական փորձ:

Հարություն Աբրահամյան համահիմնադիր  և Արթուր Ղազարյան- մարզիչներ: Արթուր Ղազարյանը դասավանդում է նաև Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, համագործակցում «Արարատ Արմենիա» ակումբում, ունի ՈՒԵՖԱ-ի կողմից տրված «Բ» կարգի միջազգային մարզչական արտոնագիր:

Սամվել Ադամյան- ակումբի բարեկամ:

Ակումբի ստեղծման նպատակը 

Հենց սկզբից որոշվել է ակումբը կոչել Մոնթե Մելքոնյանի անունով, և սա թե՛ մարզիչների և թե՛ ֆուտբոլիստների համար դարձավ պայքարելու, հաղթանակներ գրանցելու առաջին մոտիվացիան: «Մենք հերոս Մոնթեի անունն ենք կրում, իսկ դա շատ պատասխանատու և պարտավորեցնող է: Յուրաքանչյուր խաղի և ամենօրյա մարզումների ժամանակ մենք հենց այս գիտակցությամբ ենք մարզադաշտ դուրս գալիս»,- ասում են պատանի ֆուտբոլիստները:

Ավելի քան 30 տարվա ֆուտբոլային կարիերայի փորձառությամբ հիմնադիրները «Մոնթե Մելքոնյան» ակումբը ստեղծել են՝ մի քանի նպատակ հետապնդելով. նախ՝ նպաստել ֆուտբոլի զարգացմանը հատկապես մարզային համայնքներում, որոնք կտրված են մայրաքաղաքից, և տեղի պատանիները միշտ չէ, որ ժամանակ և հնարավորություն ունեն հաճախել ֆուտբոլի երևանյան հայտնի ակումբներում ու թիմերում: Մարզում նման ակումբ ունենալը լրացնում է այս բացը: Երկրորդ՝ ապահովել պատանիների ակտիվ ֆիզիկական կրթությունը և թույլ չտալ նրանց ազատ ժամանակը անարդյունավետ վատնել փողոցում: «Դեռ վաղ է ասել այս ակումբից ապագա քանի՞ լավ ֆուտբոլիստներ դուրս կգան, բայց որ ամուր, առողջ, ֆիզիկապես պատրաստված տղաներ, իսկ ապագայում բոլորը նաև լավ զինվորներ կլինեն, երկմտանք չկա»,- վստահեցնում են մարզիչները:

Ակումբի պայմանները

Նորաստեղծ ակումբում դեռ չլուծված խնդիրներ շատ կան, բայց սա ակումբի գործունեության վրա չի ազդում. ապագայի նկատմամբ լավատեսությամբ՝ մարզիչներն ու ֆուտբոլիստները շարունակում են առաջ շարժվել:

Ակումբում հույս ունեն նորոգված տեսնել Բանգլադեշ-Մերձավան մոտ 4կմ երկարությամբ ճանապարհահատվածը՝ ավտոկանգառի հետ միասին: Դա հնարավորություն կտա քաղաքային տրանսպորտի անխափան երթևեկությունն այս հատվածում, իսկ սա էլ իր հերթին այդ համայնքներից նոր մասնակիցների կբերի ակումբ:

«Մոնթե Մելքոնյան» ֆուտբոլային  ակումբն առանձնանում է մյուս ակումբներից այն հանգամանքով, որ այստեղ դեռևս լիովին լուծված չէ մարզադաշտի և հանդերձարանների հարցը: Դաշտը բարեկարգման կարիք ունի, իսկ հանդերձարանները դեռ կիսակառույց են, անգամ ձմռան ցրտին ֆուտբոլիստները ստիպված են հանդերձափոխվել ոչ այնքան հարմարավետ պայմաններում: Բայց սա պատանիների համար հիասթափության պատճառ չէ: Պատանի ֆուտբոլիստները համառորեն մարզվում և համբերատար սպասում են ակումբի պայմանների բարեկարգմանը:

Մարզիչները հետևում և խրախուսում են ոչ միայն պատանիների ֆուտբոլային, այլ նաև կրթական առաջադիմությանը՝ մշտապես հորդորելով բարձր արդյունքներ գրանցել ոչ միայն մարզադաշտում, այլև դպրոցում: Ֆուտբոլիստների հետ մարզիչներն աշխատում են ոչ միայն տեխնիկա-տակտիկա զարգացնելու ուղղությամբ, այլև որպես հոգեբաններ, ինչը պակաս կարևոր չէ:

Ակումբում նաև պահպանվում են հակահամաճարակային սահմանված կանոնները: Առողջական վիճակի մասին հատուկ բժշկական քաղվածքը տեղամասային բուժհաստատությունից և յուրաքանչյուր մարզումից առաջ ջերմաչափումը պարտադիր են:

Միջթիմային խաղեր, մեծ ֆուտբոլային երազանքներ

«Մոնթե Մելքոնյան» ակումբն արդեն բազմաթիվ հաջողված միջթիմային հանդիպումներ է ունեցել Ավանի ֆուտբոլի ակադեմիայի, «Արարատ Արմենիայի», Արմավիրի «Սարդարապատ», Մուսալեռի «Վեստ Արմենիա», «Միկա», «Նոա» և այլ թիմերի ու ակումբների հետ: Ակումից ֆուտբոլիստներից ոմանք արդեն ընտրվել են՝ Հայաստանի մինչև 17 տարեկանների պատանեկան առաջնությանը մասնակցելու համար: Հոկտեմբերի 10-15-ը 05 թիմը մասնակցում է Հայաստանի ֆուտբոլի առաջնությանը:

«Սպորտը, հատկապես թիմային սպորտը, ինչպիսին ֆուտբոլն է, դրական է անդրադառնում պատանիների թե՛ ֆիզիկական և թե՛ հոգեբանական դաստիարակության վրա: Թիմային մտածելակերպ, պայքարելու-հաղթելու ցանկություն, խաղային տեխնիկա, ֆիզիկական պատրաստվածություն ունեցող, մրցակցությունից չվախեցող, ամուր կամքի տեր պատանիներ են ակումբի կազմում, ովքեր թե՛ մայրաքաղաքից և թե՛ հարակից տարբեր համայնքներից երկար ճանապարհ են կտրում-անցնում, որպեսզի հենց ազգային հերոսի անունը կրող ակումբում սկսեն իրենց ֆուտբոլային կարիերան»,- ասում են մարզիչները:

Պատանի ֆուտբոլիստներ

Սարգիս Սարգսյան- «Ակումբի հիմնադրման առաջին օրից մարզվում եմ այստեղ, Փարաքար համայնքից եմ, մեր համայնքում նման ֆուտբոլային ակումբ ունենալը մեծ երազանք էր, քանի որ ստիպված չենք շաբաթը մի քանի անգամ հասնել Երևան և մարզվել որևէ ակումբում. այստեղ և՛ մոտ է և՛  անհամեմատ մատչելի, իսկ մարզիչները շատ պրոֆեսիոնալ են:   Հիմա նոր մրցաշարին ենք պատրաստվում, մի փոքր լարված ենք, որովհետև հերոս Մոնթեի անունն ենք կրում մեր մարզաշապիկներին, իսկ դա շատ պարտավորեցնող է»:

Դավիթ Հովհաննիսյանց- «Երկու ամիս է, ինչ ընկերոջս օրինակին հետևելով՝ մարզվում եմ այս ակումբում: Մալաթիա համայնքից եմ գալիս, մի քիչ դժվար է, ճանապարհ չկա, բայց,  միևնույն է, ես հավատում եմ ակումբին: Իմ ու մյուսների նպատակը հիմա մեկն է՝ C խմբում հաղթենք և անցնենք B խումբ: Ես վստահ եմ, որ հաղթելու ենք»:

Հովանավորներ

Ակումբի պայմանները քիչ թե շատ բարենպաստ են դառնում հենց հիմնադիր մարզիչների ջանքերով: Նրանք են մշակում դաշտը և լուծում պարբերաբար առաջացող տեխնիկական հարցերը, և այս ամենը՝ ի շահ ֆուտբոլի զարգացմանն ու այս պատանիների վաղվա մեծ ֆուտբոլային ապագայի:

Ակումբին հովանավորել է Թաիրով համայնքի գյուղապետը՝ Դավիթ Մինասյանը, ով հոգացել է Մոնթե 05 թիմի տրանսպորտային ծախսերը:  Ակումբին աջակցել է նաև CAR SERVICE CITY ընկերության հիմնադիր տնօրեն` Մհեր Հարությունյանը, Մուսա լեռ տպագրատան տնօրեն Ռուբեն Հարությունյանը։ Ակումբը ակնկալում է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությունը՝ մարզային համայնքներում ֆուտբոլային կյանքն ակտիվացնելու համար: Միշտ առաջ գնալու, նոր ձեռքբերումների ու ավելին անելու միշտ անելիք կա ակումբում: «Ուրախ կլինենք նոր համագործակցությունների ու հովանավորների հետ աշխատելու: Դեռ մեկ տարվա մեջ արդեն գրանցում ենք հաջողություններ, մարզիկների ոգևորությունն էլ անսահման է, դե պատկերացրեք ինչեր կարվեն նոր հովանավորների աջակցությամբ»: Իսկ մեզ հետ կապվել հնարավոր է 095424212 հեռախոսահամարով կամ մեր ֆեյսբուքյան էջի միջոցով  https://www.facebook.com/profile.php?id=100031886960434

 

https://iravunk.com/sim/?p=215205&l=am/
Աշտարակում հիմնադրվեց «Հանուն Նոր միության» շարժման Աշտարակի շրջանային խորհուրդը «Հանուն նոր միության» Շարժումը շարունակում է ընդլայնվել «ՍԻՄ» կուսակցությունը և «Իրավունք» թերթի խմբագրական անձնակազմը ցավակցում է Ռազմիկ Դավոյանի ընտանիքի անդամներին և  հարազատներին Նիկոլն աննկատ մի փշուր է այս մե՜ծ խաղի մեջ. Հայկ Բաբուխանյանը փակագծեր է բացում  Արտաշատում ստեղծվեց «Հանուն նոր Միության» Շարժման խորհուրդը «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման խորհրդը պահանջեց իշխանություններից դադարեցնել հակառուսական հիստերիան Բա ընտրությունների ժամանակ միավորվեիք, հիմա ինչի՞ շուրջ եք միավորվում. Բաբուխանյան Միութենական պետություն. ինչ օգուտ է լինելու անդամ երկրների քաղաքացիներին Տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» Շարժման գործկոմի նիստը «ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդները Չորս երեխաների մայրը արեց այն, ինչ չէին անում ՀՀ եւ Արցախի իշխանությունները Մենք կմիավորենք Արցախը Հայաստանին` ՌԴ-ի հետ միութենական պետության շրջանակներում ՍԻՄ կուսակցության համար միակ եւ անփոխարինելի նպատակը մնում է ուժեղ Հայաստանի, ներառյալ Արցախը, կառուցումը Սա այն նպատակն է, որը Թուրքիան իր առջեւ դրեց ավելի քան հարյուր տարի առաջ Հիմա գոնե պետք է առանց ամաչելու ասենք, թե Հայաստանի միակ փրկությունը որն է. Բաբուխանյան Նիկոլի գրաքննիչները հարձակվել են ընդդիմադիր կայքերի վրա «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ շարժումը» հարցումով դիմել է ընտրական մարաթոնի մասնակիցներին Կեղծել Հայրենական Մեծ պատերազմը՝ նշանակում է կեղծել մեր էությունը. Բաբուխանյան «Ղրիմի բարեկամներ» ակումբի ջանքերով Թեոդոսիայում բացվեց Հայաստանին նվիրված ցուցահանդես Եթե մենք չանցանք ԱԺ, կնշանակի՝ հայ ժողովուրդը մերժեց Միութենական պետության գաղափարը. Բաբուխանյան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գաղափարախոսությունը լայն արձագանք գտավ գիտաժողովում Ստեփանակերտի քաղաքապետն ընդունել է Հայկ Բաբուխանյանի գլխավորած պատվիրակությանը ՍԻՄ եւ Արցախի «Արդարություն» կուսակցությունների միջեւ ստորագրվեց հուշագիր Հայկ Բաբուխանյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ