Չորս երեխաների մայրը արեց այն, ինչ չէին անում ՀՀ եւ Արցախի իշխանությունները

ՍԻՄ - Գլխավոր լուրեր

Իզաուրա Բադալյանի  եւ իր չորս երեխաների  պատմությունը, երբ նա վերադառնում էր իր տուն Շուշիում եւ Հադրութի Ազոխ ու Ուխտավոր գյուղերում  թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունները ընկալում են ոչ  ճիշտ տեսանկյունից: Ոմանք փորձում են մեղադրել բազմազավակ կնոջը, թե իբր ինչպե՞ս էիր գնալու ապրելու թուրքերի մեջ: Ոմանք փորձում են օգնել, ինչն, իհարկե, գովելի է: Բայց այստեղ կա շատ ավելի խորը մի խնդիր, որը վերաբերում է ավելի քան 20 հազար հայ փախստականներին Շուշիի եւ Հադրութի շրջանի հազարամյա իրենց օջախներից: Հիմնական հարցը հետեւյալն է` արդյո՞ք նրանք պետք է իրավունք ունենան վերադառնալ իրենց բնակության  վայրերը, արդյո՞ք Ադրբեջանի օկուպացիան պետք է շարունակվի: Չէ՞ որ 20 հազար հոգու սեփական տներով ապահովելը հեշտ խնդիր չէ եւ ինչպե՞ս է լուծվելու այդ մարդկանց սեփականության հարցը, որը մնացել է ադրբեջանական օկուպացիայի տակ:

Նոյեմբերի 9-ի տխրահռչակ համաձայնագրի 7-րդ կետը սահմանում է. «7. Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ ` ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»: Նախ ընդգծենք, որ ֆիքսված է «Լեռնային Ղարաբաղի տարածք» հասկացությունը: Ո՞րն է այդ տարածքը: Հավանաբար խոսքը գնում է ԽՍՀՄ սահմանադրությամբ փաստագրված ԼՂԻՄ-ի տարածքի մասին:  Այդ դեպքում Շուշին եւ Հադրութը մտնում են «Լեռնային Ղարաբաղի տարածք» հասկացության մեջ: Հետեւապես.

1. Ըստ  նոյմեբերի 9-ի համաձայնագրի Իզաուրա Բադալյանը ու իր չորս երեխաները, ինչպես նաեւ մնացյալ 20 հազարից ավելի ներքին տեղափոխվածներ իրավունք ունեն վերադառնալու իրենց  բնակավայրերը եւ տիրապետելու իրենց սեփականությանը: Եվ հարցը պետք է լուծվի հենց նոյեմբերի 9-ի համաձայնագրի 7-րդ կետի համապատասխան: Ընդ որում, օկուպացիոն իշխանությունները պարտավոր են տրամադրել իրենց բնակավայրերը վերադարձող ներքին տեղահանվածներին միջազգային օրենսդրությամբ նախատեսված բոլոր իրավունքները, սկսած անվտանգությունից եւ վերջացրած մայրենի լեզվով կրթություն ստանլու իրավունքով:

2. Միաժամանակ  ներքին տեղահանված անձանց եւ փախստականների անվտանգությունը պետք է ապահովեն եւ երաշխավորեն Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը, որոնք այդ գործառույթը իրականացնում են համաձայն նոյեմբերի 9-ի համաձայնագրի:

3. Ադրբեջանի ժամանակավոր օկուպացիայի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում պետք է գործի  ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ, որը վերահսկողություն կսահմանի  Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձի  նկատմամբ:

4. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների ճշգրտման հետ զուգահեռ պետք է սահմանազատվեն «Լեռնային Ղարաբաղի տարածք» հասկացության սահմանները եւ եթե Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների ճշգրտումը ու սահմանազատումը իրականացվում է Սովետական Միության  քարտեզներով,  ապա նույն քարտեզներով պետք է սահմանազատում տեղի ունենա Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ: Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր օկուպացիոն զորքերը Շուշիի եւ Հադրութի շրջաններից, ինչպես նաեւ ԼՂԻՄ-ի մի շարք այլ տարածքներից: Մինչեւ դա չարվի եւ մինչեւ չընդունվի որոշում զուգահեռ իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումը Հայաստանի իշխանությունները պետք է հրաժարվեն որեւէ սահմանազատման գործընթացից:

Բազմազավակ մոր այդ ճարահատյալ քայլը  պարունակում է մեծ իմաստ. այն է` Հայաստանի եւ Արցախի իշխանությունները պարտավոր են պայքարել  ու բարձրաձայնել  փախստականների  ու ներքին տեղահանվածների իրավուքների համար: Իզաուրա Բադալյանը արեց այն, ինչ չէին համաձրակվում անել մեր իշխանությունները: Եվ գոնե հիմա  նրանք պարտավոր են  զբաղվել  այդ մարդկանց հարցով: Իսկ Իզաուրաները պետք է շատանան իրենց պահանջի մեջ եւ այդ պահանջը ներկայացնեն թե՛ մեր իշխանություններին, թե՛ նոյեմբերի 9-ի համաձյնագիրը ստորագրած կողմերին, թե՛ միջազգային հանրությանը ի դեմս` Մինսկի խմբի:

Հայկ Բաբուխանյան

ՍԻՄ կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության»  շարժման գործկոմի անդամ

https://iravunk.com/sim/?p=212428&l=am/
Աշտարակում հիմնադրվեց «Հանուն Նոր միության» շարժման Աշտարակի շրջանային խորհուրդը «Հանուն նոր միության» Շարժումը շարունակում է ընդլայնվել «ՍԻՄ» կուսակցությունը և «Իրավունք» թերթի խմբագրական անձնակազմը ցավակցում է Ռազմիկ Դավոյանի ընտանիքի անդամներին և  հարազատներին Նիկոլն աննկատ մի փշուր է այս մե՜ծ խաղի մեջ. Հայկ Բաբուխանյանը փակագծեր է բացում  Արտաշատում ստեղծվեց «Հանուն նոր Միության» Շարժման խորհուրդը «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման խորհրդը պահանջեց իշխանություններից դադարեցնել հակառուսական հիստերիան Բա ընտրությունների ժամանակ միավորվեիք, հիմա ինչի՞ շուրջ եք միավորվում. Բաբուխանյան Միութենական պետություն. ինչ օգուտ է լինելու անդամ երկրների քաղաքացիներին Տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» Շարժման գործկոմի նիստը «ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդները Չորս երեխաների մայրը արեց այն, ինչ չէին անում ՀՀ եւ Արցախի իշխանությունները Մենք կմիավորենք Արցախը Հայաստանին` ՌԴ-ի հետ միութենական պետության շրջանակներում ՍԻՄ կուսակցության համար միակ եւ անփոխարինելի նպատակը մնում է ուժեղ Հայաստանի, ներառյալ Արցախը, կառուցումը Սա այն նպատակն է, որը Թուրքիան իր առջեւ դրեց ավելի քան հարյուր տարի առաջ Հիմա գոնե պետք է առանց ամաչելու ասենք, թե Հայաստանի միակ փրկությունը որն է. Բաբուխանյան Նիկոլի գրաքննիչները հարձակվել են ընդդիմադիր կայքերի վրա «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ շարժումը» հարցումով դիմել է ընտրական մարաթոնի մասնակիցներին Կեղծել Հայրենական Մեծ պատերազմը՝ նշանակում է կեղծել մեր էությունը. Բաբուխանյան «Ղրիմի բարեկամներ» ակումբի ջանքերով Թեոդոսիայում բացվեց Հայաստանին նվիրված ցուցահանդես Եթե մենք չանցանք ԱԺ, կնշանակի՝ հայ ժողովուրդը մերժեց Միութենական պետության գաղափարը. Բաբուխանյան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գաղափարախոսությունը լայն արձագանք գտավ գիտաժողովում Ստեփանակերտի քաղաքապետն ընդունել է Հայկ Բաբուխանյանի գլխավորած պատվիրակությանը ՍԻՄ եւ Արցախի «Արդարություն» կուսակցությունների միջեւ ստորագրվեց հուշագիր Հայկ Բաբուխանյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ