Մենք կմիավորենք Արցախը Հայաստանին` ՌԴ-ի հետ միութենական պետության շրջանակներում

ՍԻՄ - Գլխավոր լուրեր

Այսօր,  Արցախի Հանրապետության անկախության  30-ամյակի առթիվ մենք դիմեցինք  ՍԻՄ նախագահ, «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համահիմնադիր Հայկ Բաբուխանյանին:

- Պարոն Բաբուխանյան, Դուք քաղաքականության մեջ եք 1988 թվականից: Եղել եք Արցախյան պայքարի ակունքներում: Ձեր մասնակցությամբ ընդունվել են բազմաթիվ որոշումներ, որոնք վերաբերվում են Արցախին: Ի՞նչ կասեք ասյօր: Ինչո՞ւ  այսօր մենք չունենք տոնական տրամադրություն:

- Ինձ համար եւ մեր կուսակցության համար տոն է եղել ոչ թե Արցախի անկախության հռչկաումը, այլ դեկտեմբերի 1-ը` Արցախի Հայաստանին վերամիավորման օրը: Ի սզվբանե 1988-ից  խնդիրը դրված էր վերամիավորման նպատակով: Այո՛, մեր կուսակցության ջանքերով 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունվեց վերամիավորման որոշումը, որը հետագայում, կրկին մեր կուսակցության ջանքերով, վերահաստատվեց Հայաստանի անկախության մասին հռչակագրով եւ այդուհանդերձ դարձավ եւ մինչ օրս էլ մնում է Հայաստանի սահմանադրության դրույթ: Ցավոք, 1991-ին ՀՀՇ-ականներին հաջողվեց փոխել արցախյան շարժման տրամաբանության հունը եւ վերամիավորումից անցում կատարվեց  դեպի  Արցախի անկախություն: Սակայն  թե՛ Արցախի անկախության հռչակման պահին, թե՛  անցած 30 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը այդպես էլ չճանաչեց Արցախի Հանարպետության անկախությունը: Դա բերեց  անորոշության, երկիմաստության եւ ճողվածության, ինչպես  աշխարհում հարցի ընակլման առումով, այդպես էլ մեր երկրի ռազմավարության եւ հայ ժողովրդի ինքնաընկալման տեսակետից: Այդ ամենի բացասական հետեւանքները մենք տեսանք նաեւ  արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ: Մի խոսքով, կիսատ-պռատ որոշումների արդյունքում, երբ ասվում էր «ա»-ն, բայց չէր ասվում «բ»-ն,  մենք այսօր  չենք կարող լիաթոք նշել  Արցախի անկախությունը: Այս 30 տարիների մեջ մենք ունեցանք մեր ազգի համար կատաստրոֆիկ կորուստներ սկսած Շահումյանից ու Գետաշենից, վերջացրած Հադրութով ու Շուշիով: Բայց մենք այս ընթացքում ունեցել ենք  վերամիավորման որոշում եւ զգալի չափով այն իրականացրել ենք: Այնպես որ մենք տոնելու ենք դեկտեմբերի 1-ին Արցախի  Հայաստանին վերամիավորման 32-ամյակը:

-  Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի Արցախի վերաբերյալ մեր քաղաքականությունը ներկայումս:

- Մեր բազմաթիվ ռազմավարական ու մարտավարական սխալների արդյունքում եկել-հասել ենք շատ բարդ իրավիճակի: Այսօր Արցախը չորս կողմից շրջապատված է թշնամիներով եւ Հայաստանի հետ կապված է մի նեղ միջանցքով, որը ցանկացած պահի կարող է փակվել թշնամու կողմից: Հաշվի առնելով մեր բանակի վիճակը, ժողովրդի ոգին ու տրամադրությունները, տնտեսության հնարավորությունները եւ այլ գործոններ պետք է  հասկանալ, որ ռազմական ուժով ինքնուրույն մենք չենք կարող ոչ միայն ապահովել Արցախի անվտանգությունը, այլեւ` Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Մեր միակ ճիշտ ճանապարհն է ամրապնդել մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ռուսաստանի, որն այսօր հանդիսանում է Արցախի անվտանգության եւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության երաշխավորը: Մեր կուսակցությունը նախաձեռնեց «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը, որի նպատակն է ձեւավորել Ռուսաստանի հետ նոր մակարդակի հարաբերություններ, ընդհուպ միավորվել միութենական պետության շրջանակերում: Մենք այստեղ ենք տեսնում  նաեւ Արցախի հարցի  լուծումը: Այսինքն` Արցախը ԽՍՀՄ կազմում եղել է սահմանադրական սուբյեկտ` ԼՂԻՄ, իր սահմաններով, ինքնակառավարման մարմիններով եւ այլն: Մենք գտնում ենք, որ այժմ էլ Արցախի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի սահմաններով պետք է դառնա միութենական պետության սուբյեկտ: Այդտեղ պետք է անցկացնել հանրաքվե այդ նպատակով: Ընդ որում, դա պետք է անել մոտակա 4 տարիներին, մինչեւ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի մանդատի ժամկետի լրանալը:  Մենք կմիավորվենք Արցախի հետ Ռուսաստան-Բելառուս-Հայաստան միութենական պետության շրջանակներում:

- Այո՛, ԼՂԻՄ-ը ԽՍՀՄ-ի սահմանադրությամբ սահմանված ինքնավարություն էր, սակայն չէ՞ որ 1923 թվականին  այն տրվեց Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ: Արյդո՞ք այս անգամ էլ այդպես չի լինի:

-Նախ նշենք, որ Արցախի ինքնավարությունը, թեկուզ Ադրբեջանական ԽՍՀ կազմում, թույլ տվեց 66 տարիների ընթացքում պահպանել այդտեղ հայությունը եւ անհրաշեժտ պահին ձեւավորել Արցախի Հանարպետություն: Ցավոք, այսօր Արցախի փաստացի տարածքը  ավելի փոքր է, քան ԼՂԻՄ-ը եւ մենք ունենք խնդիր վերականգնելու Արցախի տարածքային աբողջականությունը ԼՂԻՄ-ի սահմաններում եւ ազատագրելու Արցախի օկուպացված տարածքները: Իսկ ինչ վերաբերվում է պատմական  անդրադարձին,  ապա  խոշորագույն սխալն այն էր, որ 1920-ական թվականներին հույսներս դրել էինք Անգլիայի ու Ֆրանսիայի վրա ու վերջիններիս դրդմամբ հակադրվում էինք Ռուսաստանին: Ադրբեջանում սովետական կարգերը հաստատվեցին 1920 թվականի ապրիլին: Հայաստանում դրանք կարող էին հաստատվել մայիսին, սակայն դա տեղի ունեցավ միայն  նույն թվականի դեկտեմբերին: Այդ ընթացքում մենք կորցրեցինք Կարսը, Սարիղամիշը, Իգդիրը, օկուպացվեց Շիրակի մարզը:  Թուրքերը գրավեցին Սյունիքը, Արցախը, Գանձակը: Ստորագրվեց Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը, որով Հայաստանը, ըստ էության, դառնում էր Թուրքիայի վիլայեթ: Այդ ամենն իր հետեւանքներն ունեցավ հետագա տարիների  տարածքային  վեճերի  լուծումների  տրամաբանության վրա: Հույսով եմ, որ Հայաստանի վերնախավում գոնե այժմ, երբ մեր սխալների հետեւանքով կորցրեցինք տարածքներ թե՛ 20-րդ , թե՛ 21-րդ դարում, այսքանից հետո կգտնվեն հեռատես մարդիկ եւ  Հայաստանը կգնա  մեր նախանշած ճանապարհով:

- Իսկ եթե Ադրբեջանը  փորձի խոչընդոտել այդ ծրագրի՞ն:

- Անկասկած, փորձելու է: Բայց մենք պետք է գոնե այս անգամ  առաջանցիկ  քայլեր կատարենք եւ կարողանանք Ռուսաստանի հետ ձեւավորենք միութենական պետություն: Միաժամանակ պետք է հզորացնենք մեր բանակը, զարգացնենք տնտեսությունը եւ Լոս Անջելես կամ Գերմանիա կամ Կրասնոդար փախնելու փոխարեն մնանք եւ պայքարենք մեր երկրի համար: Եթե այդպես լինի, ապա վստահ եմ, որ Ադրբեջանը կոնֆլիկտի չի գնա, իսկ եթե անգամ սկսի երրորդ արցախյան պատերազմը, ապա կկրի ծանր պարտություն: Այլ ճանապարհ մենք չունենք:

ՍԻՄ լրատվական ծառայություն

https://iravunk.com/sim/?p=211962&l=am/
Աշտարակում հիմնադրվեց «Հանուն Նոր միության» շարժման Աշտարակի շրջանային խորհուրդը «Հանուն նոր միության» Շարժումը շարունակում է ընդլայնվել «ՍԻՄ» կուսակցությունը և «Իրավունք» թերթի խմբագրական անձնակազմը ցավակցում է Ռազմիկ Դավոյանի ընտանիքի անդամներին և  հարազատներին Նիկոլն աննկատ մի փշուր է այս մե՜ծ խաղի մեջ. Հայկ Բաբուխանյանը փակագծեր է բացում  Արտաշատում ստեղծվեց «Հանուն նոր Միության» Շարժման խորհուրդը «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման խորհրդը պահանջեց իշխանություններից դադարեցնել հակառուսական հիստերիան Բա ընտրությունների ժամանակ միավորվեիք, հիմա ինչի՞ շուրջ եք միավորվում. Բաբուխանյան Միութենական պետություն. ինչ օգուտ է լինելու անդամ երկրների քաղաքացիներին Տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» Շարժման գործկոմի նիստը «ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդները Չորս երեխաների մայրը արեց այն, ինչ չէին անում ՀՀ եւ Արցախի իշխանությունները Մենք կմիավորենք Արցախը Հայաստանին` ՌԴ-ի հետ միութենական պետության շրջանակներում ՍԻՄ կուսակցության համար միակ եւ անփոխարինելի նպատակը մնում է ուժեղ Հայաստանի, ներառյալ Արցախը, կառուցումը Սա այն նպատակն է, որը Թուրքիան իր առջեւ դրեց ավելի քան հարյուր տարի առաջ Հիմա գոնե պետք է առանց ամաչելու ասենք, թե Հայաստանի միակ փրկությունը որն է. Բաբուխանյան Նիկոլի գրաքննիչները հարձակվել են ընդդիմադիր կայքերի վրա «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ շարժումը» հարցումով դիմել է ընտրական մարաթոնի մասնակիցներին Կեղծել Հայրենական Մեծ պատերազմը՝ նշանակում է կեղծել մեր էությունը. Բաբուխանյան «Ղրիմի բարեկամներ» ակումբի ջանքերով Թեոդոսիայում բացվեց Հայաստանին նվիրված ցուցահանդես Եթե մենք չանցանք ԱԺ, կնշանակի՝ հայ ժողովուրդը մերժեց Միութենական պետության գաղափարը. Բաբուխանյան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գաղափարախոսությունը լայն արձագանք գտավ գիտաժողովում Ստեփանակերտի քաղաքապետն ընդունել է Հայկ Բաբուխանյանի գլխավորած պատվիրակությանը ՍԻՄ եւ Արցախի «Արդարություն» կուսակցությունների միջեւ ստորագրվեց հուշագիր Հայկ Բաբուխանյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ