Հիմա գոնե պետք է առանց ամաչելու ասենք, թե Հայաստանի միակ փրկությունը որն է. Բաբուխանյան

Ներքաղաքական

«Հետընտրական Հայաստան. իրողություններ եւ ակնկալիք» թեմայով «ուղեղային գրոհ» էին կազմակերպել «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության հասարակական կազմակերպությունը եւ Եվրասիական փորձագիտական ակումբը: Քննարկումն ընթացավ բավական բուռն, հնչեցին փորձագիտական կարծիքներ, գնահատականներ տրվեցին ստեղծված իրավիճակին եւ առաջարկվեցին հնարավոր ելքեր ու լուծումներ:

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին եւ ժողովրդի կողմից առկա ապատիային՝ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համահիմնադիր, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ նախեւառաջ ընդգծեց, որ պատճառը գաղափարների բացակայությունն էր:

«Այն ուժերը, ովքեր ներկայացան ընտրություններին, ժողովրդին որեւէ գաղափար չառաջարկեցին: Մինչդեռ եթե մենք ունենք կործանված երրորդ հանրապետություն, որը փաստ է, պետք էր առաջարկել, թե ինչպիսին լինի չորրորդ հանրապետությունը: Բայց ոչ ոք չառաջարկեց, բոլորն ասում էին՝ մենք հայրենասեր ենք, սիրում ենք երկիրը, հայերս միավորվենք… Ինչ-որ դատարկ եւ անբովանդակ ծրագրեր եւ գաղափարներ: Արդյունքում ժողովուրդն ասաց՝ բա գնանք ընտրության ի՞նչ անենք: Դրա համար էլ մի մասը պաշտպանում էր Նիկոլին, մի մասը գնում էր Նիկոլի դեմ, ընտրությունը գաղափարների եւ ապագայի մեջ չէր», - նշեց ՍԻՄ կուսակցության նախագահը:

Հ. Բաբուխանյանի գնահատմամբ՝ Հայաստանի քաղաքական ուժերի գերակշիռ մասը դրսեւորեց չտեսնված ամբիցիոզություն. «Քաղաքական ուժեր էլ գուցե չասենք, այլ քաղաքականությունով զբաղվող անհատների մեծ մասը սեփական եսի առաջխաղացման մասին մտածելով՝ Հայաստանին վերաբերեցին որպես օֆիս, որտեղ կարելի է գրավել մի տեղ ու լավ աշխատել: Արդյունքում նույնպես ժողովուրդը չհավատաց եւ ընկավ ապատիայի մեջ:  Ամեն մեկը փորձում էր լուծել իր հարցը. մեկն ասում էր՝ պաշտոն ունեմ, պաշտոնս պահեմ, մյուսը՝ փոքրիկ բիզնես ունեմ, բիզնեսս պահեմ կամ այս մեկին չեմ սիրում, իր դեմ գնամ: Մեր ամբողջ ողբերգությունը դրա մեջ էր»:

Ըստ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համահիմնադրի, մենք ունենք այսօր մի լուծում՝ Հայաստանը ներգրավել միութենական պետության մեջ. «Սա միակ լուծումն է, որն այսօր պետք է, որպես ստրատեգիական ճանապարհ, առաջարկենք մեր ժողովրդին: Մեր հասարակության մեջ ոմանք հուզվում են այս գաղափարից, ոմանք՝ ընդունում, բայց ամաչում են ասել: Բայց, ցավոք, հասել ենք այն կետին, երբ պարզ դարձավ, որ մեն-մենակ այս աշխարհում չենք կարողանում դիմանալ: Պետք է ազնվորեն ասել այդ մասին ժողովրդին, ինչպես ժամանակին ավելի ազնվորեն, երեւի, պետք է ասեինք, որ «Լավրովի պլանը» մեր միակ փրկությունն է: Էլի ասում էինք, բայց մի քիչ ամաչելով էինք ասում, իսկ հիմա գոնե պետք է առանց ամաչելու ասենք՝ Հայաստանի միակ փրկությունը, որպես երկիր, Ռուսաստանի հետ միութենական պետության ձեւավորումն է»:

Հ. Բաբուխանյանի կարծիքով՝ ՌԴ Պետդումայի սեպտեմբերյան ընտրություններից հետո՝ այդ պրոցեսը կարագանա, եւ մենք պետք է արդեն պատրաստ լինենք այդ դրանում ներգրավելուն. «Ռուսաստանը ձեւավորելով միութենական պետություն Բելառուսի հետ՝ այսօր բազմանդամության եւ երկուսով չմնալու խնդիր ունի: Այս առումով՝ մենք, իհարկե, տեղ ունենք մեր դաշնակից պետությունների հետ զրուցելու եւ առաջարկելու մեր տեսլականը»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=208482&l=am/
Աշտարակում հիմնադրվեց «Հանուն Նոր միության» շարժման Աշտարակի շրջանային խորհուրդը «Հանուն նոր միության» Շարժումը շարունակում է ընդլայնվել «ՍԻՄ» կուսակցությունը և «Իրավունք» թերթի խմբագրական անձնակազմը ցավակցում է Ռազմիկ Դավոյանի ընտանիքի անդամներին և  հարազատներին Նիկոլն աննկատ մի փշուր է այս մե՜ծ խաղի մեջ. Հայկ Բաբուխանյանը փակագծեր է բացում  Արտաշատում ստեղծվեց «Հանուն նոր Միության» Շարժման խորհուրդը «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման խորհրդը պահանջեց իշխանություններից դադարեցնել հակառուսական հիստերիան Բա ընտրությունների ժամանակ միավորվեիք, հիմա ինչի՞ շուրջ եք միավորվում. Բաբուխանյան Միութենական պետություն. ինչ օգուտ է լինելու անդամ երկրների քաղաքացիներին Տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» Շարժման գործկոմի նիստը «ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդները Չորս երեխաների մայրը արեց այն, ինչ չէին անում ՀՀ եւ Արցախի իշխանությունները Մենք կմիավորենք Արցախը Հայաստանին` ՌԴ-ի հետ միութենական պետության շրջանակներում ՍԻՄ կուսակցության համար միակ եւ անփոխարինելի նպատակը մնում է ուժեղ Հայաստանի, ներառյալ Արցախը, կառուցումը Սա այն նպատակն է, որը Թուրքիան իր առջեւ դրեց ավելի քան հարյուր տարի առաջ Հիմա գոնե պետք է առանց ամաչելու ասենք, թե Հայաստանի միակ փրկությունը որն է. Բաբուխանյան Նիկոլի գրաքննիչները հարձակվել են ընդդիմադիր կայքերի վրա «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ շարժումը» հարցումով դիմել է ընտրական մարաթոնի մասնակիցներին Կեղծել Հայրենական Մեծ պատերազմը՝ նշանակում է կեղծել մեր էությունը. Բաբուխանյան «Ղրիմի բարեկամներ» ակումբի ջանքերով Թեոդոսիայում բացվեց Հայաստանին նվիրված ցուցահանդես Եթե մենք չանցանք ԱԺ, կնշանակի՝ հայ ժողովուրդը մերժեց Միութենական պետության գաղափարը. Բաբուխանյան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գաղափարախոսությունը լայն արձագանք գտավ գիտաժողովում Ստեփանակերտի քաղաքապետն ընդունել է Հայկ Բաբուխանյանի գլխավորած պատվիրակությանը ՍԻՄ եւ Արցախի «Արդարություն» կուսակցությունների միջեւ ստորագրվեց հուշագիր Հայկ Բաբուխանյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ