Նիկոլի գրաքննիչները հարձակվել են ընդդիմադիր կայքերի վրա

Նորություններ
Մեր ժողովրդի գլխին գալովի է է՛լ պատերազմ, է՛լ Նիկոլ, է՛լ «Վեոլիա Ջուր» հիմա էլ ստացանք նիկոլական գրաքննիչներ: Այդ գրաքննիչները զբաղված են բացառապես Նիկոլի ու իր  ընտանիքի  վերաբերյալ նյութերի գրաքննությամբ եւ որոշում են, թե որն է ճիշտ, որը սխալ: Իրենց դատավորի իրավունքները վերագրած գրաքննիչները, որոնք ստացել են Ֆեյսբուքում պատժիչ ջոկատի լիազորություններ, հարձակվել են ընդդիմադիր կայքերի վրա, փորձելով սահմանափակել ընդդիմադիր քաղաքական լրատվությունը Ֆեյսբուքում:
 
Իհարկե, կարող է հարց առաջանալ. իսկ ինչո՞ւ է Ֆեյսբուքը թույլ տալիս, որ իր տիրույթում գործեն գրաքննիչներ, չէ՞ որ Ֆեյսբուքը ամերիկյան ազատության  ջատագովն է եւ քարոզիչը: Պարզվում է, նորօրյա գրաքննիչները սնվում են նույն  արեւմտյան աղբյուրներից` բազմաթիվ եւ բազմապիսի դրամաշնորհային ծրագրեր, իսկ ինչպես ասում են` ձեռքը ձեռք է լվում, երկու ձեռքը երես: Կամ մեկ այլ ժողովրդական ասացվածք` շունը շան թաթ չի կծի: Կարող ենք ժողովրդական բանահյուսությունից մեջբերել եւս մեկ օրինակ` էծը էծին ավելի թանկ է, քան մի սուրու ոչխար:
 
Գրաքննիչների բրիգադը հիմնականում կազմված է ջահել աղջիկներից, որոնք որեւէ առնչություն լրտավությանը չունեն: Դրա փոխարեն դրանց մեծ մասը անցել է Դանչիկ Իոնիսյանի դասերը: Ոմանք նույնիսկ աշխատել են Նիկոլի ֆեյքերի ֆաբրիկայում: Եվ այսքանից հետո պարզ է, թե ինչու են գրաքննիչները զբաղված Նիկոլի եւ իր ընտանիքի շահերի պաշտպանությամբ: Ով վճարում է նա էլ պատվիրում է երաժշտությունը:
 
Գրաքննիչների բրիգադի առկայությունը ֆեյսբուքյան տիրույթում ի հայտ եկավ նախընտրական ժամանակահատվածում: Մայիսի կեսերին այս խմբակը  որոշում կայացրեց, թե իբր «Իրավունք»-ում հրապարակած նյութը այն մասին, որ Ալիեւը հարբած վիճակում ասել է, թե Նիկոլի տղու դիմաց պատրաստ է փոխանակել երկու թոփալ ոչխար, կեղծ է: Նշենք, որ նյութը պատշաճ կարգով արտատպված էր այլ աղբյուրից եւ սահմանված կարգով այդ աղբյուրը նշված էր:
 
Հետեւապես, քիչ թե շատ, լրագրությունից, ԶԼՄ-ներից եւ իրավական կարգավորումներից տեղյակ մեկը  «Իրավունք»-ին որեւէ մեղադրանք ներկայացնել չէր կարող: Սակայն, գրաքննիչների բրիգադի  անփորձ եւ, հավանաբար, համապատասխան կրթության պակաս ունեցող աղջնակները, որոնք իրենց անվանում են  «անկախ փորձագետ», դա չհսակցան:
 
Բոլոր դեպքերում «Իրավունք»-ը անհրաժեշտ համարեց այդ  գիտելիքների պակասը  լրացնել եւ նամակով դիմեց գրաքննիչներին, նշելով մասնավորապես հետեւյալը.
 
«Վերոնշյալ նյութը վերահրապարակված է այլ լրատվամիջոցից, որի վրա սահմանված կարգով դրված է հղումը: Համապատասխանաբար` տալով հղումը` մենք պատասխանատվություն չենք կրում այդ աղբյուրի կողմից տարածված տեղեկատվության հավաստի լինելուն: Պահանջում ենք անհապաղ փոխել վճիռը, այլապես Ձեր գործողությունները կհամարենք կողմնակալ եւ պատվերի իրականացում, որը նպատակաուղղված է ընդդիմադիր մամուլի իրավունքների սահմանափակմանը»:
 
Սակայն  նիկոլական գրաքննիչները ոչ միայն  ներողություն չխնդրեցին «Իրավունք»-ից, այլ շարունակեցին իրենց հակաօրինական գրաքննությունը, եւս երկու հոդված «Իրավունքի» կայքում նշելով որպես սուտ եւ կեղծ:
 
Զարմանալի է, որ  Ֆեյսբուքում ընդդիմության դեմ  միլիոնավոր կեղծ, սուտ, վիրավորական եւ ապատեղեկատվական լուրեր են տարածվում, սակայն այդ ամենը գրաքննիչները չեն տեսնում: Դրա փոխարեն  ջանք ու եռանդ չեն խնայում Նիկոլին պաշտպանելու համար:
 
Այդ պահվածքը կոչվում է խտրականություն եւ արգելված է Հայաստանի սահմանադրության 29-րդ հոդվածով: Նույն սահմանադրության 51-րդ հոդվածը հայտարարում է տեղեկություններ ստանալու իրավունքի մասին: Սակայն նիկոլական գրաքննիչները փորձում են այն սահմանափակել: Իսկ ԶԼՄ-ների ազատությունը ամրագրված է բազմաթիվ միջազգային փաստաթղթերում: Այսպիսով ակնհայտ է, որ  գրաքննիչները խնդիր ունեն օրենքի հետ: 
 
Այժմ դիտարկենք, թե որ դրույթներն են վերոհիշյալ գրաքննիչները համարել սուտ: Որպեսզի  հայտարարես սուտ այն, որ Ալիեւը հարբած վիճակում երկու թոփալ ոչխար է առաջարկել Նիկոլի տղու դիմաց, պետք է կա՛մ լինես Ալիեւի կողքը, այն էլ վերջինիս հարբած վիճակում, կա՛մ էլ` Ալիեւից ստանաս համապատասխան պաշտոնական նամակ: Հակառակ դեպքում, ի՞նչ իմանաս ասել է, թե" չի ասել: Չենք կարծում, որ Ալիեւը մերօրյա գրաքննիչներին հատուկ նամակ-բողոք է գրել, որտեղ հերքում է վերոհիշյալ ասածները: Հուսով ենք նաեւ, որ գրաքննիչ աղջնակները չեն եղել Ալիեւի մոտ, այն էլ վերջինիս հարբած պահերին: Հետեւապես, դուք ի՞նչ գիտեք ասել է, թե չի ասել: Իսկ եթե չգիտեք, ինչպե՞ս եք որոշում, որ այդ լուրը կեղծ է:
 
Մի այլ դեպքում գրաքննիչները որոշել են, որ կեղծ է այն լուրը, թե Նիկոլի տղու համար երկու թինապահ է առանձնացվել եւ նրանց համար բյուջեից հատկացվել է 4 մլն դրամ աշխատավարձ: Գրաքննիչները երկար-բարակ  հաշվարկներ ու փիլիսոփայություն անելուց հետո հայտնում են, որ Աշոտիկի թինապահների թիվը պետական գաղտնիք է: Այդտեղից նրանք որոշում են, որ եթե պետական գաղտնիք է, ուրեմն երկու հոգի չի կարող լինել:
 
Պետք է նշել այստեղ տրամաբանության իսպառ բացակայությունը: Բացի այդ, երիտասարդ աղջնակները փորձում էին հաշվարկել, թե ինչքան կարող է լինել թիկնապահների աշխատավարձը: Խուճուճ հաշվարկներից հետո գալիս են այն հանճարեղ եզրակացության, որ բյուջեից հնարավոր չէ նրանց հատկացրած լինեին 4 մլն դրամ: Ընդ որում, աղջնակներին չեն սովորացրել, որ բյուջեի հատկացումները լինում են տարեկան հոդվածներով, իսկ «Իրավունք»-ի հրապարակաման մեջ չի էլ նշված այդ հատկացումը ամսեկան է, շաբաթական, թե տարեկան: Հետեւապես, ի՞նչ էին հաշվում, ի՞նչ էին գումարում, ի՞նչ էին բազմապատկում աղջնակները հայտնի չէ: Նրանք նաեւ երեւի թե չգիտեին, որ կա աշխատավարձին հավասարեցված այլ վճարումներ:
 
Օրինակ` պարգեւավճար հասկացողությունը, որը այդքան սիրում է բաժանել Նիկոլը, իսկ նրա ենթակաները այդքան սիրում են ստանան: Շատ դեպքերում պարգեւավճարը հասնում է աշխատավարձի 100 տոկոսի: Հետեւապես,  դառնում է ամբողուջությամբ ակնհայտ, որ գրաքննիչների բրիգադը պարզապես զբաղված է ընդդիմադիր մամուլի թիրախավորմամբ եւ սահմանափակմամբ հօգուտ գործող իշխանության: Ամոթալի, շատ ամոթալի եւ նողկալի զբաղմունք:
 
Ա. Հովհաննիսյան
 
https://iravunk.com/sim/?p=207135&l=am/
Աշտարակում հիմնադրվեց «Հանուն Նոր միության» շարժման Աշտարակի շրջանային խորհուրդը «Հանուն նոր միության» Շարժումը շարունակում է ընդլայնվել «ՍԻՄ» կուսակցությունը և «Իրավունք» թերթի խմբագրական անձնակազմը ցավակցում է Ռազմիկ Դավոյանի ընտանիքի անդամներին և  հարազատներին Նիկոլն աննկատ մի փշուր է այս մե՜ծ խաղի մեջ. Հայկ Բաբուխանյանը փակագծեր է բացում  Արտաշատում ստեղծվեց «Հանուն նոր Միության» Շարժման խորհուրդը «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման խորհրդը պահանջեց իշխանություններից դադարեցնել հակառուսական հիստերիան Բա ընտրությունների ժամանակ միավորվեիք, հիմա ինչի՞ շուրջ եք միավորվում. Բաբուխանյան Միութենական պետություն. ինչ օգուտ է լինելու անդամ երկրների քաղաքացիներին Տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» Շարժման գործկոմի նիստը «ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդները Չորս երեխաների մայրը արեց այն, ինչ չէին անում ՀՀ եւ Արցախի իշխանությունները Մենք կմիավորենք Արցախը Հայաստանին` ՌԴ-ի հետ միութենական պետության շրջանակներում ՍԻՄ կուսակցության համար միակ եւ անփոխարինելի նպատակը մնում է ուժեղ Հայաստանի, ներառյալ Արցախը, կառուցումը Սա այն նպատակն է, որը Թուրքիան իր առջեւ դրեց ավելի քան հարյուր տարի առաջ Հիմա գոնե պետք է առանց ամաչելու ասենք, թե Հայաստանի միակ փրկությունը որն է. Բաբուխանյան Նիկոլի գրաքննիչները հարձակվել են ընդդիմադիր կայքերի վրա «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ շարժումը» հարցումով դիմել է ընտրական մարաթոնի մասնակիցներին Կեղծել Հայրենական Մեծ պատերազմը՝ նշանակում է կեղծել մեր էությունը. Բաբուխանյան «Ղրիմի բարեկամներ» ակումբի ջանքերով Թեոդոսիայում բացվեց Հայաստանին նվիրված ցուցահանդես Եթե մենք չանցանք ԱԺ, կնշանակի՝ հայ ժողովուրդը մերժեց Միութենական պետության գաղափարը. Բաբուխանյան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գաղափարախոսությունը լայն արձագանք գտավ գիտաժողովում Ստեփանակերտի քաղաքապետն ընդունել է Հայկ Բաբուխանյանի գլխավորած պատվիրակությանը ՍԻՄ եւ Արցախի «Արդարություն» կուսակցությունների միջեւ ստորագրվեց հուշագիր Հայկ Բաբուխանյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ