«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ շարժումը» հարցումով դիմել է ընտրական մարաթոնի մասնակիցներին

Ներքաղաքական

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը, թեեւ  հայտարարել է, որ ընտրապայքարին չի մասնակցում, սակայն  շարունակում է դրսեւորել նախընտրական ակտիվություն այն առումով, որ պարզի ինչպիսի դիրքորոշում ունեն ընտրական մարաթոնի մասնակիցները Հայաստանի արտաքին քաղաքական  գործունեության վերաբերյալ: Տարբեր կուսակցությունների եւ դաշինքների ծրագրերը պարզելուց հետո ՇԱՐԺՈՒՄԸ կկողմնորոշի իր անդամներին, համակիրներին ու հետեւորդներին ընտրական  խառնաշփոթում ճիշտ լուծումներ գտնելու համար:

Հարցման պատասխանները ստանալուն պես մենք նույնպես դրանք կհրապարակենք :

Հարցման տեքստը ներկայացնում ենք մեր ընթերցողներին:

 

ՀԱՐՑՈՒՄ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը ՀՀ ընտրողներին կողմնորոշելու նպատակով  անց է կացնում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի շրջանակում  հարցում: Մեր խնդիրն է ճշտել  ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների ծրագրային մոտեցումները Հայաստանի արտաքին քաղքականության  վերաբերյալ:

Խնդրում ենք  եռօրյա ժամկետում պատասխանել ստորեւ ներկայացված հարցերին.

  1. Արդյո՞ք Դուք եւ Ձեր ղեկավարած քաղաքական ուժը համարում եք, որ Ռուսաստանը Հայաստանի Հանրապետության միակ ռազմավարական դաշնակիցն է:
  2. Արդյո՞ք Դուք եւ Ձեր ղեկավարած քաղաքական ուժը համարում եք, որ Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ պետք է լինեն շատ ավելի սերտ, քան այլ գործընկեր պետությունների հետ:
  3. Արդյո՞ք Դուք եւ Ձեր ղեկավարած քաղաքական ուժը կաջակցեն Հայաստանի` Ռուսաստանի հետ միութենական պետության ձեւավորմանը:
  4. Ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի հարցի լուծումը.

ա. Հռչակել վերամիավորում Հայաստանի Հանրապետության հետ, վերադարձնել ՀՀ զինված ուժերը  Արցախ, փոխել ՀՀ սահմանադրությունը:

բ. Ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

գ. Արցախը դարձնել Ռուսաստանի շուրջ ձեւավորված միութենական պետության սուբյեկտ:

դ. Արցախը հանրաքվեով միացնել ՌԴ-ին:

ե.  Արցախը հանձնել Ադրբեջանին ինքնավար կարգավիճակով:

զ. Այլ պատասխան……

Շնորհակալ ենք համագործակցության համար:

 Հ.Գ. Ձեր պատասխանները կարող եք ուղարկել  հետեւյալ էլեկտրոնային փոստի վրա   [email protected]

.

https://iravunk.com/sim/?p=204811&l=am/
Աշտարակում հիմնադրվեց «Հանուն Նոր միության» շարժման Աշտարակի շրջանային խորհուրդը «Հանուն նոր միության» Շարժումը շարունակում է ընդլայնվել «ՍԻՄ» կուսակցությունը և «Իրավունք» թերթի խմբագրական անձնակազմը ցավակցում է Ռազմիկ Դավոյանի ընտանիքի անդամներին և  հարազատներին Նիկոլն աննկատ մի փշուր է այս մե՜ծ խաղի մեջ. Հայկ Բաբուխանյանը փակագծեր է բացում  Արտաշատում ստեղծվեց «Հանուն նոր Միության» Շարժման խորհուրդը «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման խորհրդը պահանջեց իշխանություններից դադարեցնել հակառուսական հիստերիան Բա ընտրությունների ժամանակ միավորվեիք, հիմա ինչի՞ շուրջ եք միավորվում. Բաբուխանյան Միութենական պետություն. ինչ օգուտ է լինելու անդամ երկրների քաղաքացիներին Տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» Շարժման գործկոմի նիստը «ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդները Չորս երեխաների մայրը արեց այն, ինչ չէին անում ՀՀ եւ Արցախի իշխանությունները Մենք կմիավորենք Արցախը Հայաստանին` ՌԴ-ի հետ միութենական պետության շրջանակներում ՍԻՄ կուսակցության համար միակ եւ անփոխարինելի նպատակը մնում է ուժեղ Հայաստանի, ներառյալ Արցախը, կառուցումը Սա այն նպատակն է, որը Թուրքիան իր առջեւ դրեց ավելի քան հարյուր տարի առաջ Հիմա գոնե պետք է առանց ամաչելու ասենք, թե Հայաստանի միակ փրկությունը որն է. Բաբուխանյան Նիկոլի գրաքննիչները հարձակվել են ընդդիմադիր կայքերի վրա «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ շարժումը» հարցումով դիմել է ընտրական մարաթոնի մասնակիցներին Կեղծել Հայրենական Մեծ պատերազմը՝ նշանակում է կեղծել մեր էությունը. Բաբուխանյան «Ղրիմի բարեկամներ» ակումբի ջանքերով Թեոդոսիայում բացվեց Հայաստանին նվիրված ցուցահանդես Եթե մենք չանցանք ԱԺ, կնշանակի՝ հայ ժողովուրդը մերժեց Միութենական պետության գաղափարը. Բաբուխանյան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գաղափարախոսությունը լայն արձագանք գտավ գիտաժողովում Ստեփանակերտի քաղաքապետն ընդունել է Հայկ Բաբուխանյանի գլխավորած պատվիրակությանը ՍԻՄ եւ Արցախի «Արդարություն» կուսակցությունների միջեւ ստորագրվեց հուշագիր Հայկ Բաբուխանյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ