«Ղրիմի բարեկամներ» ակումբի ջանքերով Թեոդոսիայում բացվեց Հայաստանին նվիրված ցուցահանդես

Մշակութային

Երեկ  Ղրիմի Հանրապետության  Թեոդոսիա քաղաքում  բացվեց  «Ղրիմ-Հայաստան. հանդիպում իմ սրտում» գեղարվեստական ցուցահանդեսը,  որտեղ ներկայացված են Հայաստանի բնությունը ու պատմական վայրերը պատկերող գեղանկարներ:

Հատկանշական է, որ  ցուցահանդեսի աշխատանքների հեղինակ` մոսկովյան  գեղանկարչուհի Նատալյա Օվչինիկովան, այդ նույն ցուցահանդեսը մինչ այդ`  ապրիլի 2-ին բացել էր Երեւանում, Մոսկվայի տանը, Հայաստանում Ղրիմի օրերի անցակցման շրջանակում: Այնուհետեւ  Երեւանից ցուցահանդեսը տեղափոխվել է Ստեփանակերտ, իսկ այժմ ահա բացվել է Թեոդոսիայում`  գրող Ալեքսանդր Գրինի  թանգարանում: Այսպիսով,  ցուցահանդեսի հեղինակը անտեսանելի, բայց  զգացմունքային կամրջով  միմյանց  կապեց եւ մոտեցրեց  Հայաստանը եւ Ղրիմը: 

Այսօր  Թեոդոսիայի  Ա. Գրինի թանգարանի բազմաթիվ այցելուները հնարավորություն ունեն նաեւ  դիտարկելու  Հայաստանի  բնապատկերները, վանքերը եւ խաչքարերը, որոնք արտացոլված են  գեղանկարչուհու ստեղծագործություններում: Արցախ այցելելուց հետո  Ն. Օվչինիկովան իր ստեղծագործություններին ավելացրեց մի շարք արցախյան պատկերներ եւ սա նույնպես մի փոքր  լումա է Արցախը ճանաչելի  դարձնելու գործում: 

Ցուցահանդեսի բացման խոսքում Ա. Գրինի թանկարանի փոխտնօրեն  Սվետլանա Կոլոտուպովան  նշեց հայերի մեծագույն ներդրումը  Ղրիմի եւ հատկապես Թեոդոսիայի զարգացման մեջ, ոչ պատահական համարելով, որ հենց այդ քաղաքում է ծնվել մեծ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին: Նշենք, որ ցուցահանդեոսի բացմանը ներկա էր Ֆեոդոսիայի հայ համայնքի ղեակվար Աշոտ Գաբոյանը եւ հայ համայնքի մի շարք այլ ներկայացուցիչներ: Իսկ նման ցուցահանդեսը հնարավոր դարձավ գեղանկարչուհու Հայաստանի եւ Ղրիմի հանդեպ անսահման սիրո  պարագայում: Մեծ աշխատանք կատարվեց նաեւ Գրինի  թանգարանի  տնօրինությունը եւ վերջապես պատահական չէ, որ թե՛ Երեւանում, թե՛ Արցախում եւ թե՛ Ղրիմում ցուցահանդեսի  պաստառների վրա  նշված է «Ղրիմի բարկամներ» հայաստանյան ակումբի անունը: Նշված ակումբի ղեկավար եւ Հայաստանում Ղրիմի Հանրապետության ներկայացուցիչ Հայկ Բաբուխանյանը իսկապես մեծ աջակցություն է ցուցաբերել  այս հայ-ռուսական բարեկամության եւ հայաճանաչման ծրագրի իրականացման համար:

Մ. Բաղդասարյան

Թեոդոսիա-Երեւան

 

https://iravunk.com/sim/?p=202381&l=am/
Աշտարակում հիմնադրվեց «Հանուն Նոր միության» շարժման Աշտարակի շրջանային խորհուրդը «Հանուն նոր միության» Շարժումը շարունակում է ընդլայնվել «ՍԻՄ» կուսակցությունը և «Իրավունք» թերթի խմբագրական անձնակազմը ցավակցում է Ռազմիկ Դավոյանի ընտանիքի անդամներին և  հարազատներին Նիկոլն աննկատ մի փշուր է այս մե՜ծ խաղի մեջ. Հայկ Բաբուխանյանը փակագծեր է բացում  Արտաշատում ստեղծվեց «Հանուն նոր Միության» Շարժման խորհուրդը «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման խորհրդը պահանջեց իշխանություններից դադարեցնել հակառուսական հիստերիան Բա ընտրությունների ժամանակ միավորվեիք, հիմա ինչի՞ շուրջ եք միավորվում. Բաբուխանյան Միութենական պետություն. ինչ օգուտ է լինելու անդամ երկրների քաղաքացիներին Տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» Շարժման գործկոմի նիստը «ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդները Չորս երեխաների մայրը արեց այն, ինչ չէին անում ՀՀ եւ Արցախի իշխանությունները Մենք կմիավորենք Արցախը Հայաստանին` ՌԴ-ի հետ միութենական պետության շրջանակներում ՍԻՄ կուսակցության համար միակ եւ անփոխարինելի նպատակը մնում է ուժեղ Հայաստանի, ներառյալ Արցախը, կառուցումը Սա այն նպատակն է, որը Թուրքիան իր առջեւ դրեց ավելի քան հարյուր տարի առաջ Հիմա գոնե պետք է առանց ամաչելու ասենք, թե Հայաստանի միակ փրկությունը որն է. Բաբուխանյան Նիկոլի գրաքննիչները հարձակվել են ընդդիմադիր կայքերի վրա «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ շարժումը» հարցումով դիմել է ընտրական մարաթոնի մասնակիցներին Կեղծել Հայրենական Մեծ պատերազմը՝ նշանակում է կեղծել մեր էությունը. Բաբուխանյան «Ղրիմի բարեկամներ» ակումբի ջանքերով Թեոդոսիայում բացվեց Հայաստանին նվիրված ցուցահանդես Եթե մենք չանցանք ԱԺ, կնշանակի՝ հայ ժողովուրդը մերժեց Միութենական պետության գաղափարը. Բաբուխանյան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գաղափարախոսությունը լայն արձագանք գտավ գիտաժողովում Ստեփանակերտի քաղաքապետն ընդունել է Հայկ Բաբուխանյանի գլխավորած պատվիրակությանը ՍԻՄ եւ Արցախի «Արդարություն» կուսակցությունների միջեւ ստորագրվեց հուշագիր Հայկ Բաբուխանյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ