Ովքեր են կանգնած նորաստեղծ քաղաքական ուժերի հետեւում կամ առաջին շարքերում

Ներքաղաքական

«Իրավունքն» օրերս ներկայացրել էր, որ վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի կունենան շուրջ 14 կուսակցության հիմնադիր համագումարները: Իսկ թե ովքեր են կանգնած այդ քաղաքական ուժերի հետեւում կամ առաջին շարքերում, մեզ հաջողվել է որոշակի մանրամասներ պարզել: Այսպիսով` «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամներից ամենակարկառունը Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար, նիկոլական «հեղափոխության» առաջամարտիկներից ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆՆ է: Նա լքեց իշխանական բուրգը, երբ իր դեմ հարուցվեց աղմկոտ քրեական գործ: Ի դեպ, սա Սանասարյանի արդեն երրորդ կուսակցությունն է, նա նախկինում եղել է նախ «ժառանգություն» կուսակցության, ապա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ:

Իսկ «Յանկի-փաբ» ակումբ-գարեջրատան տնօրեն ՄԱՆՈՒԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ձեւավորում է «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունը: Նշենք, որ նա ժամանակին եղել է «Իմ քայլը» դաշինքի մաս կազմող «Առաքելություն» կուսակցության անդամ: «Ազգ-բանակ-հայրենիք» կուսակցության անունը կապվում է «Երդվյալ ազատամարտիկների միության» նախագահ ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ: Հիշեցնենք, որ նա եղել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, իսկ եղբոր որդին` Արթուր Գեւորգյանը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր: Արդեն հայտնի է, որ հնարավոր առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է մասնակցել «Ազգային միացյալ նախաձեռնություն» կուսակցությունը, որի առաջին համարն է «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, նախկին դատապարտյալ ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Թե ինչ դեմքերով է պատրաստվում ներկայանալ «Վան» ազգային-պահպանողական կուսակցությունը, առայժմ հայտնի չէ: Նրանք ամեն ինչ կբացահայտեն միայն ապրիլի 25-ին` հիմնադիր համագումարի ժամանակ: Նույնպիսի խորհրդավորություն են պահպանում «Հայրենասերների» կուսակցությունը:

«Սոցիալ-իրավական հավասարություն» կուսակցությունում դեռ հայտնի դեմքեր չկան, իսկ ղեկավար մարմինը բավական մեծ է: Նրանք խոստանում են, որ իրենց շարքերում լինելու են նաեւ ազատամարտիկներ: Իսկ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ղեկը, կարծես թե, ստանձնում է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ` նրան կաջակցի «Կամք» հայկական արժեքների պաշտպանության հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ:

Մի խումբ երիտասարդ մասնագետներ հավաքվել ու ձեւավորել են «Անկախության սերունդ» կուսակցությունը: Նրանց պաշտոնական էջերից կարելի է ենթադրել, որ բավական հանդուրժող են եւ դեմ են միայն իրենց իսկ ձեւակերպմամբ` «ինֆոտեռորին»: Իսկ թե ինչ ձեւաչափով կմասնակցեն ընտրություններին, դեռ անհայտ է: Շուտով տեղի կունենա նաեւ «Միասնական հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարը: Կուսակցության անունն առնվազն հուշում է, որ այն լինելու է արցախյան «Միասնական հայրենիքի» հայաստանյան «ֆիլիալը»: Հիշեցնենք, որ այս կուսակցությունը ղեկավարում է Արցախի նախկին ԱԽՔ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ: Ի դեպ, մի «Միացյալ Հայաստան» էլ ձեւավորել է «Արարատ սննդի կոմբինատի» գլխավոր տնօրեն ԵՐՎԱՆԴ ԹԱՐՎԵՐԴՅԱՆԸ: Հիշեցնենք, որ համանուն կուսակցություն կա նաեւ Արցախում` ՎԱՀԱՆ ԲԱԴԱՍՅԱՆԻ ղեկավարությամբ: Թարվերդյանի կուսակցությունը եւս դեռ որոշում չունի` առաջիկա հնարավոր խորհրդարանական ընտրությունների հետ կապված:

Իսկ «Ազգի ձայն» կուսակցության հիմնադիրներից մեկը ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆՆ է, մյուսը` ՌՈՄԱՆ ՆԱԶԱՐՅԱՆԸ: Կուսակցության հիմնադիր համագումարին ընդառաջ այս օրերին իրականացնում է նորաստեղծ քաղաքական ուժի մարզային գրասենյակների բացումը:

ՊՊԾ գնդի գրավման գործով դատապարտված «Սասնա ծռերը» հիմա էլ պատրաստվում է ներկայանալ հանրությանը «Ազգային-ժողովրդավարական բեւեռ» կուսակցությունով, իսկ Կապանում ձեւավորվող «Հայաստանի քրիստոնեական միություն» կուսակցությունը, կարծես թե, հստակ առաքելություն ունի` հակակշռել նույն մարզում նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կողմից ստեղծված «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը: Համենայնդեպս, կուսակցության հիմնադիրներից ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ Վահե Հակոբյանին վտանգավոր մարդ է համարում: Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում էլ նախատեսվում է «Արեւ Սոցիալիստական» կուսակցության հիմնադիր համագումարը: Կուսակցության հիմնադիր ԳԵՎՈՐԳ ՄԱՋԱՐՅԱՆԸ, ով նշում է, որ նախկինում զբաղվել է հասարակական գործունեությամբ, խոստանում է բոլոր հարցերին պատասխանել ապրիլի 30-ին: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=200598&l=am/
«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման խորհրդը պահանջեց իշխանություններից դադարեցնել հակառուսական հիստերիան Բա ընտրությունների ժամանակ միավորվեիք, հիմա ինչի՞ շուրջ եք միավորվում. Բաբուխանյան Միութենական պետություն. ինչ օգուտ է լինելու անդամ երկրների քաղաքացիներին Տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» Շարժման գործկոմի նիստը «ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդները Չորս երեխաների մայրը արեց այն, ինչ չէին անում ՀՀ եւ Արցախի իշխանությունները Մենք կմիավորենք Արցախը Հայաստանին` ՌԴ-ի հետ միութենական պետության շրջանակներում ՍԻՄ կուսակցության համար միակ եւ անփոխարինելի նպատակը մնում է ուժեղ Հայաստանի, ներառյալ Արցախը, կառուցումը Սա այն նպատակն է, որը Թուրքիան իր առջեւ դրեց ավելի քան հարյուր տարի առաջ Հիմա գոնե պետք է առանց ամաչելու ասենք, թե Հայաստանի միակ փրկությունը որն է. Բաբուխանյան Նիկոլի գրաքննիչները հարձակվել են ընդդիմադիր կայքերի վրա «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ շարժումը» հարցումով դիմել է ընտրական մարաթոնի մասնակիցներին Կեղծել Հայրենական Մեծ պատերազմը՝ նշանակում է կեղծել մեր էությունը. Բաբուխանյան «Ղրիմի բարեկամներ» ակումբի ջանքերով Թեոդոսիայում բացվեց Հայաստանին նվիրված ցուցահանդես Եթե մենք չանցանք ԱԺ, կնշանակի՝ հայ ժողովուրդը մերժեց Միութենական պետության գաղափարը. Բաբուխանյան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գաղափարախոսությունը լայն արձագանք գտավ գիտաժողովում Ստեփանակերտի քաղաքապետն ընդունել է Հայկ Բաբուխանյանի գլխավորած պատվիրակությանը ՍԻՄ եւ Արցախի «Արդարություն» կուսակցությունների միջեւ ստորագրվեց հուշագիր Հայկ Բաբուխանյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ Հայկ Բաբուխանյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ Հայկ Բաբուխանյանը հանդիպեց Վիտալի Բալասանյանի հետ Մշակույթը ազգի պահպանման հիմնասյունն է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶԱՎԱՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ «Գործընկերություն» առանց գործընկերների