Մոտ օրերս հնարավոր է հայկական ավիացիայի շուրջ նոր խնդիրներ ծագեն. Ռոբերտ Մարգարյան
Արխիվ 16-20«Հայկական ավիացիայի շուրջ կրքերը, կարծես թե, հանդարտվելու նպատակ չունեն: Վերջին օրերին հայկական որոշ ավիաընկերությունների կողմից դեպի Եվրոպա իրականացվող թռիչքների արգելման եւ այդ կապակցությամբ ՔԱԿ-ի շուրջ ծավալված զարգացումներին զուգահեռ երկուշաբթի օրը «պատահական զուգադիպությամբ» բրիտանական հեղինակավոր «The Independent»-ի ինտերնետային կայքի պարսկերեն հրապարակման բաժնում հայտնվել է «Պատժամիջոցների շրջանցման համար «Մահան»-ի երեք հաջող օպերացիաների պատմությունը» կամ «Ինչպե՞ս Հայաստանը վերածվեց «Մահան» ավիաընկերության ետնաբեմին» խորագրով հոդվածը», - այս մասին գրում է քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ եւ հավելում. «Ավիացիայի ու պաշտպանության ոլորտի փորձագետ Բաբաք Թաղավին հիշյալ հոդվածում մանրամասնորեն ներկայացրել է վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանում տարբեր անունների ներքո ավիաընկերություններ գրանցելու միջոցով ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու իրանական «Մահան» ավիաընկերության քայլերին: Հոդվածագիրն ի դեպ, Երեւան-Թեհրան-Երեւան ուղղությամբ թռիչքներ իրականացնող միակ ավիաընկերություն «Արմենիա Էյրվեյզ»-ին մեղադրել է ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկված «Մահան» ավիաընկերության հետ համագործակցության եւ ինքնաթիռների արգելված պահեստամասեր ձեռքբերելու հարցում հիշյալ ավիաընկերությանն օժանդակելու մեջ: Դժվար թե բրիտանական թերթում հայտնված հիշյալ տեղեկությունները վրիպեն ԱՄՆ-ի գանձապետարանի սուր հայացքից, ինչից կարելի է եզրակացնել, որ մոտ օրերս հնարավոր է հայկական ավիացիայի շուրջ, իհարկե միանշանակ այլ ուղղությամբ, նոր խնդիրներ ծագեն»:
https://iravunk.com/sim/?p=109123&l=am/