Էլ ի՞նչ է պետք, որ հասկանանք, որ թշնամին մոտ 500 մետրի վրա է․ Հակոբ Հակոբյան

Թեմա

Արդեն շուրջ 4 ամիս է, որ ողջ աշխարհը լուռ դիտում է այն միջազգային ահաբեկչությանը, որը Ադրբեջանի իշխանությունը սանձազերծել է Արցախի դեմ և սա աշխարհաքաղաքական ու մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների կոնտեքստում, մի փուլային գործընթաց է, որը Ադրբեջանի հանցագործ իշխանությունները սկսել են դեռևս 2020 թվականի սեպտեմբերից: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի «Արդարություն» ՀԿ համահիմնադիր Հակոբ Հակոբյանը։

«Իսկապես, շատ կարևոր է հասկանալ, արձանագրել, վերլուծել, թե ինչ է ուզում թշնամին՝ գնահատել իրավիճակն ու սադրանքների հնարավոր մոտիվները, աշխարհաքաղաքական շրջանակը և այլն: Բայց ավելի կարևոր է հասկանալ ի՞նչ են ուզում Արցախի իշխանությունները: Իհարկե, մեծ իմաստով բոլորս ուզում ենք մի բան՝ անվտանգ Արցախ, զարգացող, պաշտպանված, կայուն, և այլն: Այս ամենի մասին 24 ժամ խոսում է նաև իշխանությունը:

Բայց, այդ ամենը հռչակագրային, վերացական բնույթ է կրում, եթե չի ուղեկցվում իր շուրջ գոյություն ունեցող առարկայական և բովանդակային քննարկումներով, որոնք կարտացոլեն հանրային ու քաղաքական հստակ դիրքորոշումների և հայեցակարգային մոտեցումների համայնապատկեր: Դա չկա, և դրա փոխարեն գերիշխում է կոնյուկտուրային հռչակագրությունը, որը գերազանցապես զգայական, իմիտացիոն բնույթ է կրում: Դրա վառ ապացույցը ձևականորեն ստեղծվող, տարաբնույթ, բայց կարևորը լայն լիազորություններով, նախագահին կից խորհուրդներն են: Մինչև ե՞րբ պետք է հանդուրժենք այս թյուրիմացություններին, այս ձևականություններին:

Էլ ի՞նչ է պետք, որ հասկանանք, որ թշնամին մոտ 500 մետրի վրա է: Ցավոք, երեկ Արցախի իշխանությունները ժողովրդին զբաղեցնում էին մրգի հերթերով, այսօր էլ երևի՝ բենզինի հերթերով»,-գրել է նա։

 

https://iravunk.com/sim/?p=253426&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ