Ինչպես ՔՊ-ն զոռբայությամբ Սիսիանում վերցրեց իշխանությունը

Ներքաղաքական

Սիսիանի ՏԻՄ համամասնական ընտրություններին, որքան էլ անհավատալի է, որ սեպտեմբերյան պատերազմից հետո սիսիանցիները կգնային ընտրելու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ միեւնույն ժամանակ, հուսահատ ցույց տալով սարի գլխին ծածանվող ադրբեջանական դրոշը, բայց նույնքան էլ կանխատեսելի էր` հենց տեղում ուսումնասիրելով առկա տրամադրությունները:

Համակերպված դառը իրականության հետ, զզված քաղաքականությունից՝ պատրաստակամ գնում էին ընտրության քաղաքի մանկավարժները, բժիշկները… մի խոսքով՝ մտավորականները: Իսկ անգամ հարազատ քաղաքի իրավիճակի մասին վախենում էին որեւէ մեկնաբանություն տալ: Մեկն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ եթե խոսի, տանեցիները «սեւը կտան», մյուսը լաց եղավ, թե այնքան նեղված է, որ խոսելը չի գալիս, երրորդը վստահեցրեց, որ ով խոսի, աշխատանքից կազատեն, բայց աշխատանքից ազատվածներն ու նոր իշխանությունների օրոք գործ չգտածներն էլ «նավսյակի» լռում էին: Իսկ քանդուքարափ փողոցով անցնող քաղաքացին վստահեցնում էր, որ իրենց ՔՊ-ական քաղաքապետի ԺՊ-ն՝ Արմեն Հակոբջանյանը, շատ բան է արել իրենց համար:

Հաջորդ կատեգորիան, որոնք ակտիվություն էին դրսեւորում ընտրություններին, հոգեկան, առողջական խնդիրներ ունեցողներն էին ու մի ոտքը գերեզմանում տարեցները, որոնց քաշ-քաշ անելով՝ բերում էին ընտրության: Նրանցից մի քանիսը այդպես էլ չհասկացավ` ուր է եկել եւ ինչու, բայց չգիտես ինչպես՝ արթնացել էր հենց այս շրջանակի մեջ քաղաքացիական բարձր գիտակցությունն ու քաղաքացիական պարտքը կատարելու պատրաստակամությունը: Մինչդեռ ընտրող երիտասարդությունը սակավաթիվ էր, չհաշված՝ մի քանի հարսների, որոնք եկել էին ընտրելու ավագանու նախընտրական ցուցակում տեղ գտած հեռու-մոտիկ բարեկամներին:

Ուշագրավ է այն, որ նախորդ տարի սեպտեմբերի 25-ին կայացած ընտրությունների արդյունքերով Սիսիանում այդպես էլ ոչ մի ուժ չէր կարողացել հավաքել իշխանություն ձեւավորելու համար անհրաժեշտ 51 տոկոսը: Բայց ավագանու կազմ անցածների թվում, օրինակ, «Ապրելու երկիր» կուսակցությունն այս անգամ չմասնակցեց ընտրություններին` հավանաբար համարելով, որ Սիսիանն այլեւս իրենց համար նպաստավոր չէ ապրելու համար: Այս անգամ ընտրապայքարը ծավալվեց ՀՀԿ-ի, ՔՊ-ի եւ ՔՈ-ի միջեւ: Իշխանական «տասովշիկները» կուտակվել էին` ընտրատեղամասից 50 մետր հեռավորություն պահպանելով, բայց եւ ընտրություններին մասնակցողների «մոնիթորինգ» ու «ուղղորդող» առաքելություն իրականացնելով: Այո՛, նիկոլականները սերտել են ընտրական բոլոր արատավոր բարքերը, ինչի մեջ երբեմնի ընդդիմադիր ժամանակ մեղադրում էին նախորդ իշխանություններին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=251904&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ