Մենք մեր սխալները քանիցս խոստովանել ենք, հատիկ-հատիկ, ընդհուպ՝ նախագահ Սերժ Սարգսյանի շուրթերով. Արմեն Աշոտյան
Թեմա• Մենք երբեք չէինք դրել նպատակ՝ ժողովրդի կողմից սիրված լինել. սիրված լինելու անհագուրդ ցանկությունը նոր սերնդի քաղ.գործիչներին է բնորոշ։
• Պետք էր լինել արդյունավետ. գործարանի տնօրենին կարող են չսիրել, բայց նա պետք է կարողանար ճիշտ աշխատացնել այդ գործարանը:
• Երբ ես գրանցվեցի «Ֆեյսբուքում», որպես առաջին հայ քաղաքական գործիչ, ինձ ավելի շատ քննադատեցին կուսակցության ներսում, քան ՝ դրսում:
• ՀՀ նախորդ իշխանությունները սուրբ չէին, բայց ՝ հայ էին:
• 2018-ի ապրիլին մեզ չէին սիրում նաև այն մարդկանց պատճառով, որոնք հետո «թռան» Հանրապետականից:
• Մենք մեր սխալները քանիցս խոստովանել ենք, հատիկ-հատիկ, ընդհուպ՝ նախագահ Սերժ Սարգսյանի շուրթերով։
• Մենք մեղավոր ենք, որ պայմաններ են ստեղծվել հանրությանը խաբելու համար, բայց ով ընտրել այս իշխանությանը պակաս մեղավոր չէ։
• Ընտրությունը ոչ միայն իրավունք է, այլեւ պատասվանատվություն։
• Հանրային կատարսիսի, մաքրման, հասնելու համար հարկ է, որ բոլորն իրենց գործած սխալները խոստովանեն։
• 2018-ին Նիկոլին իշխանության բերած, բայց խաբված ու դա խոստովանած մարդիկ շատ են։
• Հենց այսպիսի տեսակը դառնա մեծամասնություն, Նիկոլի շանսերը կձգտեն 0-ի։

