Թողեք գոնե եւս մեկ վրան դնենք. ՊՆ նախկին շենքի բնակիչները 4-րդ գիշերն են անցկացնում փողոցում

Հասարակություն

Արդեն չորրոդ գիշերն է, ինչ ՊՆ նախկին շենքի բնակիչներն անցկացնում են բաց երկնքի տակ: Փետրվարի 16-ին ոստիկանությունը ներխուժեց ՊՆ նախկին շենքում ապաստան գտած բնակիչների կեցավայրեր եւ բռնի ուժով դուրս հանեց նրանց՝ թողնելով փողոցում: Բարձրացված աղմուկից հետո՝ այնտեղ բնակվող մի քանի ընտանիքների պետությունը փորձեց լռեցնել՝ այս կամ այն վայրերում անորոշ ժամկետով այլ կեցավայր առաջարկելով: Մի քանիսը համաձայնեցին, մյուսները՝ մնացին տեղում՝ պնդելով, որ ոմանց խայտառակ պայմաններ են առաջարկել, ոմանց անհասցե ուղղությամբ ուղարկել, ոմանց էլ ընդհանրապես ոչինչ չեն առաջարկել:

Փետրվարի 17-ին փողոցում հայտնված քաղաքացիներին այցելեցին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը եւ Գառնիկ Դանիելյանը: Տեւական ժամանակ ոստիկանության հետ թեժ բանակցություններից հետո՝ նրանց հաջողվեց անօթեւան մնացած քաղաքացիների համար երկու վրան տեղադրելու թույլտվություն ստանալ, որպեսզի կանայք եւ տղամարդիկ կարողանան գիշերն անցկացնել՝ այս օրերի սաստիկ ցրտին: Իսկ թե ինչ է կատարվում հիմա, «Իրավունքը» մանրամասներ է պարզել:

Այսպիսով՝ ոստիկանությունն այդպես էլ թույլ չի տվել, որպեսզի երկրորդ վրանը տեղադրվի: ՊՆ նախկին շենքի բնակիչները, որոնք այս պահին 50-ից ավելի են, 20 հոգանոց վրանում, ուղղակի, չեն տեղավորվում: Էլ չասենք այն անհարմարության համար, որ տղամարդիկ եւ կանայք, ուղղակի, մեկ վրանի տակ չեն կարող գիշերել:

«Ներկա պահին պահանջում ենք՝ թողեք գոնե եւս մեկ վրան դնենք: Նստացույցը շարունակվում է: Ոչ մեկս հետ չենք կանգնելու մեր պահանջից», - ասացին քաղաքացիները՝ վրդովված իրավապաշտպան կազմակերպությունների, քաղաքական, մշակութային գործիչների անտարբերությունից:

Հիշեցնենք, որ այս քաղաքացիների շարքերում են զոհված զինվորների ընտանիքներ, պայմանագրային զինծառայողներ, կամավորականներ, ազատամարտիկներ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=249250&l=am/
Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում