o C     21. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վախեր վախեր մինչև վերջ

06.12.2019 13:15 ԹԵՄԱ
Վախեր վախեր մինչև վերջ

Արթուր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Վախեր վախեր մինչև վերջ.
Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու հանգամանքն ակհայտ քաղաքական պրոցես է և չունի իրավական որևէ բաղադրիչ:

Գյումրիի ավտոմաքսատունը մինչև նոր տարի կաշխատի շուրջօրյա

Ինչպես հայտնի է՝ նախօրեին լրատվականների գլխավոր թեման կապված էր այն տեղեկատվության հետ, ըստ որի՝ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել։ Ըստ մեղադրանքի, Սերժ Սարգսյանի որոշումով վառելիքի մատակարար ընտրվել է «Ֆլեշ» ընկերությունը, այն դեպքում, երբ եղել է ավելի էժան առաջարկ և, ըստ դրա՝ կխնայվեր մոտ կես միլիարդ դրամ, որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Ըստ տարածված տեղեկատվության՝ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը, ում առաջ, շրջանառվող լուրերի համաձայն՝ իշխանությունները հստակ պայման են դրել՝ «կամ քեզ ենք կալանավորում, կամ Սերժի դեմ ցուցմունք ես տալիս»։ Կարապետյանն ընտրել է երկրորդ տարբերակը՝ նման պրիմիտիվ մեղադրականների շարք ներկայացնելով Սարգսյանի դեմ։ Սակայն պետք է նշեմ մի կարևոր դրույթ. ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահն օժտված է անձեռնմխելիությամբ։ Մասնավորապես՝ ՀՀ Նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Նշեմ նաև, որ հիշյալ դրույթն իր մեջ պարունակում է բոլոր բաղադրատարրերը, որոնք անհրաժեշտ են հանրապետության նախագահի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հարցին իրավական դիտանկյունից հստակ պատասխանելու համար։ Այսինքն՝ նախօրեին ՀՔԾ գործողություններն ապօրինի են եղել: Եվ, ինչպես Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ՝ Սերժ Սարգսյանի դեպքում ևս բախվում ենք այն իրականությանը, որ Նիկոլը ու իր «լեգիտիմ» իշխանությունը Սահմանադրության ու ՀՀ օրենքների հետ կապված սեփական մեկնաբանություններն ունեն։ Ակնհայտ է, որ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու հանգամանքն ակհայտ քաղաքական պրոցես է և չունի իրավական որևէ բաղադրիչ: ՀՀ-ում տեղի ունեցած (Թավշյա ոչ-Բռնի) իշխանափոխությունից հետո ՀՀԿ-ն այն հիմնական կառույցներից մեկն է, որը բացահայտ ու բովանդակային քննադատում է Նիկոլին՝ կապված երկրի ներսում տիրող իրավիճակի, անարդարությունների, քաղաքական հետապնդումների, հիմնարար ազատությունների ոտնահարման, ատելության և անհանդուժողականության մթնոլորտի անթույլատրելիության հետ։ Այս ամբողջ ընթացքը ցույց է տալիս, որ իշխանությունները՝ հանձին Նիկոլի, տարիուկես է՝ փորձում են Սերժ Սարգսյանի վրա, այսպես ասած՝ «գործ կարել», ու դա փորձում են անել հնարավոր բոլոր տարբերակներով, և, ի վերջո, հանգել են ամենապրիմիտիվ ու նաիվ մեղադրանքի առաջադրման տարբերակին, որը ցանկացած բանական մարդու մոտ ժպիտ է առաջացնում։ Տվյալ պարագայում պարզ է նաև, թե ինչու է երրորդ նախագահի դեմ «գործը» միս ու արյուն ստանում հենց այս փուլում։ Բնականաբար սա ուղղակիրոեն ասոցիացվում է Արցախի բանակցությունների թեմայի հետ, և այս ամենը, շատերի գնահատմամբ՝ պայմանավորված էր նաև Սերժ Սարգսյանի անձնական քաղաքական ակտիվացմամբ, ինչպես նաև միջազգային տարբեր գործընկերների հետ հանդիպումներով ու հնչեցրած թեզերով։ Այսօր ականատես ենք դառնում այն իրականությանը, որ արդարադատություն ասվածը դարձել է քաղաքական շոուի առարկա, ամենուր ականատես ենք դառնում անվերջ ձգվող դատավարությունների ու անհասկանալի ձերբակալությունների։ Ըստ էության, մենք ներկայումս գործ ունենք քաղաքական աճպարարության հետ։ ՀՀ 3-րդ նախագահ Սարգսյանի հետ կապված այս գործընթացի վերաբերյալ իշխանական «գվարդիան» լծվել էր ամենատարբեր ֆանտաստիկ մեկնաբանություններ ներկայացնելու գործին։ Նշեմ, որ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված շինծու գործընթացը և հնարավոր ձերբակալությունը փաստացի ոչ թե թուլացնելու է ՀՀԿ-ն, այլ՝ հակառակը՝ վերջերս ակտիվացած ՀՀԿ-ականներին ավելի են, այսպես ասած՝ «թասիբի» գցելու, և չի բացառվում նաև, որ նման գործելաոճով ու զավեշտալի քայլերով ակտիվացնեն ներքաղաքական գործընթացների զարգացումներն ու ՀՀԿ-ի «ռենեսանսը»։ Ի դեպ, խոսքը ոչ միայն ՀՀԿ-ականների մասին է, այլ Սերժ Սարգսյանի հետ քաղաքական ու մարտական ուղի անցած մյուս քաղաքական ու հասարակական շերտերի ու գործիչների։

Հ.Գ. Հավելեմ նաև, որ իշխանությունները նաև լուրջ անհանգստացած են 3-րդ Նախագահ Ս. Սարգսյանի՝ հայ հասարակությանը խոստացված անկեղծ հարցազրույցից։

Հ.Գ.Գ. Վերջը ի՞նչի շուրջ են բանակցել Բրատիսլավայում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА