o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայաստանի դեմ հարձակման պլանը դեռ ուժի մե՞ջ է». Կարո Փայլանը՝ Թուրքիայի պաշտպանության նախարարին

06.12.2019 11:39 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Հայաստանի դեմ հարձակման պլանը դեռ ուժի մե՞ջ է». Կարո Փայլանը՝ Թուրքիայի պաշտպանության նախարարին

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը գրավոր հարցադիմում է ուղղել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին և պահանջել է պատասխանել վերջերս բացահայտված՝ Հայաստանի դեմ Թուրքիայի ռազմական պլանին վերաբերող մի քանի հարցի:

Կահիրեում ոստիկանությունը ներխուժել է թուրքական «Անադոլու» գործակալության գրասենյակ, բերման ենթարկել աշխատակիցներին, Եգիպտոսի պաշտոնյան Թուրքիայի ԱԳՆ է կանչվել

«Վերջերս լրատվամիջոցներում հայտնվել էր մի փաստաթուղթ, որը բացահայտում էր Թուրքիայի զինված ուժերի կողմից Հայաստանի դեմ ուղղված «Ալթայ» ծրագրի «Օղուզթուրք» ռազմաօդային գործողությունը, որը մեծ անհանգստություն է պատճառել Հայաստանի ժողովրդին:

Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին ուղղել ենք հետևյալ հարցումները.

·    Արդյո՞ք Թուրքիայի զինված ուժերը Հայաստանի դեմ ունի նման ծրագիր: Խնդրո առարկա ծրագիրը դեռ ուժի մե՞ջ է:

·    Ի՞նչ պատրվակով և ի՞նչ նպատակով է այս ծրագիրը կազմվել:

·    Արդյո՞ք Հայաստանի ժողովրդի շրջանում առաջացած մտահոգությունը փարատելու և խաղաղության ակնկալիքը վերակենդանացնելու համար ինչ-որ քայլեր ձեռնարկելու եք»: 

Նշված հարցադիմումը Փայլանը հրապարակել է Facebook-ի իր էջում:

s13.jpg

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА