o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սուտն ու կեղծիքը նախագահի թեկնածու Հարությունյանի թիմի գործելաո՞ճ

06.12.2019 02:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Սուտն ու կեղծիքը նախագահի թեկնածու Հարությունյանի թիմի գործելաո՞ճ

Արցախի հերոս ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ գրասենյակի հայտարարությունը նախկին վարչապետ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ կողմից պետական բյուջեից միլիարդավոր գումարներ մսխելու մասին, հուզել է որոշակի շրջանակի: Վերջիններս «փեշերը փռած» փորձում են պաշտպանել Ա. Հարությունյանին եւ հերքել Վ. Բալասանյանին: Մինչդեռ Վ. Բալասանյանի հայտարարությունն, ամենեւին էլ մերկապարանոց չի կարելի համարել: Խոսքը ոչ թե ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրերի գոյություն ունենալ կամ չունենալու, այլ այդ ծրագրերի իրականացման քողի ներքո գումարներ փոշիացնելու մասին է, ինչը փութաջանորեն փորձում է թաքցնել, օրինակ, իրեն Արայիկ Հարությունյանի պաշտպան հռչակած 1990-1995 թթ. Արցախից ընտրված Հայաստանի ԳԽ պատգամավոր, 2000-2015 թթ. Արցախի ԱԺպատգամավոր եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԸ, որը հանդես է եկել հոդվածով ու մի շարք հարցեր հղել Վ. Բալասանյանին:

Արայիկ Հարությունյանն իր դիրքորոշումը չի փոխի

 Զարմանալին այն է, որ վերջինս, իբր, փորձում է արդարացնել իր «պաշտպանյալին» այն «հիմնավորմամբ», թե «Վիտալի Բալասանյանը 2005-2010 թթ. եղել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր: Արայիկ Հարությունյանը վարչապետ է նշանակվել 2007թ.-ին, եւ Բալասանյանի մատնանշած ծրագրերը հաստատվել են Ազգային ժողովում՝ որպես կառավարության գործունեության ծրագրի մաս: Բնականաբար, պետական ֆինանսավորումն էլ արվել է բյուջեի միջոցներով…»:

Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալակիր է դարձել Դանիայի միջազգային մրցաշարում

Այս անձի կարծիքով, քանի որ պատգամավորները կողմ են քվեարկել պետական բյուջեին, ուստի՝ ծրագիր իրականացնողները այն ինչ ուզեցել, արել են: Բավական է ուսումնասիրել Վիտալի Բալասանյան պատգամավորի բյուջեի վերաբերյալ քվեարկությունները, որպեսզի պարզ դառնա, որ Վիտալի Բալասանյանը, մի շարք պատգամավորների հետ միասին, գրեթե միշտ դեմ է քվեարկել բյուջեի ընդունմանը, ինչը, ցավոք, չի կասեցրել պետբյուջեի փոշիացման գործընթացը:

«Դժվար է հավատալ, որ նա այլեւս մեզ հետ չէ». Արթուր Վանեցյանը՝ Գ. Կուտոյանի մասին

Այնուհետեւ Աթանեսյանը շարունակում է. « …Ավելին, Վիտալի Բալասանյանը երկու տարի Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար է պաշտոնավարել եւ կարող էր իր կողմից հնչեցված հարցերը բարձրացնել ի պաշտոնե, հետամուտ լինել ճշմարտության բացահայտմանը: Ոչինչ չի ձեռնարկել: Ինչո՞ւ: Որովհետեւ փաստեր չունի…»:

Վիքիպեդիայում խմբագրվել է նաեւ Վահագն Չախալյանի կենսագրությունը (Տեսանյութ)

Քանի որ ակնհայտ է, որ ոչ միայն «Ազատ հայրենիք» կուսակցության մամլո խոսնակը, այլեւ հենց ինքը՝ Վահրամ Աթանեսյանն անտեղյակ են Բալասանյանի դիտողություններին, դիտարկումներին, առաջարկություններին, որոնք այդպես էլ մնացել են թղթի վրա, ուստի՝ ճիշտ կլինի, որ այս պաշտպանն անձամբ իր պաշտպանյալին հարցնի, թե Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ընդհանրապես խոսե՞լ է ծրագրերի ոչ հասցեականության եւ գումարների մսխման մասին:

Վիտալի Բալասանյանի գրասենյակի հայտարարությունը

 Դե իսկ փաստերի համար բավական է ուսումնասիրել Արցախի ժողովրդագրական վիճակագրությունը, ինչպես նաեւ այցելել Արցախի գյուղերը, որոնք, ցավոք, արագորեն դատարկվում են…

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА