o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեր վերքերը շատ թաց են, տիկի՛ն». հերոսի մայրը դիմել է Աննա Հակոբյանին

06.12.2019 02:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Մեր վերքերը շատ թաց են, տիկի՛ն». հերոսի մայրը դիմել է Աննա Հակոբյանին

«Ես Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիեւային ուզում եմ հրավիրել Ղարաբաղ», - այս մասին «Կանանց դերը խաղաղության հաստատման հարցում. հնարավորություններ եւ մարտահրավերներ» թեմայով համաժողովին ասել է ՀՀ վարչապետի տիկին ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ եւ մանրամասնել. «Մի քանի օր առաջ Մեհրիբան Ալիեւան ստատուս էր գրել, որ իրենց բոլորի երազանքն է՝ մուղամ լսել Ղարաբաղում: Ես մոտավորապես գիտեմ, թե նա ինչ կոնտեքստով է դա գրել: Ես հիմա Մեհրիբան Ալիեւային ուզում եմ հրավիրել Ղարաբաղ, եւ նա կարող է լինել մեր հյուրը: Հայ ժողովուրդը, արցախցիները գիտեն՝ ինչպես ընդունել, հարգել հյուրին: Մեր ընդունված կանոններից է նաեւ հյուրին պատվել իր երաժշտությամբ, մենք կարող ենք ապահովել մուղամը: Կարող ենք իրականացնել նրա երազանքը, եւ նա լինի մեր հյուրը, Ղարաբաղում լսի իր սիրելի մուղամը: Սա, իսկապես, հրավեր է, եւ եթե նա ընդունի այս հրավերը, պատրաստ եմ նաեւ ինքս լինել Բաքվում եւ հյուրընկալվել իրենց կողմից: Եվ կարծում եմ, որ սա կարող է ՄԱԿ-ի 1325 բանաձևի շատ ռեալ եւ շատ բարձր նպատակի իրականացման ձեւ լինել ամբողջ աշխարհում»:

Ադրբեջանից ապաստան խնդրողը` «հեղափոխության պահապան». AntiFake.am

Արձագանքելով վերոնշյալին՝ հերոս ԱՐԱՄԱՅԻՍ ՈՍԿԱՆՅԱՆԻ մայրը՝ ԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ գրում է. «Հարգելի վարչապետի տիկին, ինձ հուզեց Ձեր ելույթը՝ կապված մի ոմն թրքուհու հետ, որին Դուք իբրեւ թե հրավիրում եք Արցախ՝ իր վաղեմի երազանքի պայծառ ապագայի հետքերով: Ուրեմն՝ ես ինձ իրավունք եմ վերապահում Ձեզ հարցնելու՝ Դուք ի՞նչ եք արել հայրենիքի համար... հատկապե՛ս Արցախի համար, որ տանտիրոջ իրավունքով.այդ թուրք բարբարոսին հրավիրում եք Արցախ: Այն Արցախն, այն սուրբ հողը, որն ամբողջովին ծփում է մեր որդիների արյամբ Մեր վերքերը շատ թաց են, տիկի՛ն, ու Ձեզ ասեմ, որ չեն էլ չորանալումենք բարի փերիներ չենք ու պատմության բերումով չենք էլ եղել, ուղղակի թուրք տեսնելուց պետք է անհապաղ սատկացնել: Եվ վերջում ավելացնեմ, որ Արցախը մեր որդիների հավերժության եւ անմահության սուրբ երկիրն է»:

ԵԱՀԿ դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին․ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

Հիշեցնենք, որ ԱՐԱՄԱՅԻՍ ՈՍԿԱՆՅԱՆԸ 2016-ի ապրիլի 9-ին, իր կրտսեր ընկերոջից տեղեկանալով լսվող կասկածելի ձայների մասին` իր պաշտպանության տակ գտնվող տարածքը հանձնել է նրան եւ գնացել դիտարկում կատարելու, որի ընթացքում էլ դիպուկահարի կողմից ստացել է մահացու վիրավորում: Նա այդպիսով փրկել է ընկերոջ եւ միաժամանակ տվյալ դիրքում գտնվող զինվորների կյանքը, քանի որ նրա զոհվելու հենց հաջորդ օրը տվյալ դիտակետի ուղղությամբ թշնամին ձեռնարկել է դիվերսիոն հարձակման փորձ եւ, 2 զոհ տալով` հետ շպրտվել: Արամայիս Ոսկանյանը Արցախի եւ ՀՀ նախագահների կողմից պարգեւատրվել է «Արիության» մեդալով:

Բաքուն մերժել է Աննա Հակոբյան-Մեհրիբան Ալիևա հանդիպման՝ Հայաստանի առաջարկը

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА