o C     19. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրաքում հայտարարել են ԻՊ նախկին առաջնորդի տեղակալին ձերբակալելու մասին

05.12.2019 22:54 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրաքում հայտարարել են ԻՊ նախկին առաջնորդի տեղակալին ձերբակալելու մասին

Իրաքում հայտարարել են  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի տեղակալին բռնելու մասին: Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները՝ Իրաքի անվտանգության ծառայությանը հղում անելով: Al-Arabiya-ն հայտնում է, որ Աբու Խալդուն անունով հայտնի ահաբեկիչը ձերբակալման պահին ներկայացել է Շաալան Օբեյդ անվամբ, կեղծ փաստաթղթերով,  նա թաքնվել է Քիրքուքում, վարձակալած մի բնակարանում: Նշվում է, որ Խալդունը Աբու Բաքր ալ-Բաղդադիի տեղակալն է եղել եւ նրա աջ ձեռքը, ինչպես նաեւ Սալահ-էդ-Դին նահանգի «ռազմական էմիրը»: Հիշեցնենք, հոկտեմբերի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Սիրիայում ԻՊ առաջնորդ ալ-Բաղդադիի ոչնչացման մասին: Քիչ ուշ հայտնի դարձավ, որ ԻՊ թիվ 1  ահաբեկիչը  իրեն պայթեցրել էր թունելում, որտեղ հայտնվել էր շրջափակման մեջ:

Պենտագոնը հայտարարել է հիպերձայնային զենքի ոլորտում ԱՄՆ-ի լրջորեն ետ մնալու մասին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА