o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԻՄ կուսակցությունը հայտնում է իր անվերապահ աջակցությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին

05.12.2019 21:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՍԻՄ կուսակցությունը հայտնում է իր անվերապահ աջակցությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահության հայտարարությունը Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանին առաջադրած մեղադրանքի վերաբերյալ

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել

5 դեկտեմբեր 2019

Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանը նախ որպես վկա հրավիրվել է ՀՔԾ հարցաքննության համար, այնուհետև, հարցաքննվելուց րոպեներ անց նրան ի խախտումն անձեռնմխելիության սահմանադրական նորմի մեղադրանք է առաջադրվել:

«Շատ եմ ցավում, ես նման բանի չէի սպասում». Արա Բաբլոյան

ՍԻՄ կուսակցությունը խստիվ դատապարտում է ՀՀ 3-րդ Նախագահի նկատմամբ իրականացվող գործողությունները և կոչ է անում առողջ դիրքորոշում ունեցող ուժերին և ՀՀ քաղաքացիներին նույնպես դատապարտել դրանք:

«Եթե այս կարգի ավանակ ենք, ուրեմն այսպես լկտիաբար էլ պետք է մեզ խաբեն»

1. Սերժ Սարգսյանին ներկայացվող մեղադրանքը ըստ էության համարում ենք արհեստական,

2. Իշխանությունը զավթած խունտայի կողմից այսպիսի դրսևորումները համարում ենք ակնհայտ քաղաքական հետապնդում, որոնք սպասարկում են արտերկրի պատվիրատուների` ՀՀ-ում կառավարելի քաոս ստեղծելու ձգտումը,

3. Սերժ Սարգսյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը անմիջականորեն կապված է Զագրեբում նրա ելույթի հետ և միտված է սահմանափակելու նրա` տեղաշարժի ազատությունը և խափանելու միջազգային տարբեր հարթակներում նրա հետագա ելույթները,

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ

4. Արցախի հիմնախնդրի հարցում փակուղի մտած և Ադրբեջանի կողմից ստորացուցիչ պայմանների պարտադրման պայմաններում ՀՀ 3-րդ նախագահի նկատմամբ իրականացվող գործողություններն ուղղված են այս կարևորագույն հարցերում ապաշնորհ և վտանգավոր քաղաքականություն վարելու փաստից հանրության ուշադրությունը շեղելուն, հայկական պաշտպանողական պոտենցյալի թուլացմանը և ՀՀ շահերին հակասող քաղաքականությունն անխոչընդոտ շարունակելուն:

Ալվինա Գյուլումյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ

ՍԻՄ կուսակցությունը հայտնում է իր անվերապահ աջակցությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА