o C     24. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իր հետևից բամբասելու տեսանյութից բարկացած՝ Թրամփը չեղարկել է լոնդոնյան ասուլիսը

05.12.2019 20:23 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իր հետևից բամբասելու տեսանյութից բարկացած՝ Թրամփը չեղարկել է լոնդոնյան ասուլիսը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, տեսնելով Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ մի շարք պետությունների ղեկավարների կողմից իրենից բամբասելու տեսանյութը, այնքան է բարկացել, որ չեղարկել է նշանակված մամուլի ասուլիսը, գրում է The Guardian-ը:

Թրամփը կոչ է արել Իրանի առաջնորդներին «Իրանը կրկին հզոր դարձնել»

Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ համացանցում տարածված տեսանյութում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը,  Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն Բուկինգհեմյան պալատում կազմակերպված միջոցառման ժամանակ ծաղրում են Թրամփին չափից ավելի երկար ասուլիսներ տալու համար: Դա, մասնավորապես, ասում է Տրյուդոն:

Համաշխարհային առաջնորդների զրույցը լսելի է դարձել մոտակայքում գտնվող բարձրախոսի շնորհիվ:

Տեսանյութը տեսնելուց հետո Թրամփը Տրյուդոյին «երկերեսանի» է անվանել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА