o C     24. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև այդ տարածքը մաքրվի «ահաբեկիչներից»

05.12.2019 18:56 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև այդ տարածքը մաքրվի «ահաբեկիչներից»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայում ապրող թուրք հայրենակիցների հետ: Այս մասին տեղեկացնում է «Հուրրիյեթ» պարբերականը:

Հանդիպման ժամանակ Էրդողանն ասել է, որ «նրանք, ովքեր կարծում էին, թե կարող են ահաբեկչության և շանտաժի միջոցով «դաստիարակել» Թուրքիային, իրենց նպատակին չեն հասել»:

Ալիևը Դավոսում հայտարարել է, որ Ադրբեջանը «բարիդրացիական քաղաքականություն է վարում հարևանների նկատմամբ»

«Այսօր Թուրքիան մի երկիր է, որն առանց որևէ մեկի ուղղությամբ նայելու իրականացնում է գործողություններ՝ իր ազգային անվտանգությունն ապահովելու նպատակով, և վարում է անկախ արտաքին քաղաքականություն: Մենք հավակնություններ չունենք Սիրիայի հողերի նկատմամբ, բայց նրանք, ովքեր ունեն այդպիսի հավակնություններ, թող լքեն այդ երկիրը»,- նշել է Էրդողանը:

Թուրք առաջնորդի խոսքով՝ «գործողությունները Սիրիայի հյուսիսում կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև այդ տարածաշրջանը մաքրվի ահաբեկիչներից»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» ռազմական գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պետք է նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որն ավարտվել է հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամ հետո: Նշված ժամկետի ավարտից հետո Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվվում է ռուս-թուրքական համատեղ պարեկություն:

   

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА