o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հրապարակվել են Վինձորի պալատի սուրբծննդյան ձևավորման լուսանկարները. թագավորական նստավայր կարող է այցելել ցանկացած ոք (լուսանկարներ)

05.12.2019 18:48 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հրապարակվել են Վինձորի պալատի սուրբծննդյան ձևավորման լուսանկարները. թագավորական նստավայր կարող է այցելել ցանկացած ոք (լուսանկարներ)

Երկուշաբթի Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը հրապարակել է Վինձորի պալատի՝ սուրբծննդյան տոների առթիվ ձևավորման լուսանկարները, որն անձամբ կարող է տեսնել յուրաքանչյուր ոք, գրում է Insider-ը:

«Ամեն ինչ այնքան է խառնվել, որ ժողովուրդը չի կարողանում տարանջատել ճիշտն ու սխալը»

Երկրպագուները մինչև հունվարի 5-ը հնարավորություն կունենան այցելելու Վինձորի պալատ և հիանալու թագավորական նստավայրի ոսկեգույն վարագույրներով, կարմիր գորգերով և ամենուրեք մշտադալար եղևնիներով զարդարված սուրբծննդյան ձևավորմամբ:

Սակայն Վինձորի պալատի զարդարանքի ամենաուշագրավ բաղադրիչը 6 մետր բարձրությամբ Abies nordmanniana տեսակի եղևնին է, որը զարդարված է հարյուրավոր գույնզգույն խաղալիքներով և զարդարանքներով:

Աղբյուրը հաղորդում է, որ այս տարի Վիկտորիա թագուհու և արքայազն Ալբերտի ծննդյան 200-ամյակը նշանավորելու համար այցելուները հնարավորություն կունենան տեսնելու թագավորական զույգի՝ տարիների ընթացքում միմյանց փոխանակած սուրբծննդյան նվերները:

Ցուցադրությունը կիրականացվի The Octagon Dining Room կոչվող սենյակներից մեկում, որտեղ մասնակիցներին նաև ընթրիք կմատուցվի:

 

Windsor castle decorations

Windsor Castle Christmas tree

windsor castle tree drawing room

Windsor Castle dining room

Christmas at Windsor

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА