o C     21. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բյուջեի ընդհանուր եկամուտները նվազել են շուրջ 2.6 մլրդ դրամով. Ատոմ Ջանջուղազյան

05.12.2019 16:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Բյուջեի ընդհանուր եկամուտները նվազել են շուրջ 2.6 մլրդ դրամով. Ատոմ Ջանջուղազյան

Եթե ամփոփ փորձենք բյուջեի փոփոխությունները ներկայացնել ըստ հիմնական ցուցանիշների, ապա ընդհանուր եկամուտները նվազել են շուրջ 2.6 մլրդ դրամով, ինչը բացատրվում է այլ եկամուտների փոփոխությամբ, առաջարկվող նախագծում այն կազմում է 1 տրիլիոն 695 մլրդ դրամ: Այս մասին խորհրդարանում 2020 թվականի բյուջեի նախագծի վերջնական տարբերակի քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նավթի համաշխարհային գները նվազել են

«Հարկային եկամուտների մակարդակը պահպանվել է նույնը, այն կլինի 1 տրիլիոն 602 մլրդ դրամ: Համենայն դեպս, կանխատեսումն այդպիսին է, բայց երևի ձևակերպումս ճիշտ չէր, որովհետև կարծում ենք, որ այն կլինի ավելին, քան մեկ տրիլիոն 602 մլրդ դրամն է: Պաշտոնական դրամաշնորհների մակարդակը վերանայվել է՝ կապված փոխարժեքի փոփոխության հետ և կազմում է 35.3 մլրդ դրամ, այլ եկամուտները շուրջ 57.4 մլրդ դրամ, այստեղ նույնպես որոշակի գործոնների ազդեցությամբ նվազում է տեղի ունեցել»,- ասաց նա: Ջանջուղազյանի ներկայացմամբ՝ ծախսերը նվազել են ընդամենը բացարձակ թվով՝ շուրջ 24.5 մլրդ դրամով՝ կազմելով 1 տրիլիոն 855, 7 մլրդ դրամ, ընդ որում, ընթացիկ ծախսերը 1 տրիլիոն 568 մլրդ դրամ է, կապիտալ ծախսերը՝ 288 մլրդ դրամ:

«Այս ցուցանիշների արդյունքում պակասուրդը 2020 թվականի նախագծով ակնկալվում է, որ կլինի 160,7 մլրդ դրամ, կամ ՀՆԱ-ի 2.26 տոկոսը, նախորդ նախագծի հետ համեմատած շուրջ 0,34  տոկոսով ավելի ցածր»,- ասաց նա: Ինչ վերաբերում է դեֆիցիտին, ապա Ջանջուղազյանը նշեց, որ այն 2019 թվականի համար ակնկալվում է, որ կլինի շուրջ 0.6, իսկ 2020 թվականի համար՝ շուրջ 2.3 տոկոս: «Եթե ուշադրություն ենք դարձնում առաջնային պակասուրդին, ապա այն գործնականում զրոյական մակարդակ է ենթադրում 2020 թվականի համար»,- նշեց նա:

Ըստ Ջանջուղազյանի՝ եթե ներկայացվի, թե այս ամենն ինչ ազդեցություն կունենա մեր պարտքի վրա, ապա, նրա խոսքով՝ 48.2 տոկոս կառավարության պարտքի կանխատեսում է  իրականացված.

«Նախորդ կանխատեսման հետ համեմատած՝ սա փոփոխության է ենթարկվել, ընդ որում փոփոխման է ենթարկվել նվազեցման ուղղությամբ: Ակնկալվում է, որ այս տարի կունենանք պարտքի 50 տոկոսից ցածր ցուցանիշ պարտք/ՀՆԱ հարաբերակցության և մյուս տարի արդեն՝ 28.2 տոկոս»,- հայտարարեց նա: Ջանջուղազյանն ընդգծեց, որ առհասարակ պարտքի տեսակետից 2 հանգամանք է ուշադրության արժանի, մեկը վճարունակության գնահատականը, մյուսը՝ իրացվելիության: «Առաջինը՝ որպես ցուցանիշ ցույց է տալիս, թե սուբյեկտը, որը պարտք է վերցնում, ինչ չափով  ընդհանրապես կարող է պարտքը սպասարկել, երկրորդը՝ արդյոք այն պայմաններով, որ վերցնում է, այդ պարտքը կարող է սպասարկել, թե ոչ:

ՀՀ-ն, ըստ ընդունված գնահատման մեթոդաբանության, շարունակվում է գնահատվել որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր: Սա չի նշանակում, որ մենք պետք է մեր զգոնությունը թուլացնենք և ուշադրության կենտրոնում չպահենք պետական պարտքը, մենք համոզված ենք, որ այն պետք է լինի կառավարելի, բայց դա չի նշանակում, որ այն չի կարող աճել: Այն կարող է աճել, եթե մենք տեսնում ենք, թե այն ինչ չափով է արդյունավետ և ինչ չափով է կառավարելի»,- շեշտեց ֆինանսների նախարարը: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА