o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զինված և դիմակավորված հարձակում Երևանում․ թալանել են «Ֆլեշ» բենզալցակայանը

05.12.2019 14:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Զինված և դիմակավորված հարձակում Երևանում․ թալանել են «Ֆլեշ» բենզալցակայանը

Այսօր հերթական ավազակային հարձակումն է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 04:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժամը 04:10-ի սահմաններում 3 դիմակավորված անձինք ապօրինի մուտք են գործել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Գոգոլի փողոցում գործող «Ֆլեշ» բենզալցակայան և հանգստի սենյակում ատրճանակի նմանվող առարկայի, դանակի և էլեկտրահարող սարքի սպառնալիքով աշխատակցից՝ 34-ամյա Արսեն Շ.-ից, հափշտակել այնտեղ եղած գումարը, մի քանի բջջային հեռախոսներ և համակարգիչը:

Զինված հարձակում Սիրիայի հյուսիս-արևելքում. թուրքական բանակը կորուստներ ունի

Այնուհետև դիմակավորվածներն Opel մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Ժամանել է նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Նշված բենզալցակայանում հափշտակության ժամանակ դանակից պաշտպանվելիս վնասվել է լիցքավորող, Երևանի բնակիչ, 54-ամյա Ռոբերտ Մ.-ի ձախ ձեռքի ափի շրջանը: Քննիչի որոշմամբ նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА