ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փարիզի պատմական Լա Մադլեն եկեղեցում կայացել է ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանի մենահամերգը

04.12.2019 17:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Փարիզի պատմական Լա Մադլեն եկեղեցում կայացել է ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանի մենահամերգը

Նոյեմբերի 29-ին, ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանը Փարիզի Լա Մադլեն եկեղեցում փայլեց Ավե Մարիայի կատարմամբ՝ ելույթ ունենալով ֆրանսիական խոշորագույն հիմնադրամ SECOURS CATHOLIQUE-ի համար, Փարիզի իտալական համայնքի կողմից կազմակերպված բարեգործական միջոցառմանը: Հանդես գալով Փարիզի էլիտայի, ինչպես նաև բազմաթիվ զբոսաշրջիկների տպավորիչ լսարանի առջև, միջազգային մամուլի կողմից «Ոսկե Ձայն» և «Օրհնյալ ձայն» մկտրված  մաեստրոն զարմացրեց հանրությանը` բացառիկ երաժշտականությամբ և հազվագյուտ վեհության բեմականությամբ:

Փարիզում պատրաստվում են Փարիզի Աստվածամոր տաճարի գանձերի ցուցադրությանը

Լուցցիի, Քերուբինիի, Մասկանիի, Մոցարտի, Սեն-Սանսի «Ավե Մարիան» համախմբող նրբաճաշակ ծրագրով նա ցուցադրեց երաժշտական մեկնաբանության այնպիսի մի արվեստ, որը, ինչպես գրել է Փարիզի հանրահայտ իտալական Լա Վոչե ամսագիրը, արժանի է բելկանտոյի մեծագույն կատարողների. «Մաքրագույն ձայնը, հմայիչ բեմականությունը ՝ զուգորդվելով հստակ և ջերմ արտիստիկ հատկանիշների հետ, թույլ են տալիս Ռուբեն Էլբակյանին թելադրող լինել բելկանտոյի աշխարհում»:

Ռուբեն Էլբակյանի կողմից Ավե Մարիայի այս կատարումը, որն անցած ամռանն արդեն հաղթականորեն մեկնարկել էր Հռոմում, ներկայացվելու է միջազգային շրջագայության ժամանակ Նյու-Յորքում, Մոսկվայում, Պրահայում, Միլանում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА