o C     19. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

04.12.2019 22:10 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Վարսավիրների ասոցիացիայից հայտնում են, որ Արարատի մարզպետի կողմից իրենց գործընկերոջը ծեծելուց հետո, որոշել են, որ էլ նիկոլականներին չեն սպասարկելու, անգամ գաղութ տանելիս թող իրենք իրար գլուխ խուզեն:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՃՇՏՈՎ

ՀՅԴ-ից հայտնում են, որ կրթության նախարարին քաղաքական ապտակ տալու ժամանակ ձեռնոց են դնելու, որ չփչանան:

 

ՏՐԱՄԱՉԱՓԻ ԽՆԴԻՐ ԿԱ (ՀՅԴ ԳՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ` «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊՏԱԿԸ ՑԱՎՈՏ Է ԼԻՆԵԼՈՒ»` ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ քաղվերլուծաբանների` Դաշնակցությունը Արայիկ Հարությունյանին «Նեմեսիս» է անելու, այս անգամ նրան, ի տարբերություն Թալեաթի, մենակ սիլլա են տալու:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԴԱՍԱԿԱՆ

Ըստ գրականագետների` Նիկոլի հանդիպումը ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ուսանողների հետ համարյա չարենցյան «Կապկազ թամաշա» էր:

 

ՍԱՏԱՆԱՅԻ ՍՊԱՍԱՎՈՐԸ

Մայր Աթոռից հայտնում են, որ Հիսուս Քրիստոսը տաճարը մաքրեց վաճառականներից` այն Աստծուն վերադարձնելու համար, իսկ Նիկոլի` սոդոմիստների նկատմամբ համակրանքը երկիրը տանում է Սոդոմ-Գոմորի, որը սատանայի գործն է:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՏԵՐ ՈՂՈՐՄՅԱ

ՀՅԴ-ից հայտնում են , որ Վանեցյանը Կիլիկիայի կաթողիկոսի հետ հանդիպել է ոչ թե Նիկոլի հետ լինելու համար մեղքերի թողություն խնդրելու, այլ իշխանության գալու երազանքը իրականացնելու համար սրբերի դռներն ա ընկել:

 

ՌԵՏՐՈ (ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆԸ` ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ, ԼՏՊ-Ի ՀԵՏ ՎԻՃԱԲԱՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ, ԻՐԵՆ ԿԱԽԱՂԱՆՈՎ ՍՊԱՌՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Թող ոչ մի զոհ չպահանջվի ՀԱԿ-ից բացի, ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան

 

ԿԵՐԿՈԽ ԵՆ

Գուրմանների միությունից հայտնում են, որ ներկա իշխանությունները այնքան սոված ու չտես են, որ համարյա երկու տարի անընդհատ ուտելուց հետո էլ հալի չեն գալիս, մենակ Նիկոլի փորն է երեւում, դե նրան երբեք էլ սոված չեն թողել:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА