ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բեխաբարը

04.12.2019 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Բեխաբարը

Մինչ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դրոշակ է սարքել իր առաջարկած նախագիծը, ըստ որի, նախատեսվում է ներդնել առողջապահության համապարփակ ապահովագրություն` աշխատավարձի 6 տոկոսի չափով, եւ հանրային քննադատության է ենթարկել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը, թե իրենք դեմ են առողջության համապարփակ ապահովագրությանը, եւ սա վերածվել է փոխադարձ մեղադրանքների ու լեզվակռվի, պարզվում է` բանից անտեղյակ է ոլորտի պատասխանատու ԱԺ հանձնաժողովը: Վերոնշյալ նախագծի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՑ, սակայն ապարդյուն: Նա մասնավորապես նշեց, որ տեղյակ չէ նախագծի «պարունակությունից», քանի որ չի հասցրել կարդալ նախագիծը: Այդուհանդերձ, նա խոստացավ պատասխանել բոլոր հարցերին` այն ընթերցելուց հետո:

​​​​​​​«Ես պատասխանատու եմ միայն իմ խղճի եւ հորս գերեզմանի առաջ». Վազգեն Եղիազարյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА