o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սեւամորթ դերասանը հուզումնալից ներկայացրեց Պ. Սեւակի «Անլռելի զանգակատունը». ՀՌԻՓՍԻՄԵ ՍԱՐԳՍՅԱՆ (տեսանյութ)

04.12.2019 13:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Սեւամորթ դերասանը հուզումնալից ներկայացրեց Պ. Սեւակի «Անլռելի զանգակատունը». ՀՌԻՓՍԻՄԵ ՍԱՐԳՍՅԱՆ (տեսանյութ)

Այս տարվա ամռանը Սիմֆերոպոլի օդանավակայանը պաշտոնապես վերանվանվեց հայ մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունով: Այդ առթիվ Ղրիմի հայ համայնքի «Ծիրանի Կորիզ» ստեղծագործական միությունը օդանավակայանի տերմինալում նախաձեռնել էր զանգվածային ֆլեշ-մոբ: Իսկ ղրիմյան միջոցառմանը զուգահեռ, շնորհակալական ֆլեշ-մոբ տեղի ունեցավ նաեւ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում` «Կարին» ավանդական երգի-պարի խմբի
հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի անմիջական մասնակցությամբ: Հայաստանյան ֆլեշ-մոբի պատասխանատուն ղրիմաբնակ ասմունքող ՀՌԻՓՍԻՄԵ ՍԱՐԳՍՅԱՆՆ էր, որը վերջերս կրկին Հայաստան է ժամանել արդեն այլ ծրագրով:

Հայաստանի կրթական համակարգում անմխիթար վիճակ է․ «Ժողովուրդ»

Հ. Սարգսյանի հետ «Իրավունքի» զրույցը ծավալվեց հենց նրա ղրիմյան եւ հայաստանյան գործունեության շուրջ. «4 տարի է, ինչ համագործակցում եմ «Ծիրանի Կորիզ» կազմակերպությանը: 2016 թվականին նրանց հետ նկարահանեցինք «Ղրիմը հիշում եւ պահանջում է» տեսահոլովակը, որի ռեժիսորը ես էի: Այդ տեսահոլովակում ընդգրկել էի տարբեր ազգի ներկայացուցիչների` հրեա, հույն, ռուս, ուկրաինացի, հայ, վրացի, նրանք բոլորը միասին կարդում էին Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմից հատվածներ: Ընդհուպ ես գտա այնտեղ սեւամորթ դերասանի, որ հետաքրքիր եւ հուզումալից ներկայացրեց այդ ստեղծագործությունը: Հայաստանում էլ բավականին լայն արձագանք գտավ: Իսկ այս տարի ապրիլի 24-ին կազմակերպեցինք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված գրական-երաժշտական երեկո: Որից հետո ինձ ասացին, որ նման միջոցառում 7 տարի առաջ էին կազմակերպել: Ինչեւէ, զգում եմ, որ բավականին ակտիվացել է հայ համայնքը»:

Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА