o C     24. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դավիթաշենում թալանել են «Բոքոնիկ» առևտրի կենտրոնը ՝ տանելով խոշոր չափի գումար

04.12.2019 13:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Դավիթաշենում թալանել են «Բոքոնիկ» առևտրի կենտրոնը ՝ տանելով խոշոր չափի գումար

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, հերթական՝ զենքով և դանակով ավազակային հարձակումն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում 2 դիմակավորված անձինք, որոնցից մեկը ատրճանակի նմանվող առարկայով, մյուսը՝ դանակով, մտել են Դավիթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղում գործող «Բոքոնիկ» շուրջօրյա առևտրի կենտրոն ու այնտեղ գտնվող աշխատակիցների նկատմամբ կյանքին և առողջությանը սպառնալիքներ տալով՝ հափշտակել մոտ 400 հազար գումար և դիմել փախուստի:

Այս իշխանությունները մի օր իրենց գումարը վերցնելու են ու գնան. Ակտիվիստը ահազանգում է

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խմբերը՝ օրվա պատասխանատուների գլխավորությամբ: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА