ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շտապ. Գրիբոյեդովի արձանն ամենեւին էլ չի մաքրվել (Տեսանյութ)

03.12.2019 23:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Շտապ. Գրիբոյեդովի արձանն ամենեւին էլ չի մաքրվել (Տեսանյութ)

Նախորդ տարվա նոյեմբերի 6-ին համաներմամբ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակված, իր հակառուսական գործունեությամբ եւ անհավասարակշիռ գործողություններով հայտնի Շանթ Հարությունյանի որդին, կարծես թե, որոշել է շարունակել հոր «գործը»: Շանթի որդին՝ ՇԱՀԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ ներկել է Երեւանի կենտրոնում՝ Օղակաձեւ զբոսայգու սկզբնամասում՝ «Ռոսիա» կինոթատրոնի դիմաց գտնվող Ռուսական կայսրության դեսպան, գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը: Այս տեղեկությունից կարճ ժամանակ անց Կենտրոն վարչական շրջանի տարբեր «տրամաչափի» պաշտոնյաներ, ինչպես նաեւ ֆեյսբուքյան օգտատերեր սկսեցին լուրեր տարածել, թե արձանն արդեն մաքրել են, ամեն ինչ նորմալ է: Սակայն, «Իրավունքն» այսօր եղել է դեպքի վայրում եւ մանրամասն ուսումնասիրել արձանը: Ակնհայտ երեւում է, որ ոչ թե արձանը մաքրվել է, այլ ներկը լղոզվել է՝ արձանին տալով կիսակարմիր տեսք: Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

«Նիկոլ Փաշինյանն ինձ փոխանցեց 10 հազար դրամ». Շահեն Հարությունյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА