o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սիրելի Վիրջիլ, այնտեղ, որտեղ դու գնացել էիր, Կրիշտիանուն եղել է հազար անգամ․Ռոնալդուի քրոջ կոշտ պատասխանը վան Դեյկին

03.12.2019 22:47 ՍՊՈՐՏ
Սիրելի Վիրջիլ, այնտեղ, որտեղ դու գնացել էիր, Կրիշտիանուն եղել է հազար անգամ․Ռոնալդուի քրոջ կոշտ պատասխանը վան Դեյկին

Կատյա Ավեյրուն, որը «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի քույրն է, քննադատել է «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկին «Ոսկե գնդակի» հանձման արարողության ժամանակ արված հայտարարության համար: 

Ռոնալդուից իսկապես խլեցին «Ոսկե գնդակը», երբ «Ռեալը» որոշեց այնպես անել, որ Կրիշտիանուն չկարողանա այն այլևս ստանալ.Կիելինի

Հոլանդացին Ռոնալդուի բացակայության վերաբերյալ հարցին պատասխանել էր. «Մի՞թե նա ինձ մրցակից էր»: Չնայած, ավելի ուշ ֆուտբոլիստը շեշտել է, որ կատակում էր:

«Մարդիկ ապրում են իրականությունից դուրս: Ինչպիսի՜ համեստություն: Այո, հայտնի էր, որ Ռոնալդուն չի հաղթելու: Չնայած կարևոր տիտղոսների՝ թիմային ու անհատական, սակայն դա ուրիշ խոսակցություն է:

Սիրելի Վիրջիլ, այնտեղ, որտեղ դու գնացել էիր, Կրիշտիանուն եղել է հազար անգամ: Երբ դու խաղում էիր մի քանի տարի ու չէիր դիպչում տիտղոսների, Կրիշտիանուն եռակի չեմպիոն էր, լավագույն ֆուտբոլիստը ու լավագույն ռմբարկուն այն երկրի, որտեղ դու խաղում ես: Այդ պահին նա քեզանից երիտասարդ էր:

Այնուհետև նա տեղափոխվեց «Ռեալ» ու դարձավ այդ ակումբի ամենալավ ֆուտբոլիստը: Քեզ ծանո՞թ է այդ անվանումը, սիրելի Վիրջիլ: Շատ հնարավոր է՝ այո, քանի որ հենց այդ ակումբի կազմում նա հաղթել է ձեզ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: Նա նման այդպիսի 5 հաղթանակ ունի: Նա հաղթել է քո հավաքականին Ազգերի լիգայի եզրափակիչում:

Հարգելի Վիրջիլ, մեկ մրցաշրջանի ընթացքում Կրիշտիանուն ավելի շատ տիտղոս է հաղթել, քան դու ամբողջ կարիերայի ընթացքում: Տպավորո՞ւմ է, այդպես չէ՞: Երբ քո ձեռքերում կլինեն տիտղոսներ, որոնք իսկապես կարևոր են, ապա, այդ ժամանակ, հնարավոր է, որ դու կկարողանաս մեկ սեղանի շուրջ նստել Կրիշտիանուի հետ: Նա ինձ համար կմնա լավագույնը»,-գրել է պորտուգալացու քույրը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА