КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 13. 12. 2019 : :
«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի բացակայությունը «Ոսկե գնդակի» հանձման արարողությանը:
«Ես հպարտ էի այս սրահում գտնվելու համար ու Մեսիին այդ մրցանակը հանձնելու առիթով, որը լիովին արժանի է «Ոսկե գնդակին»: Կարծում եմ, որ նախկին դափնեկրի կողմից նորին մրցանակի փոխանցումը հիանալի է, դա հարգանքի նշան է: Մենք մրցակիցներ ենք, բայց ոչ թշնամիներ, չնայած ֆուտբոլում երբեմն մարդիկ ամեն ինչ մոտ են ընդունում սրտին ու ծայրահեղացնում:
Ինչ վերաբերում է Ռոնալդուին, ես կարող եմ խոսել միայն ինձ համար: Ուրախ եմ այստեղ գտնվելու համար: Ֆուտբոլը կայանում է հարգանքի մեջ, և եթե չես հաղթում, ապա պետք է հարգանքից դրդված այստեղ լինես, քանի որ սա սպորտի տոնն է»,-Մոդրիչի խոսքերն է թարգմանել A Bola-ն:
«Ոսկե գնդակը» 6-րդ անգամ նվաճեց Լիոնել Մեսին, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն զբաղեցրեց 3-րդ տեղը: