o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոնալդուից իսկապես խլեցին «Ոսկե գնդակը», երբ «Ռեալը» որոշեց այնպես անել, որ Կրիշտիանուն չկարողանա այն այլևս ստանալ.Կիելինի

03.12.2019 22:39 ՍՊՈՐՏ
Ռոնալդուից իսկապես խլեցին «Ոսկե գնդակը», երբ «Ռեալը» որոշեց այնպես անել, որ Կրիշտիանուն չկարողանա այն այլևս ստանալ.Կիելինի

«Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կիելինին գտնում է, որ անցած տարի իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուն անարդարացիորեն չի ստացել «Ոսկե գնդակը»:

Հիշեցնենք, որ 2018-ին այդ մրցանակը նվաճել էր «Ռեալի» ու Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:

Սիրելի Վիրջիլ, այնտեղ, որտեղ դու գնացել էիր, Կրիշտիանուն եղել է հազար անգամ․Ռոնալդուի քրոջ կոշտ պատասխանը վան Դեյկին

«Նախորդ մրցաշրջանում Ռոնալդուից իսկապես խլեցին «Ոսկե գնդակը», երբ «Ռեալը» որոշեց այնպես անել, որ Կրիշտիանուն չկարողանա այն այլևս ստանալ: Եվ դա շատ տարօրինակ էր:

Այս մրցաշրջանում ամեն ինչ ավելի հավասարակշռված է: Ամենայն հարգանքով՝ բայց Մոդրիչը նույնիսկ իր լավագույն մրցաշրջանում արժանի չէր այդ մրցանակին: Դա նշան էր «Ռեալից», որ նրանք ցանկանում են, որ Կրիշտիանուն այլևս չստանա այդ մրցանակը:

Այո՛, Մոդրիչը հաղթել էր Չեմպիոնների լիգայում, բայց նույն տրամաբանությամբ այդ մրցանակը այս տարի պետք է նվաճեր վան Դեյկը, անցած տարի՝ Գրիզմանը, Պոգբան կամ Մբապեն աշխարհի առաջնությունում հիանալի խաղի համար: Մոդրիչի հաղթանակը անհեթեթություն է»,-իտալացի խաղացողի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА