o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող 24 ցուցարար բերման է ենթարկվել (Լուսանկարներ)

03.12.2019 21:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող 24 ցուցարար բերման է ենթարկվել (Լուսանկարներ)

Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ երիտասարդներից 24 ցուցարար բերման է ենթարկվել ոստիկանության բաժին։

Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Արայիկ Հարությունյանը համաձայն է, որ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը մասնակցի բանակցություններին, բայց պայմանով. Analitik.am

«Նրանք բերվել են ոստիկանություն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով», - ասաց Ջանոյանը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ-ական երիտասարդները ժամը 15։00-ից հավաքվել էին նախարարության շենքի առջեւ՝ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելու ակնկալիքով։ Ոստիկանության միջոցով նախարարը փոխանցել էր, թե համապատասխան ընթացակարգեր կան, ինչից հետո երիտասարդները տեղավորվեցին նախարարության շենքի մուտքի առջեւ՝ քննարկելու հետագա անելիքները, սակայն, ոստիկանությունը, հայտարարելով, որ հավաքն արտոնված չէ, նրանց 5 րոպե ժամանակ տվեց, ապա ուժի գործադրմամբ սկսեց երիտասարդներին հեռացնել տարածքից։

Ակցիայի մասնակիցներից Քրիստինե Վարդանյանը հայտարարեց, որ կոչ են անում Արայիկ Հարությունյանին հենց հիմա գրել իր հրաժարականը՝ հետեւյալ ձեւակերպմամբ. «Ես տապալել եմ կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի ոլորտում քաղաքականությունը, իմ գործողություններով չեմ նպաստել պետականամետ, զարգացած քաղաքացու կերտմանը, ուստի խնդրում եմ ինձ ազատել զբաղեցրած պաշտոնից»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА