o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՐԱՎԻՐՎԱԾ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻՆ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԳՄՍՆ-ԻՆ ՉԵՆ ԷԼ ԴԻՄԵԼ

03.12.2019 22:20 ՄՇԱԿՈՒՅԹ
ՀՐԱՎԻՐՎԱԾ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻՆ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԳՄՍՆ-ԻՆ ՉԵՆ ԷԼ ԴԻՄԵԼ

Օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը` Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համատեղ, կայացավ «Ճանապարհ տաղանդներին» համերգային ծրագիրը, որտեղ մասնակցում էին Երեւանի Ալ. Սպենդիարյանի, Սայաթ-Նովայի, Տիգրան Չուխաջյանի եւ Պ. Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցների սաները: Պրոֆեսիոնալ երաժիշտների հետ համատեղ ելույթը թերեւս լուրջ քննություն է յուրաքանչյուր երաժշտական դպրոցի սանի համար, ուստի` կազմակերպիչներն իրենց առաջ նպատակ են դրել, որպեսզի շարունակական բնույթ կրող նման համերգներով բացահայտեն մեր ժամանակի երիտասարդ տաղանդներին: «Իրավունքի» հետ զրույցում Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն ՖԵԼԻՔՍ ԲԱԲՈՒՐՅԱՆԸ վստահեցրեց, որ նման ձեւաչափով համերգներ դեռ էլի կլինեն` շեշտելով, որ իրենց համար սկզբունքային է երեխաների համար հարթակ տրամադրելը:

​​​​​​​Ալեքս Միրզոյանն ընդդեմ Ֆելիքս Խաչատրյանի (Տեսանյութ)

«Սերտ համագործակցում ենք երաժշտական դպրոցների տնօրենների հետ, համատեղ ենք կազմում ծրագիրը, ընտրում ժամանակահատվածը, որպեսզի երաժշտական դպրոցների երեխաների համար քննական շրջան չլինի: Մտադիր ենք ոչ թե սահմանափակվել մեկ համերգով, այլ` մի քանի, որպեսզի կարողանանք հնարավորինս շատ երաժշտական դպրոցներ ներգրավվել, քանի որ բոլոր դպրոցներում էլ կան տաղանդավոր երեխաներ, որոնք հանրությանը ներկայացնելու եւ պրոֆեսիոնալ նվագախմբի հետ հանդես գալու կարիք ունեն»,- ասաց նվագախմբի տնօրենն ու, անդրադառնալով համերգային ծրագրի ընտրությանը` հստակեցրեց. «Քանի որ մեր նվագախումբը կամերային է, այս պարագայում ծրագիրն ընտրում ենք այնպիսին, որը հարմար է նվագել կամերային նվագախմբի համար, եւ որով երեխաները կա՛մ հանդես են գալու արտերկրում, կա՛մ նախապատրաստվում են քննությունների, կա՛մ էլ այդ գործը ներառված է իրենց ծրագրում: Այս պարագայում, փորձում ենք աջակցել այս երեխաներին: Կարծում եմ` հաջորդ համերգն էլ տեղի կունենա Կամերային երաժշտության տանը, սակայն արդեն ամռանը»:

Հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանը հայր է դարձել

Թեպետ նվագախմբի տնօրենը չհերքեց «Իրավունքի» այն դիտարկումը, թե վերջին շրջանում դասական երաժշտության ու համերգների նկատմամբ հետաքրքրությունը մարել է, սակայն այս համերգին հարցը լուծված էր` համերգին մասնակից երաժշտական դպրոցների սաների ծնողների, հարազատների ու դպրոցների ուսուցչական կազմի միջոցով: Դահլիճում ներկաները հիացած էին փոքրիկ տաղանդների կատարումներով ու ափսոսանքով, մի քիչ էլ բարկացած փաստում էին, որ այսօր պետությունը ֆինանսավորում է այլասերված ֆիլմերի, ներկայացումների համար, սակայն այս անմեղ ու տաղանդավոր փոքրիկների համար գումար չունի: Երբ հետաքրքրվեցինք, թե ինչի մասին է խոսքը, վերջիններս իրենց «սիրտը բացեցին» մեր առաջ` ասելով, որ այս համերգն իրականացնելու համար կազմակերպիչները ստիպված են եղել մասնակից յուրաքանչյուր երեխայի (տասը սան) ծնողից 20.000- ական դրամներ հավաքել:

Ֆելիքս Բախչինյան. Մի ծաղկով էլ գարուն կգա

«Այս համերգի համար նվագախմբում կան հրավիրված երաժիշտներ, այդ գումարը ոչ թե մեզ` կազմակերպիչներիս համար է, այլ` այդ հրավիրված երաժիշտներին վճարելու»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց նվագախմբի տնօրենն ու շտապեց տեղեկացնել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն անգամ չեն էլ դիմել աջակցության համար. «Հատուկ այս համերգի համար նույնիսկ չենք էլ դիմել, մենք մեր ռեսուրսով ու նվագախմբի միջոցով ենք իրականացնում այս համերգները: Բայց մեծ փառատոն կազմակերպելու համար, համոզված եմ, որ նախարարության աջակցությունը շատ օգտակար կլինի, ու հուսով եմ, որ կօգնեն»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. Ցավոք, տնօրենի հույսերը գուցեեւ մնան այդպես էլ «չփարատված»: Շեշտենք, որ ԿԳՄՍ նախարարությունն առանձնապես շահագրգռված չէ դասական ու ընդհանրապես նորմալ արվեստի համար գումար տրամադրել, քանի որ, հաշվի առնելով վերջին շրջանում վերոնշյալ նախարարության կողմից ֆինանսական եւ բարոյական աջակցություն ստացած նախագծերն` ակնհայտ է, որ որքան ավանդականից շեղված ու այլասերված լինեն այդ նախագծերն, այնքան դրանց համար անսահմանափակ գումարներ կգտնվեն: Իսկ տաղանդավոր փոքրիկ երաժիշտների կատարումներից հատվածներ կարող եք դիտել` անցնելով հետեւյալ կարճ հղումով https://clck.ru/KZeaD

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА