o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ինքս ինձ չէի ների». թռիչք վարչապետի սելֆիի վրայով

03.12.2019 22:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ինքս ինձ չէի ների». թռիչք վարչապետի սելֆիի վրայով

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում օրերս կայացավ ,Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման առաջնախաղը: Այն պատմում է, թե ինչպես է բանտից խուսափելու համար Ռենդլ Պատրիկ Մաքմերֆին ձեւացնում իրեն խելագար եւ հայտնվում հոգեբուժարանում: Նրան զարմացնում է այն, թե ինչու են հիվանդները համակերպվում այստեղ տիրող կարգերի հետ, ավելին` շատերը իրենց կամքով են եկել հիվանդանոց` արտաքին աշխարհից փախչելու համար: Մաքմերֆին սկսում է ապստամբել` ընդվզում է հոգեբուժարանի գլխավոր բուժքրոջ` Ռեթչեդի սահմանած կանոնների դեմ եւ որոշում է հեղափոխություն անել հիվանդների կյանքում: Ներկայացման դերակատարների թվում էր նաեւ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ, ում հետ էլ զրուցեց «Իրավունքը»:

«Բոլոր սորոսականները ստախոսներ են». ֆլեշմոբ (Տեսանյութ)

«ՉՆԱՅԱԾ ԲԱՄԲԱՍԱՆՔՆԵՐԻՆ, ԹԵ ԻՆՁ ՀԵՌԱՑՐԵԼ ԵՆ ԹԱՏՐՈՆԻՑ, ԱՇԽԱՏՈՒՄ ԵՄ»

Անահիտ, թվում էր, թե Ձեզ մոտ ստեղծագործական դադար է, բայց հանդիսատեսը կրկին Ձեզ տեսավ բեմում: Ի՞նչ կարող եք ասել նոր ներկայացման մեջ Ձեր կերտած կերպարի մասին:

- Ստեղծագործական դադար իմ կյանքում կլինի այն ժամանակ, երբ ինքս դադարեմ ապրել: Այո՛, ես չեմ նկարահանվում, բայց թատրոնում շարունակում եմ աշխատել, ստեղծագործել, չնայած բամբասանքներին, թե ինձ հեռացրել են թատրոնից: «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացումը Մայր թատրոնի վերջին շրջանի մեծ ձեռքբերումներից մեկն էր, իսկ կերպարս` չնայած նրան, որ փոքր էր, բայց լի կերպար էր, մեծ ասելիքով: Մարդ, ով մի քանի րոպեում գնաց ինքնամաքրման, գտավ իր կյանքի գույնը ու առաջին անգամ բարձրաձայնեց այն թանկ երազանքի մասին, որի մասին վախենում էր նույնիսկ ինքն իրեն խոստովանել:

​​​​​​​«Մեր ԱԳ նախարարությունը կրկին «էշի» ականջում քնած»

- «Թռիչք կկվի բնի վրայով...» ներկայացումը պատմում է մի հոգեբուժարանի մասին, որտեղ հայտնվել են տարբեր մարդիկ` փախչելով իրականությունից: Այս ամենը Ձեզ չի՞ հիշեցնում մեր իրականությունը, եւ ի՞նչ զուգահեռներ եք տեսնում:

- Այո, ներկայացումը հոգեբուժարանի մասին է, ներկայացման հերոսը ռեժիմի ու հիվանդ հասարակության դեմ պայքարող մարդն է: Ես Մակմերֆիի կերպարում գտա ինձ, եղբորս եւ այն անհատներին, որոնք այսօր պայքարում են հիվանդ բարքերի ու հիվանդ հասարակության դեմ: Իհարկե, ներկայացումը մերօրյա ասելիք ունի, ներկայացումը բեմադրվեց ճիշտ պահին եւ ճիշտ տեղում:

Նիկոլի պուճուրիկ կլոնների այս ճնշող մեծամասնությունը արդյունավետության տեսակետից Տորիչելյան դատարկություն են. Արմեն Աշոտյան

«ԵՍ ՀԵՌԱՑԱ ԲԵՄԻՑ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ՆԱ ՈՐՈՇԵՑ ՍԵԼՖԻ ԱՆԵԼ»

Ի դեպ, ներկայացման առաջնախաղին ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ավարտին բարձրացավ բեմ եւ, սովորության համաձայն, սելֆի արեց թատրոնի ողջ անձնակազմի հետ: Նկատեցինք, որ Դուք այդ սելֆիում չկայիք, ինչո՞ւ:

- Շատ ուրախ եմ, որ Նիկոլ Փաշինյանը ներկա էր եւ դիտեց ներկայացումը: Թատրոնը մեծ ուժ ունի, գուցե նա ներկայացումից դասեր քաղա՞ծ լինի, գուցե իր մեջ ինչ-որ բաներ փոխվե՞ն` տեսնելով իր ու իր ստեղծած իրավիճակը կողքից: Իսկ ինչ վերաբերում է սելֆիին, այո՛, ես հեռացա բեմից այն ժամանակ, երբ նա որոշեց սելֆի անել: Քանիցս նշել եմ, որ պրինցիպյալ մարդ եմ, ու դա դեմ էր իմ սկզբունքին, ես չէի կարող կանգնել, կեղծել, ժպտալ, հետո ինքս ինձ չէի ների: Չնայած, որ դերասանի պարտականությունն է նկարվել այն հանդիսատեսի հետ, ով ներկայացումից հետո խնդրում է նկարվել:

Նիկոլ Փաշինյանը զինծառայությունից խուսափածներին կոչ է անում ինքնաթիռի տոմս գնել և վերադառնալ Հայաստան

- Դուք խոստացել եք, որ սա կլինի Ձեր վերջին առաջնախաղը` առանց Ձեր եղբոր` Նարեկ Մութաֆյանի ներկայության: Սա ե՛ւ դրական, ե՛ւ բացասական ընկալվեց: Նշանակում է, որ նա շուտով ազատության մե՞ջ կլինի, թե՞ Դուք այլեւս նոր ներկայացում չեք խաղալու, քանի դեռ նա ազատության մեջ չէ:

- Նարեկը իմ լավագույն հանդիսատեսն է եւ լավագույն քննադատը, իհարկե, հորիցս հետո: Դժվար էր առանց իր կարծիքը լսելու խաղալ, իհարկե, շարունակելու եմ ստեղծագործել եւ համոզված եմ, որ նիկոլական ֆարսը երկար չի տեւի, եւ Նարեկը շատ շուտով տանը կլինի:

«ՆԻԿՈԼ, ՄԵՆԱԿ ԱՆԿԵՂԾ, ՔԵԶ ԱՍԵԼ ԵՆ, ԲՈՒԺՎԵ՞Լ ԵՍ, ԹԵ՞ ՔՈ ՁԵՒԵՐՈՎ ԹՌԱՐ

«ԵՂԲՈՐՍ ԱՊՕՐԻՆԻ ԿԱԼԱՆՔԸ` ԽԱՎԱՐՆ Է ԱՐԵՎԱԾԱԳԻՑ ԱՌԱՋ»

Հետաքրքիր է` թատրոնի ղեկավարությունը Ձեր առաջ պայմաններ, սահմաններ դրե՞լ է, թե՞ նրանք կարողանում են զանազանել Ձեր ստեղծագործական կյանքն ու քաղաքական-հասարակական ակտիվությունը:

- Թատրոնը միակ վայրն է, ուր բացակայում է քաղաքականությունը, ուր մարդիկ պարզ են, մաքուր եւ ընդունում են քեզ քո բոլոր թերություններով ու առավելություններով: Ոչ մի խոսակցություն չի լինում թատրոնում` ի շնորհիվ պրոֆեսիոնալ ղեկավարների` Արմեն Էլբակյանի եւ Վարդան Մկրտչյանի, նրանք ընդունել են իմ ընդդիմադիր կեցվածքը, քանզի ես ամենուր եմ ընդդիմադիր (ժպտում է Ա. Մ.-ն, - հեղինակ):

«Հիմա պատասխանում եմ բոլոր նրանց, ովքեր ասում են՝ էս ո՞նց եղավ, էս ո՞վ բերեց Նիկոլին»

- Տարին սովորականներից չէր Ձեզ համար, եթե ամփոփելու լինենք, ինչպիսի՞ն էր Ձեզ համար 2019-ը` անձնական, գործնական եւ մշակութային առումով: Վերջիվերջո, այս տարին Խոզի տարի էր` իրեն բնորոշ խոզությամբ, գալիք տարին Առնետի տարի է: Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2020-ից:

- Խոզի տարին իմ տարին է, բայց այս տարի իմ խոզուկը իմ հանդեպ շատ խոզություն արեց: Չնայած, որ չեմ դժգոհում շատ առատաձեռն գտնվեց իմ հանդեպ, ես գտա այն, ինչ փնտրում էի, ես ընտրեցի այն ուղին, որով պիտի քայլեի, գտա լավ ընկերներ, ստեղծագործեցի, պայքարեցի, իսկ եղբորս ապօրինի կալանքը` խավարն է արեւածագից առաջ: Հուսով եմ` առնետը մեր հանդեպ առնետություն չի անի, կգիտակցի, որ ինքը առնետ է ու խելացի առնետ եւ մեր օգտին կանի իր առնետությունը (կատակում է Ա. Մ.-ն, - հեղինակ):

​​​​​​​«Ի՞նչ ադրբեջանական համայնք, այ ընկեր». Էդուարդ Շարմազանով

ՏԵՂԵԿԱՆՔ

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանը, ով քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը, ոտքով գնալիս է եղել Շենգավիթի դատարան, երբ նրան մոտեցել են Անահիտ Մութաֆյանի եղբայրը` «Խեղափոխություն» հաղորդաշարի համահեղինակ եւ վարող Նարեկ Մութաֆյանը եւ քաղակտիվիստ Սարգիս Օհանջանյանը: Ն. Մութաֆյանը, Ֆեյսբուքում ուղիղ եթերով հեռարձակում միացնելով` դատավոր Դանիբեկյանին պարբերաբար հարցրել է, թե արդյոք նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում»« ինչի մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ էության, Ն. Փաշինյանի խոսքերը մեջբերելու համար էլ Նարեկ Մութաֆյանը կալանավորվել է սեպտեմբերի 29-ին` Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ: Նա առ այսօր գտնվում է անազատության մեջ:

«ԵԽԽՎ-ն Հայաստանին կոչ է անում պաշտպանել ԼԳԲՏ անձանց կամ «բուդ-բլինչիկ-բրդուջ» օպերացիա»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА