o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԴՈՒԽՈՎՆԵՐԻ ՀՌՈՄԵԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ ԿԱՄ «ՌԱՅՆ ԷՅՐԸ» ՄԻ՞Ֆ ԷՐ

03.12.2019 22:00 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԴՈՒԽՈՎՆԵՐԻ ՀՌՈՄԵԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ ԿԱՄ «ՌԱՅՆ ԷՅՐԸ» ՄԻ՞Ֆ ԷՐ

Մինչ մեր դուխով երիտասարդները ճամպրուկներն են դասավորում՝ հունվարից շաբաթ-կիրակիները Հռոմում սուրճ վայելելու համար՝ մտովի հրաժեշտ տալով Ծաղկաձորին, մոռացած Շենգենյան երկրների համար վիզայի առկայության պահանջը, մեկ էլ անտեր «սեւ ուրբաթ» օրով տեղի ունեցավ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը: Եվ օ՜, զարմանս: Քննարկվում էր այդ բաղձալի չվերթների տոմսի արժեքից օդի տուրքը հանելու հարցը` նշելով, որ հետագայում, երբ ավիափոխադրողը թույլտվություն ստանա, այն կտեղադրվի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կայքում:

Այսի՞նքն: Թույլտվություն չկա: Գները դեռ որոշված չեն, ու «Ռայն Էյր» ավիաընկերությունն արդեն վաղուց երեք ուղղություններով տոմսեր է վաճառում` մինչեւ սեպտեմբեր ամի՞ս: Սա լու՞րջ է: Իսկ եթե կառավարությունը դեռ քննարկում է օդի տուրքը հանելու հարցը եւ եթե հանկարծ չհաստատի, այդ ժամանակ 17 եվրո արժողությամբ չվերթի գնի մեջ ինչպե՞ս է տեղավորվելու 10000 ՀՀ դրամ օդի տուրքի արժեքը: Ի՞նչ է ստացվում, ավիաընկերությունը պիտի ի վնաս իրեն բարեգործական չվերթնե՞ր անի: Կամ եթե Քաղավիացիայի կոմիտեն այդպես էլ չտրամադրի այդ թույլտվությունը, այդ ժամանակ ի՞նչ են անելու տոմս գնած քաղաքացիներըԻսկ եթե կառավարությունը հաստատի օդի տուրքի չեղարկումը, ապա որքանո՞վ է արդարացված Երեւանից Հռոմ, Միլան կամ Բեռլին նման էժան ավիատոմսեր առաջարկելը՝ ի հաշիվ մեր պետական բյուջեի, որը 11 միլիարդ դրամի կորուստ կունենաՍտացվում է անհասկանալի իրավիճակ: Իռլանդական ավիաընկերությունը չթույլատրված չվերթների համար մինչեւ սեպտեմբեր տոմսեր է վաճառել, որոնց գինը դեռ իրականում որոշված չէ: Այսինքն` «Ռայն Էյր»-ն է կանոններ թելադրում մեր պետությանը: Կուզենա՝ կթռնի, չի ուզենա՝ չի թռնի: Համարձակությունը կներե՞ր իռլանդական ավիաընկերությանը՝ նման խաղեր խաղալ «մեծն» Եվրոպայում, թե՞ մեզ նման երկրում կարելի է ինչ ուզենալ՝ անել: Նույն տրամաբանությամբ վաղը կարող է ցանկացած այլ ավիաընկերություն, առանց որեւէ թույլտվության, տոմսեր վաճառել, հետո պետությանը փաստի առաջ կանգնեցնել, կարող է լիազոր մարմնին չներկայացնել ոչ մի փաստաթուղթ, որը կպահանջվեր այդ թույլտվությունը ստանալու համար: Մեկ է, արդեն տոմսերը վաճառվել են: Ինչո՞ւ է մեր քաղավիացիան նման պրոտեկցիոնիստական քաղաքականություն վարում օտարերկրյա ավիափոխադրողի հանդեպ՝ թույլատրելով նման ազատություններ, իսկ մեր՝ հայաստանյան ավիաընկերություններին չտրամադրելով ոչ մի արտոնություն, որի արդյունքում նրանք իրենց գործունեությունը տեղափոխում են անգամ Աֆրիկա: Ի՞նչ անձնական շահեր ունի այստեղ Ռեւազյանը: Մի՞թե սա զուտ անձնական սիմպատիայի հարց է կամ ոչ վաղ անցյալում միայն էժանագին չվերթներով մեկնելու հիշողությունների կարոտախտ: Ստացվում է, որ պետությունը գերի է «սիրուն աղջկա» քմահաճույքին, իր համար պետական ընթացակարգը զուտ ձեւականություն է: Երեւի, նման կերպ ենք հասնելու իրավական պետության կայացմանը:

 

«ՍԻՐՈՒՆ ԱՂՋԻԿԱ» ԱՆԹԱՔՈՒՅՑ ՀԱՄԱԿՐԱՆՔԸ ԼԳԲՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՆԴԵՊ

Մինչ Դանիայից եկած «սիրուն աղջիկը» Քաղավիացիայի վարչությունում նման աբսուրդային գործունեությանը զուգահեռ, զբաղված էր Վանաձորում մանկատան երեխաներին ժամանակակից բարքեր քարոզելով (տես` «Տաթեւիկ Ռեւազյանը շարունակում է զվարճացնել եւ զարմացնել»), այս տարի մարտին նա նույնպես աչքի է ընկել իր ֆեյսբուքյան ակտիվությամբ՝ ժամանակակից իր «առաջադիմական» հայացքներով: Նա ոգեւորված ողջունում էր եւ առաջարկում իր օժանդակությունը՝ Շվեդիայիայից Հայաստան մարտի 21-22-ը ժամանած նախարարական կազմին ¥տե՛ս նկարը¤, որի նպատակներից էր կրկին ԼԳԲՏ կազմակերպությունների իրավունքների պաշտպանությունը: Հետաքրքիր է, ի՞նչ «փայլուն» գաղափարներով է կիսվել Ռեւազյանը՝ ԼԳԲՏ համայնքին օժանդակելու հարցում, այդ ի՞նչ անթաքույց սեր ունի նա ԼԳԲՏ-ների նկատմամբ:

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА