o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԾԱՂՐԱԾՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ` ՍՏԻ ՈՒ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԱՐԱՆՔՈՒՄ

03.12.2019 21:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԾԱՂՐԱԾՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ` ՍՏԻ ՈՒ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Աղբահան կամազների  հերթական սկանդալը մեկ անգամ եւս ապացուցում է, որ ծաղրածու քաղաքապետը իր, այսինքն` նիկոլական թիմի վառ եւ արժանի ներկայացուցիչն է: Սկզբից նա փորձում էր ստել, թե Լֆիկից կամազի փող չի վերցրել, հետո պարզվեց, որ լավ էլ վերցրել է, այն էլ ոչ թե մեկ, այլ միանգամից երեք կամազի փող: Լֆիկը հենց այնպես Հայկոյին փող չէր տա: Տվել է` իր բիզնեսը էլ ավելի ծաղկացնելու համար: Այսինքն` Հայկոն Լֆիկի «կրյուչոկի վրա է», բայց ամաչում է դրանից եւ ասում, թե՝ Լֆիկից փող չի վերցրել: Ուզում է ասել, թե կաշառակերության մեջ թաղված չի, բայց այդ ծաղրածուն ո՞վ է, որ դիմակայի Լֆիկի նման օլիգարխին, որը ամբողջ ներկայիս իշխանությանը առել, դրել է իր գրպանըՔաջ Նազարի հաջողությունը թակել էր ծաղրածուի դուռը, սակայն...

ԻՆՉՈՒ Է ՆԻԿՈԼԸ ՀԱՅԿՈՅԻՆ ԱՏԱՄՆԵՐՈՎ ՊԱՀՈՒՄ

Հետո քաղաքապետը դուրս տվեց, թե չի հիշում` ովքեր են իրեն կամազի փող տվել, դե որտեղի՞ց իմանար, որ այդ «նվիրատուն» Լֆիկի ընկերությունն է, չի հիշում Գագիկ Խաչատրյանից ստացած միլիոնները, պարզապես մոռացել է Հրանտ Հախնազարյանի տվածը եւ մյուս-մյուսներինը: Ամեն մեկին օրենքի խախտմամբ «փոխհատուցումներ» է տվել` շինարարության թույլտվություններ, պատվերներ, հարկերի բարձրացման թույլտվություն եւ այլն: Այդ ամեն մի թույլտվությունը  միլիոնավոր դոլարների շահույթ է բերելու Հայկոյին կամազի փող տվողներին, բայց բերելու են երեւանցիների հաշվին, ինչպես նրանց, ովքեր մերժեցին ծաղրածու քաղաքապետին՝ դեմ քվեարկելով կամ ընտրություններին չմասնակցելով, այդպես էլ այն միամիտների, ովքեր ուղեղները անջատած` վազեցին սուպեր մամային ձայն տալու, որ արդյունքում իրենք տուժեն, իսկ լֆիկները գերհարստանան:

Քաղաքապետի պահվածքն ամոթալի էր.Աբու Դաբիի գործարարները՝ Հայկ Մարությանի հետ հանդիպման մասին

Հարց է ծագում, բայց ինչու այդ կամազները Հայկոն չգնեց քաղաքային բյուջեի գումարներով, որը, ի դեպ, աճել է նախորդ տարվա համեմատ: Պատասխանը պարզից էլ պարզ է. քաղաքային բյուջեն Հայկոյի ու նրա շուրջ հավաքվածների կերակրատաշտն է, եւ դրա գումարները կամազների վրա ծախսելը Հայկոյի համար «սրբապղծության նման մի բան կլիներ»: Այդ գումարները ծախսվում են անճոռնի, գերթանկ տոնածառի, անկապ միջոցառումների եւ նման այլ «լափամիջոցների» վրա, հետո պարգեւատրումների, նորից պարգեւատրումների, կրկին պարգեւատրումների համար: Քաղաքապետարանի աշխատողների վարձատրման եւ պարգեւատրման ֆոնդերը հասել են աներեւակայական թվերի` ավելի քան 40 տոկոս քաղաքի ամբողջ բյուջեից: Այսինքն` այն հարկերը, տուրքերը, տուգանքները, որոնք երեւանցիները մի կերպ շատ անգամ իրենց երեխաների բերանից կտրելով, մուծում են քաղաքային բյուջե, գնում է նրա համար, որ Հայկոն ու իր շրջապատը իրենց լավ զգան: Եվ ամեն պատեհ-անպատեհ առիթով ասեն, թե «իրենց ժողովուրդն է ընտրել»` իրականում խորապես թքած ունենալով նույն իրենց ընտրող ու առավել եւս չընտրող ժողովրդի վրաՀիմա, երբ հերթական անգամ բացահայտվեց Հայկոյի խաբեությունը, գունավոր ստերն ու կոռուպցիոն մեծագույն սկանդալը, նա որոշեց արձակուրդ գնալ 2 օր եւ իր մտքերը վերադասավորել, համացանցից «կարգին կրուտիտների» հեղեղ հղել, թե՝ «Ես ազնիվ եմ, բոլոր թղթերը կան»: Բայց ինչո՞ւ այդ ամենը չասաց լրագրողների ներկայությամբ. հրավիրեիր, թղթերդ ցույց տայիր... Բայց չէ, լրագրողները հարցեր կտային, ու այդ «թղթաբանական կլոունադայից» հետք էլ կարող է չմնար: Իսկ դա շատ վտանգավոր է. առանց այդ էլ՝ կամազների պատմությունից կոռուպցիայի հոտը բուրում է, իսկ մեկ-երկու անհարմար լրագրողական հարցից հետո մեղադրանքները Հայկոյից կուղղվեն նրա հիմնական «ընտրողին»՝ Նիկոլին: Իսկ ահա Հայկոն, լավ գիտակցելով Նիկոլի բնավորությունը, եւ խոսում են, թե այն խորը մտավախությունների մեջ է, որ աղմուկի աճի դեպքում կարող է հայտնվել «գցվածի», այսինքն` կոռուպցիոն գործարքներով մեղադրյալի դերում: Իսկ այդ իրավիճակում կարող է գումարվել նաեւ առանց մրցույթների քաղաքապետարանի հաշվին աղբատարների գնման պատմությունը` դրանից եկող կոռուպցիոն հոտով հանդերձ: Իսկ այդ դեպքում, եթե անգամ չեխական բոլոր տներդ էլ ծախես, կարող է տակից դուրս չգաս: Եվ այդ մտավախությունները, ինչպես նշեց աղբյուրը, էլ ավելի են խորանում, հաշվի առնելով, որ եթե անգամ Նիկոլն էլ Հայկոյին «ժերտվա» չտա, ապա գալիք իշխանությունների օրոք նա հաստատ այդ եւ մի շարք այլ «թավշյա մեղքերի» համար պատասխան է տալու: Եվ, ելնելով ընդհանուր մթնոլորտից, այն համոզմունքը կա, որ այդ օրը չի ուշանա: Կարճ ասած, «սատանեն» (հենց այն սատանեն, որին որ փնտրում է Նիկոլը) ասում է, թե ա՛յ Հայկո, սրա վերջը լավ չի, քանի ուշ չի, գռփած-չռփած փողերդ հավաքի, թռի քո հարազատ Պրահան, բացի քո բնակարաններից մեկի դուռը եւ առոք-փառոք վայելիր մինչեւ խոր ծերություն...

Քաղաքապետը քաղաքական պաշտոն է և ճիշտ կլիներ, որ կարգին Հայկոն աշխատեր իր իրավական գիտելիքների վրա

Բայց Հայկոն մեղավոր չէ: Ցանկացած ծաղրածու... Ծաղրածուն ի՞նչ է... ցանկացած բոմժ կերազեր դառնալ է՛լ քաղաքապետ, է՛լ դեպուտատ, է՛լ մինիստր, է՛լ վարչապետ, ինչպես, օրինակ` գազանանոցի ցանկացած կապիկ, որ երազում է դառնալ գազանանոցի դիրեկտոր: Որ ոչ թե իր կերի կեսը գողանան, կեսը շպրտեն, այլ ինքը գողանա, ինքն էլ ում ուզի՝ շպրտի, ում ուզի՝ չշպրտի: Մեղավորը դուք եք, սիրելի՛ երեւանցիներ, երբ քարեր էիք շպրտում աջ ու ձախ՝ առանց հասկանալու, թե դա ինչի է բերելու: Բայց դե պատահում է, սխալվեցինք, տուժեցիք, հիմա քարերը հավաքելու` սխալները ուղղելու ժամանակն է:

Ըստ ՍՈՒՏՀայկոյի. «Ինձ հետաքրքիր չէ՝ ով, ինչքան, որտեղից»

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА