o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու է ապշած Էդմոն Մարուքյանը

03.12.2019 21:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ինչու է ապշած Էդմոն Մարուքյանը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ոգեւորված իր առաջարկած նախագծով, ըստ որի, նախատեսվում է ներդնել առողջապահության համապարփակ ապահովագրություն` աշխատավարձի 6 տոկոսի չափով, անդրադարձել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը` մասնավորապես նշելով. «Պարզվում է` ընդդիմադիր խմբակցություններից մեկն էլ է դեմ առողջության համապարփակ ապահովագրությանը: Ավելին` պարզվում է` կա՛մ իրենք են տրվել նշածս մանիպուլյացիաներին, կա՛մ էլ հենց իրենք են մանիպուլացնում: Ու այլ կարեւոր բան ամբողջ համակարգի մեջ, քան հարկատեսակի ներդրումն է, չեն տեսնում: Ուրախ եմ, որ դեմ եք, դրանով շատ հստակ հաղորդագրություն եք տալիս ձեր ընտրողներին, որ չեք ուզում Հայաստանում կայացած առողջապահություն ունենա, որի ծառայություններից օգտվելը աղետալի բեռ չի լինի նրա քաղաքացիների վրա»: Անդրադառնալով վերոնշյալին` պարզեցինք ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ տեսակետը, որը զարմացած է, թե առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նման գիտելիքներով ինչպես է նախարար աշխատում:

​​​​​​​«Մեր ԱԳ նախարարությունը կրկին «էշի» ականջում քնած»

Առողջապահության նախարարը ձգտում է երեւալ` որպես շատ ռեֆորմներ արած նախարար, սակայն դա չի նշանակում, որ նրա ամեն առաջարկը լավն է ու պետք է ընդունվի: Ինչ վերաբերում է մեր ընտրողներին, լավ կլինի` առողջապահության նախարարն իրենց ընտրողներով զբաղվի: Եթե Արսեն Թորոսյանը մտածում է, որ ընդդիմությունը նախագծեր դակող ուժն է, ապա շատ խորը թյուրըմբռնում ունի ընդդիմության վերաբերյալ: Ապշած եմ, որ այդ գիտելիքներով մարդը նախարար է աշխատում:

«Ադրբեջանցիները կանչում էին, թե եկեք ձեզ հայ աղջկա խորոված ենք ուզում հյուրասիրել, մոռացա՞ք...»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА