o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ԳՈՂ-ԱՎԱԶԱԿ ՍԱՐՔՈՂՆԵՐԻՑ ԶԱՐՄԱՆԱԼ ՊԵՏՔ ՉԷ

03.12.2019 21:10 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ԳՈՂ-ԱՎԱԶԱԿ ՍԱՐՔՈՂՆԵՐԻՑ ԶԱՐՄԱՆԱԼ ՊԵՏՔ ՉԷ

Օրեր առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում էր մի նախագիծ, որում մասնավորապես ասվում է` վճարել 10 միլիոն դրամ, բանակում ծառայել մեկ ամիսՄենք այս ամենի վերաբերյալ զրուցեցինք ռազմական-քաղաքական գործիչ, ազատամարտիկ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ: Մեր զրուցակցի խոսքով` նմանատիպ նախագծերն ուղղակիորեն հակասում են ՀՀ Սահմանադրությանը, մասնավորապես` այս նախագիծը դեմ է սոցիալական համերաշխությանը: Ըստ Գեւորգ Գեւորգյանի` այս ամենն ուղղակիորեն խարխլում է պետության հիմքերը: Փոխանակ իշխանությունը բարելավի Զինված ուժերի վիճակը, ստեղծի առավել լավ պայմաններ, որ երիտասարդն առավել հաճույքով գնա զինվորական ծառայության, ամեն ինչ բարդում է սովորական քաղաքացու վրա: Մեկ տարուց ավել է, ինչ այս իշխանությունն է երկրի ղեկն իր ձեռքին պահում, եւ ես առաջին իսկ օրվանից ասում եմ, որ այս իշխանությունն ապազգային է: Նրանց բոլոր քայլերն ուղղված են երկիրը քանդելուն: Այս իշխանությունն ուղղակի երկիր քանդող մեխանիզմ է: Հետեւաբար, այս նախագիծը հերթական ապազգային քայլն է ուղղված մեր պետականությանըԳեւորգյանի խոսքով` երկրում ծառայելը դառնում է անճարների գործը: Այսինքն` այն մարդը, որ չկարողանա վճարել այս միլիոնները, պետք է ծառայի, իսկ նա, ով վճարունակ է, չծառայի: Գեւորգ Գեւորգյանի համար մասնավորապես անհասկանալի է այն, որ վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ արցախյան հարցը ժողովուրդն է որոշում, Ստամբուլյան կոնվենցիան ժողովուրդն է որոշում, Ամուլսարի հարցը ժողովուրդն է որոշում, հիմա էլ անցանք բանակի՞ հարցին: «Բա լավ, դուք ի՞նչ եք որոշում, միեւնույն ժամանակ իրենք են որոշողն ու իրենց գործը տակից լավ էլ անում են»,- հավելեց մեր զրուցակիցը: Գեւորգյանի խոսքով` հերոսներին գող-ավազակ սարքողներից երեւի ուրիշ բան պետք էլ չէ սպասել:

​​​​​​​«Մեր ԱԳ նախարարությունը կրկին «էշի» ականջում քնած»

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА