o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՊՈՌՆԻԿՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՄԱՐԴ, ԲԱՅՑ ՄԵՆՔ ՊՈՌՆԿՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ՔԱՐՈԶՈՒՄ»

03.12.2019 21:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՊՈՌՆԻԿՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՄԱՐԴ, ԲԱՅՑ ՄԵՆՔ ՊՈՌՆԿՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ՔԱՐՈԶՈՒՄ»

Բոլորս հիշում ենք, թե ինչպես գործող վարչապետը, ԱԺ ամբիոնից անդրադառնալով սեռափոխված մարզիկ Մելինե Դալուզյանի մասին ֆիլմ նկարելու համար պետական ֆինանսավորում տրամադրելու հետ կապված հանրության դժգոհությանը, ասաց, որ տվյալ անձնավորությունն իր անձնական հովանավորության տակ է: Ինչպե՞ս է վերաբերվում նախկին վարչապետ, նախկին ԱԺ պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ պետական փողերն այդպես ծախսելուն եւ, առհասարակ, այդ երեւույթին:

Իշխանությունը փորձում է հուշել դատավորներին, թե ինչ վճիռներ է ակնկալում. Դավիթ Հարությունյան

– Մի կողմ թողնենք Մելինե Դալուզյանին եւ նրա հանդեպ հանրապետության վարչապետի աջակցությունը: Ես կարծում եմ, որ մենք ավելի շատ պետք է խոսենք ազգային, պահպանողական արժեհամակարգի մասին: Սա անվտանգության կրիտիկական ենթակառուցվածք է: Տեսեք, բրիտանացիները, ֆրանսիացիները, բոլորն իրենց արժեհամակարգին մեծ կարեւորություն են տալիս եւ ամեն ինչ անում են այն պահպանելու համար: Այս տեսանկյունից մենք հավատարիմ ենք Առաքելական եկեղեցուն: Ըստ այդմ, մի բան ակնհայտ է, որ մենք ստեղծված ենք Աստծո արարչագործության արդյունքում եւ ընդունում ենք կին-տղամարդ առանձնահատկությունները: Իհարկե, որեւէ մեկը կասկածի տակ չի դնում, որ ինչ-որ քաղաքացի, ով սեռափոխության է ենթարկվել կամ այլ սեռական կողնորոշում ունի, զրկված չէ իր քաղաքացիական իրավունքներից: Հիշո՞ւմ եք` վարչապետն ասում էր, որ նրանք էլ են մարդ, արդյոք նրանք չպե՞տք է օգտվեն իրենց իրավունքներից. իհարկե պետք է օգտվեն եւ օգտվում են: Մենք չենք խոսում նրանց իրավունքների մասին, մենք խոսում ենք մեր իրավունքների մասին: Արդյոք պե՞տք է նրանք քարոզեն այդ արժեհամակարգը: Մենք ասում ենք` ոչ: Որովհետեւ եթե իրավունքի տեսանկյունից նայենք, պոռնիկներն էլ են մարդ, բայց մենք պոռնկություն չենք քարոզում: Ճիշտ հակառակը` մենք ունենք հոդվածներ, որոնք դատապարտում են: Հետեւաբար չի խոսվում` նրանք մարդ են, թե՝ ոչ. իհարկե մարդ են, իհարկե մեր հասարակության անդամ են: Բայց դա նրանց իրավունք չի տալիս՝ սեփական արժեքները ներկայացնել, քարոզել եւ պարտադրել այլ արժեհամակարգով առաջնորդվողներին: Կներեք, դա ինձ համար անընդունելի է, դա ինձ համար հակաքրիստոնեական է:

Արայիկ Հարությունյանը համաձայն է, որ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը մասնակցի բանակցություններին, բայց պայմանով. Analitik.am

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Խոսրով Հարությունյանի հետ մեր զրույցն ամբողջությամբ կներկայացնենք «Իրավունքի» վաղվա համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА