o C     28. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Չեն անցնելու այս մանկամտությունները, ամեն ինչ բացահայտվելու է» (Տեսանյութ)

03.12.2019 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Չեն անցնելու այս մանկամտությունները, ամեն ինչ բացահայտվելու է» (Տեսանյութ)

Ըստ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ` գործող կառավարության առաջ երեք խնդիր է դրված: Այդ խնդիրների, ներքաղաքական վերջին զարգացումների եւ հնարավոր շրջադարձերի շուրջ էլ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցեցինք նրա հետ:

Իրանում՝ Հայաստանին սահմանակից նահանգում, կորոնավիրուսի վարակման առաջին դեպքերն են գրանցվել

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԽՈՇՈՐ ԳՈՒՄԱՐ Է ՍՏԱՆԱԼՈՒ»

– Պարոն Սարգսյան, ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, այս տարի Ձեր կուսակցության ուշադրության առանցքում էր Ամուլսարի հարցը, եւ Դուք ուղղակիորեն դիմել էիք Նիկոլ Փաշինյանին` հորդորելով կանգ առնել: Կանգ, կարծես թե, չառան, սակայն այն ակցիաները, այն բուռն հակազդեցությունը, որոնք կար, տպավորություն է, որ մարել է: Ինչո՞վ կբացատրեք այս ամենը:

Ամեն պահ ադրբեջանը կարող է լայնածավալ ռազմական ագրեսիայի դիմել Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ. Գևորգ Գևորգյան

Չի մարել, որովհետեւ ժողովրդի եւ հասարակական, քաղաքական ուժերի այն մեծ բանակը, որոնք դրան դեմ էին հանդես գալիս, հիմա զուտ, այսպես ասած, «պաուզա» են վերցրել: Դեռ գործողություն չկա, իբր սպասում ենք ինչ-որ որոշման: Համենայնդեպս, ճշտված տվյալներով` կարող եմ ասել, որ այս կառավարության առջեւ առնվազն երեք խնդիր է դրված. մեկը Ամուլսարի հարցն է, որ պետք է, իրենց պատկերացմամբ, անպայման սկսի որպես հանք շահագործվել, մյուսը տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիան է, որ պետք է ընդունվի: Սա պարտադրանք է, ի դեպ` կաշառքով, որովհետեւ փաստ է, որ կառավարությունը կոնվենցիան ընդունելու համար խոշոր գումար է ստանալու: Եվ երրորդ խնդիրը Սահմանադական դատարանի եւ ընդհանրապես` դատաիրավական համակարգի, այսպես կոչված, բարեփոխումն է: Այն, որ այդ բարեփոխումն անհրաժեշտ է, որեւէ մեկը չի կասկածում, բայց սա չի կարող լինել այսպես` ինձ դուր չի գալիս այս անձը, դրա համար նրան փոխարինենք այլ անձով: Սա բարեփոխում չէ:

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Ի դեպ, ԱԺ-ում քննարկվում է նախագիծ, ըստ որի, ՍԴ անդամներին օրենքով առաջարկում են կամավոր հրաժարական տալ եւ մինչեւ իրենց լիազորությունների ավարտը` տարիներով տանը նստած` իրենց աշխատավարձը ստանալ: Ի՞նչ կասեք այս մասին:

Սա խայտառակություն է: Մենք հատուկ հայտարարությամբ էլ ենք հանդես գալու, ես այդպիսի բան չեմ տեսել, չեմ պատկերացնում: Փաստորեն, կաշառո՞ւմ են, ո՞ւմ փողերով, վաղը դրա համար պատասխան են տալու:

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Իհարկե` հարկատուների...

Պարզ է չէ՞, որ բյուջեի փողերով մարդուն ասում են` չաշխատելու համար քեզ աշխատավարձ կտամ: Պատկերացնո՞ւմ եք` ինչ աբսուրդ է: Ասում են` այլ երկրներում էլ կա այդպիսի բան, ի՞նչ անենք, որ ինչ-որ երկրում էլ այդպես են վարվել, դուք ի՞նչ է, կապիկի նման հո չեք կրկնօրինակելու նույնը: Եթե անգամ արել են, սա հանցագործություն է, որովհետեւ դուք չաշխատողին տալու եք աշխատավարձ, թոշակի տարիքին չհասած մարդուն թոշակ եք տալու, բա դրանից ավել խայտառակություն, կաշառք որտե՞ղ է լինում: Օրենքին համապատասխան է պետք գործել, եթե մի անգամ օրենքը խախտեցիք, վերջ, արդեն ինքներդ դառնում եք անօրեն իշխանություն: Իսկ օրենքն ասում է` եթե մարդը հանցանք է կատարել, ուրեմն` այդ հանցանքի համար կարելի է նրան պատժել կամ պատասխանատվության հրավիրել: Բայց եթե նա չի արել այդ քայլը եւ շարունակում է այն գործունեությունը, որն օրենքի համապատասխան շրջանակում է, նշանակում է, որ նա պետք է շարունակի աշխատել: Այո՛, քաղաքական ուժերից մենք էինք ամենամեծ բողոքը ներկայացնում եւ միշտ ասել ենք, որ Սահմանադրական դատարանը 1995 թվականից սկսած բոլոր կեղծիքները պարտակել է, հատկապես` Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության կատարած կեղծիքները: Իհարկե, գտնում ենք, որ ՍԴ-ն պարտավոր է օրենքին եւ Սահմանադրությանը համապատասխան գործունեություն իրականացնել, բայց չի՛ կարելի ասել` ՍԴ անդամները մեր դուրը չեն գալիս, ուրեմն` պետք է բոլորին պատժենք, հանենք, մենք հո գիտենք` հանուն ինչի են անում:

Էդ սալյարկան հորինված պատմություն է ժող ջանին և հպարտին կերակրելու համար. Գուրգեն Եղիազարյան

Եվ հանուն ինչի՞...

Որովհետեւ նույն այդ Ստամբուլյան կոնվենցիան եթե գնա Սահմանադրական դատարան, համոզված  եմ` ՍԴ-ն պետք է մերժի, որովհետեւ այն չի համապատասխանում մեր Սահմանադրությանը: Եթե պատկերացնենք, որ Ամուլսարի հարցը կարող է բարձրացվել ՍԴ-ում, ապա նույն օբյեկտիվությամբ քննարկվելու է այն, առավել եւս` դատական-իրավական համակարգի  փոփոխությունները: Սա նշանակում է, որ սա պարտադրանքի տակ աշխատող կառավարություն է: Իսկ եթե այդպիսին է, մենք ինչպե՞ս կարող ենք ձեզ վստահել, թեկուզ եթե ինչ-որ լավ գործեր էլ անում են: Ի դեպ, վատ գործեր չեն անում, փորձ են անում արդար լինել, բայց սա չի նշանակում, որ դրան զուգահեռ անելու են այն, ինչը մեզ համար ընդունելի չէ: Սրանով միանգամից ջուրն են գցում իրենց արածը, եւ մենք պարտավոր ենք դրա դեմն առնել:

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

«ՊԱՐԶ ԱՍՈՒՄ ԵՄ` ՄԵԶ ԱՀԱԲԵԿԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ»

– Փաստացի ձեր նշած երեք «ականների» հնարավոր լուծումը տեղափոխվեց մյուս տարի, ինչն այլեւս անհետաձգելի է լինելու: Այս առումով ի՞նչ հնարավոր զարգացումներ կարող են տեղի ունենալ, օրինակ` սպասե՞լ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

Ամեն ինչ իշխանությունից է կախված: Եթե կարողանան այնպիսի քաղաքական գիծ որդեգրել, որի հետ ժողովրդի բացարձակ մեծամասնությանը համաձայն կլինի, հնարավոր է շարունակվի այս իշխանությունը: Բայց եթե միայն գործելու են այն հատվածի համար, որն այսօր, ներողություն եմ խնդրում, ամբողջովին զոմբիացած է եւ իրենց հպատակն է համարվում, ապա սա շատ լուրջ խնդիր է: Նախորդ իշխանությունների անվան տակ չի՛ կարելի բոլորին հանել, գցել մի կողմ, պետք է տեսնել, թե քաղաքական ուժերն ի՞նչ են արել այդ տարիների ընթացքում, ինչպե՞ս են դիմագրավել, ի՞նչ քայլեր են արել օբյեկտիվ գնահատական տալու համար: Այո՛, պետք է լսել այդ քաղաքական ուժերին, որոնք դեռ խորհուրդ են տալիս: Մեր ժողովրդի էլիտան, չպետք է կարծել, որ հլու-հնազանդ ընդունելու է այս բոլոր արարքները, չի՛ լինելու այդպես: Մենք այնպիսի տարիներ ենք անցկացրել, այնպիսի իրադարձություններով ենք անցել, որ պարզ ասում եմ` մեզ ահաբեկել հնարավոր չէ: 1992-ից սկսած` մենք այդ պայքարի մեջ ենք` թե՛ մեր կուսակցությունը, թե՛ ՍԻՄ-ը եւ տարբեր այլ քաղաքական ուժեր:

ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՆԱԽԿԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԿՈՂՔՈՎ ԱՆՑԱՎ ԳԼԽԻԿՈՐ

Խորհուրդներից գործնական քայլերի հնարավո՞ր է անցնի ընդդիմությունը: Այսօր տարբեր քաղաքական նախաձեռնություններ, խմբեր են ուրվագծվում: Դրանք պտուղներ կտա՞ն:

Կարծում եմ` կձեւավորվի ոչ անպայման մեկ կենտրոն, բայց կլինեն այդպիսիք, եթե դժգոհությունը քանի գնա բարձրանա, եւ տեսնենք, որ այս իշխանությունը մեր ժողովրդին, մեր պետությանը հարիր քայլեր չեն անում: Այո՛, կկազմակերպվեն քաղաքական, հասարակական ուժերը, որոնք անպայման պետք է հարց բարձրացնեն` օրինակ` Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված, որովհետեւ սա ուղղակի խփում է մեր ազգային ինքնությանը, մեր ընտանիքի դրվածքին: Այս առումով միայն նշեմ, որ մենք հենց այնպես չենք ասում, թե մի՛ ընդունեք այդ կոնվենցիան, այլ մատնանշում ենք, որ 1979 թվականին ՄԱԿ-ն ընդունել է կանանց նկատմամբ բռնության դեմ կոնվենցիա, որն այն ժամանակ  Խորհրդային Միությունն է ստորագրել, 1993 թվականին այն ստորագրել է նաեւ ՀՀ-ն եւ 6 անգամ զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ին: Մինչեւ հիմա այդ կոնվենցիայով բոլոր հարցերը կարգավորված են, մենք այդ մասին հարց ուղղեցինք նաեւ Արդարադատության նախարարությանը եւ հետաքրքրվեցինք` ինչի՞ համար եք այս կոնվենցիան ուզում վավերացնել, եթե կա գործող կոնվենցիա, որը համապատասխանում է բոլոր մեր սկզբունքներին:

«Իրան-Հայաստան օդային ու ցամաքային սահմանի մասին որոշումը գործադրման է հանձնվել 24 ժամ հապաղումով»

Եվ ի՞նչ պատասխան ստացա՞ք...

Ինչպես ասում են ռուսները` «մի պռո Իվանա, օնի պռո բոլվանա»: Մենք ինչ որ գրել էինք, բացարձակ դրա վերաբերյալ ոչ մի խոսք չկար, ընդամենը գրել էին, թե նախարարությունը շարունակում է իր չգիտեմ ինչ լուսավորչական, այսպես կոչված, աշխատանքը եւ այլն: Լսեք, դուք ձեզ եք, ներողություն, ինչ-որ մեկի տեղը դնում, ախր, դուք հասկանո՞ւմ եք, որ մենք դրանով չենք բավարարվելու, պայքարը շարունակվելու է: Կապ չունի, որ մյուս տարի են փորձելու սա անցկացնել, մենք չենք սպասելու, որ իրենք մոռացության տան, մեկ էլ հոպ` հանկարծակի գնան Ազային ժողովում ընդունեն: Հնարավոր չէ, դրա համար ասում եմ` կգա պահը, երբ այդպիսի հարցերի շուրջ ահռելի կոնսոլիդացիա կլինի` Հայ Առաքելակական եկեղեցու հետ միասին: Անգամ եթե քաղաքական ուժերը դա չանեն, այդ հարցում մեր ժողովուրդը համախմբվելու է հատկապես հենց եկեղեցու շուրջը: Չեն անցնելու այս մանկամտությունները, ամեն ինչ բացահայտվելու է: Ի տարբերություն իրենց, մենք բոլորս փորձատու մարդիկ ենք եւ հասկանում ենք ամեն ինչ:

Սորոսականների կարմիր գիծը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА