o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

03.12.2019 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Գնալով ավելի ու ավելի շատ ապացույցներ ենք ստանում, որ շիզոֆրենիան վարակիչ է, եւ այն զարմանալիորեն տարածվում է ոչ միայն շփումների միջոցով եւ օդակաթիլային ճանապարհով, այլեւ տեղեկատվական ցանցերի հաղորդալարերով եւ ռադիոալիքներով: Մինչ Նիկոլը հաջողացնում է կոչ անել պաշտոնյաներին «բդեշխության բարդույթը» փոխարինել «Հիսուսի բարդույթով», Շանթ Հարությունյանի որդին` ՇԱՀԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, կարմիր ներկ է շփում Գրիբոյեդովի արձանի վրա, դա որակելով որպես պատասխան Նժդեհի հուշատախտակի պղծման եւ նշելով, որ պարզապես Գրիբոյեդովի արձանը առաջին պատահած ռուսի արձանն է: Դրանով այդ երիտասարդը զարմանալիորեն իջնում է նույն մակարդակի, ինչ Նժդեհի հուշատախտակը պղծած թափթփուկը: Ոչ պակաս զարմանալի է նաեւ այն, որ դա տեղի է ունեցել Արմավիր քաղաքի դատապարտելի իրադարձությունից գրեթե մեկ ամիս անց, այսինքն` չէր կարող լինել րոպեական հուզական բռնկման հետեւանք: Եվ սույն տխուր դեպքում մնում է ընդամենը երկու տարբերակ` կա՛մ շիզոֆրենիայով վարակվելը, կա՛մ սառնասիրտ սադրիչների ուղղորդումով ու հրահանգավորմամբ:

ԶԱՐՄԱՆՔ

Մեկ այլ զարմանալի խելահեղություն տեղի է ունենում քաղաքական եւ իրավական դաշտում: Կենտրոնի նոր թաղապետ նշանակվում է լեւոնական մի կադր, անմիջապես հիշեցնելով արդեն կիսամոռացված բանաձեւը` «որտեղ ՀԱԿ, այնտեղ...»: Բայց էլ ավելի զարմանալի է, որ մեկ այլ քյառթու լեւոնական` ընտրակեղծարարության կնքահայր եւ քննչական գործողությունները մշտապես քաղաքական գործիքի վերածող ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ դիմել է վարչական դատարան` պահանջելով առոչինչ ճանաչել իրեն կոչումներից զրկելու եւ զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ նախագահի 2008 թվականի փետրվարի 23-ի թիվ ՆՀ-28-Ա եւ ՆՀ-29-Ա հրամանագրերըՄինչդեռ Ռոբերտ Քոչարյանը միանգամայն իրավացի էր նրան պաշտոնազրկելով, քանզի դատախազության մասին ՀՀ օրենքը նաեւ 2008 թվականին սահմանում էր, որ «Դատախազը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ»:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ հնագույն օլիգարխներից ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ, ով լայն հանրությանը հայտնի է Գռզո մականունով, զարմանալիորեն հայտարարել է, թե Սերժ Սարգսյանը վատ ղեկավար էր եւ վատ ընկեր: Չենք կարող չհարցադրել` եթե ինքդ ընկեր չես եղել, էլ ինչպե՞ս կարող ես ընկերության մասին դատողություն անել: Ինչեւէ, դրան սպառիչ պատասխան է տվել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Ինչ-որ մեկի ընկեր լինելու մասին կարող են խոսել նրանք, ովքեր վերջինիս ընկերներն են: Հայտնի փաստ է, որ Սերժ Սարգսյանը թե մանկության, թե ուսանողական, թե մարտական եւ թե կուսակցական ընկերների հետ ընտանիքներով է ընկերություն անում` անկախ իր ընկերների սոցիալական դիրքից եւ գրպանի պարունակությունից, քաղաքական իրավիճակից: Թեեւ սույն անձը հեղափոխությունից առաջ պատմում էր, թե ինչպիսի բարիդրացիական հարաբերություններ ունի Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, բայց նա երբեւէ Սերժ Սարգսյանի ընկերը չի եղել»:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА