o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԶԱՐՈՒՀԻ ԲԱԹՈՅԱՆԸ ԾԱՌԱՅՈՒՄ Է ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՆ»

03.12.2019 20:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԶԱՐՈՒՀԻ ԲԱԹՈՅԱՆԸ ԾԱՌԱՅՈՒՄ Է ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՆ»

Ինչպե՞ս կմեկնաբանեք Զարուհի Բաթոյանի հայտարարությունները այն մասին, որ հայոց լեզվում չկա սեռերի հասկացություն, ինչով նա փորձում էր արդարացնել զուգընկեր բառի մուտքը օրենսդրական դաշտ, եւ մյուսն այն է, որ Սորոսի հիմնադրամը որեւէ վտանգ Հայաստանի համար չի ներկայացնում,- այս հարցով դիմեցինք «Լույս» տեղեկատվական- վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ:

Բելգրադյան երկխոսությունից մինչեւ թատերական կրքեր. այլընտրանքային լուրեր 11․12․2019

Ժամանակին մենք նման մարդկանց տալիս էինք Հայաստանի վաստակավոր գենդերի կոչում, ինչը պետք է պատվաբեր լինի նրանց համար: Նրանց համար կնոջ եւ տղամարդու միջեւ ջնջված սահմանները նորմալ երեւույթ է, նրանք պետք է արդարացնեն իրենց մոտեցումները ինչ-որ լեզվաբանական հարցերով: Զարուհի Բաթոյանը Սորոսի հիմնադրամից ծնված գործիչ է: Ես նրանց անվանում եմ լիբերալ-ֆաշիստներ, որովհետեւ մի փոքր խումբ փորձում է իրենց աշխարհայացքը պարտադրել մյուսներին: Եւ բնականաբար նա պետք է պաշտպանի այդ կազմակերպության գործունեությունը, որը աշխարհում հայտնի է որպես այլասերումների, պետական հեղաշրջումների հովանավորԶարուհի Բաթոյանը ծառայում է այլ երկրների պետական շահերին, տվյալ դեպքում` Միացյալ Նահանգների, որովհետեւ այն ԱՄՆ ռեզիդենտ կառույց էՆա` որպես ազդեցության գործակալ, փորձում է այլ պետությունների մոտեցումները պարտադրել մեր ժողովրդինՆրանց հետ մենք ճանապարհ չունենք անցնելու: Մենք պետք է օր առաջ ազատվենք նրանցից եւ պաշտպանենք մեր ազգային հոգեւոր արժեհամակարգը:

Ադրբեջանահայերը կդիմեն Ազգային ժողովին (Տեսանյութ)

ԶԱՐՈՒՀԻ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

Հայկ Այվազյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ` «Իրավունքի» վաղվա համարում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА