o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու էին ադրբեջանցի «բլոգերին» գործուղել Փաշինյանի մոտ

03.12.2019 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ինչու էին ադրբեջանցի «բլոգերին» գործուղել Փաշինյանի մոտ

Այդպես էլ մութ մնաց, թե, ի վերջո, ինչո՞ւ էր Ադրբեջանի հատուկ ծառայության ներկայացուցիչը բլոգերի անվան տակ հայտնվել Միլանի հայկական եկեղեցում ու աղմկել` դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե «ազատեք մեր հողերը»: «Իրավունքի» ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ադրբեջանական մամուլում, վերոնշյալի հետ կապված, իրենց տեսակետն ունեն կամ առնվազն վերեւներից այդպես են հրաման իջեցրել, որ ներկայացնեն: Պարզվում է` սա ուղիղ կապ ուներ ադրբեջանցի նախորդ բլոգերի հետ, որը Ն. Փաշինյանին ոչ միայն հարց ուղղելու, այլեւ գրիչ նվիրելու հնարավորություն էր ունեցել Ֆրանսիայում: Ըստ նույն տեղեկությունների` վերջինս եղել է ընդդիմադիր բլոգեր, որի ջերմ հարաբերությունները Ն. Փաշինյանի հետ մեծ դժգոհություն է առաջ բերել ալիեւյան կլանի մոտ: Ուստի` որոշել են, հակառակ Ֆրանսիայում հայտնված ադրբեջանցի բլոգերի, այս անգամ գործուղել իրենց մարդուն, որն էլ, ըստ սցենարի, պետք է նման աղմուկ բարձրացներ: Սակայն այստեղ հիմնական հարցերի հարցը մնում է այն, թե ինչպես է ադրբեջանցի բլոգեր ներկայացող հատուկ ծառայության ներկայացուցիչը հայտնվել հայկական եկեղեցում: Ադրբեջանական մամուլը նույնիսկ զուգահեռներ է տանում, թե որեւէ մեկը նույնիսկ ամենավառ երեւակայության դեպքում չի կարող պատկերացնել, որ հայը կարող է հայտնվել մզկիթում ու հարց ուղղել իրենց նախագահ Ալիեւին:

Նիկոլի պուճուրիկ կլոնների այս ճնշող մեծամասնությունը արդյունավետության տեսակետից Տորիչելյան դատարկություն են. Արմեն Աշոտյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА