ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանի հավաքականի նախկին մարզիչը մանկապղծության համար դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

03.12.2019 12:49 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՍՊՈՐՏ
Ադրբեջանի հավաքականի նախկին մարզիչը մանկապղծության համար դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

Ադրբեջանի ձյուդոյի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, ավստրիացի Պետեր Զայզենբախերը մանկապղծության համար դատապարտվել է 5 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնին սպառնում էր 10 տարով ազատազրկում, սակայն նախկինում դատապարտված չլինելու և մի շարք մեղմացուցիչ հանգամանքներ հաշվի առնելով դատարանը կրճատել է ժամկետը:

«Նարդու տոնական մրցաշարի» 5 ուժեղագույն մասնակիցներն ստացան երկու անձի համար նախատեսված 7-օրյա ուղեգրերը՝ դեպի արևոտ Եգիպտոս

Զայզենբախերը մեղքը չի խոստովանել և հայտարարել է, որ դավադրություն է իր դեմ կազմակերպվել: Նա դատարանի վճիռը բողոքարկելու իրավունք ունի:

Հիշեցնենք, որ ավստրիացին մեղադրվում է 1900-ականներից 2000-ական թվականներին երկու անչափահաս աղջիկների բռնաբարության մեջ: Ադրբեջանի հավաքականը նա գլխավորել է 2012 թվականին` 2014-ին լքելով պաշտոնը: 2015 թվականին Զայզենբախերը կրկին գլխավորել է Ադրբեջանի ձյուդոյի հավաքականը: Նա ձերբակալվել է 2017 թվականի օգոստոսի 1-ին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА