o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պարզ դասական վանդալիզմ...». Նաիրա Կարապետյան

03.12.2019 02:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Պարզ դասական վանդալիզմ...». Նաիրա Կարապետյան

Համաներմամբ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակված, իր հակառուսական գործունեությամբ եւ անհավասարակշիռ գործողություններով հայտնի Շանթ Հարությունյանի որդին՝ ՇԱՀԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ ներկել է Երեւանի կենտրոնում՝ Օղակաձեւ զբոսայգու սկզբնամասում՝ «Ռոսիա» կինոթատրոնի դիմաց գտնվող Ռուսական կայսրության դեսպան, գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը:

Ձրի պանիր` այն էլ թակարդում. երկիրը կքում է նոր վարկերի տակ

Անդրադառնալով վերոնշյալին՝ ԱԺ հինգերորդ եւ վեցերորդ գումարման պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ղեկավար ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ այն որակել է որպես պարզ, դասական վանդալիզմ. «Ես, իհարկե, հասկանում եմ, որ հայոց պատմություն իմանալը հիմա համարվում է հետամնացություն, իսկ անգրագիտությունն ու անդաստիարակությունը հիմա թրենդային է։ Ես նաև հասկանում եմ, որ սա կարող է շահարկվել բոլոր հնարավոր խողովակներով՝ ներքինից մինչեւ արտաքին՝ տալով տարբեր տրամաչափի դիվիդենտ եւ ավելի շատ՝ վնաս, ուստի՝ ուզում եմ շեշտել, որ միայն իրավական ճիշտ արձագանքը կլինի ճիշտ պատասխան այս իրավիճակում, նամանավանդ, որ կա ինքնախոստովանություն։ Իսկ երիտասարդին եւ նրան սատարողներին էլ ուզում եմ հուշել՝ գիրք կարդացեք, գիրք կարդացողները միշտ էլ կառավարելու են նրանց, ովքեր հեռուստացույց են նայում, էլ չեմ ասում միայն սոցցանցերով կրթվողների մասին...»:

«Խորհրդարանական երկրում սա նոնսենս է». Տարոն Սիմոնյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА