o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սա սադրանք է, դատապարտում եմ». ներկել են Գրիբայեդովի արձանը (Տեսանյութ)

02.12.2019 23:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Սա սադրանք է, դատապարտում եմ». ներկել են Գրիբայեդովի արձանը (Տեսանյութ)

2018 թվականի նոյեմբերի 6-ին համաներմամբ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակված, իր հակառուսական գործունեությամբ եւ անհավասարակշիռ գործողություններով հայտնի Շանթ Հարությունյանի որդին, կարծես թե, որոշել է շարունակել հոր «գործը»:

«Խորհրդարանական երկրում սա նոնսենս է». Տարոն Սիմոնյան

Շանթի որդին՝ ՇԱՀԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ ներկել է Երեւանի կենտրոնում՝ Օղակաձեւ զբոսայգու սկզբնամասում՝ «Ռոսիա» կինոթատրոնի դիմաց գտնվող Ռուսական կայսրության դեսպան, գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը: Մի մարդու արձան, որին իր դիվանագիտական գործունեության ընթացքում հաջողվել է Պարսկաստանից հայրենիք վերադարձնել 8 հազար հայ ընտանիք, Թուրքիայից՝ 14 հազար հայ, որոնց ժամանակին հարկադրաբար էին քշել այդ երկրների խորքերը: Բավական է նշել, որ Գրիբոյեդովն այն դեսպանն էր, որը պատրիարք Ներսես Աշտարակեցու հետ մշակում էր հայերի հայրենադարձության ծրագիրը:

Ժամեր առաջ դեպքի վայրում է եղել «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ եւ ուղիղ եթերում ցույց տվել, թե ինչպես է Շ. Հարությունյանն ապականել արձանը:

«Միանգամից ասեմ,  որ դատապարտում եմ նման քայլերը, սա ուղղակի ինձ համար անտրամաբանական, անհասկանալի է, որովհետեւ բոլորդ գիտեք, թե Գրիբայեդովն ինչպիսի դրական դեր է ունեցել  մեր հայ ազգի պատմության մեջ: Սա արվել է իբրեւ պատասխան Ռուսաստանում Գարեգին Նժդեհի հուշատախտակի  ապամոնտաժման, բայց տրամաբանություն չկա, սա պատասխան չէ», - նշել է Ա. Ղուկասյանը:

ՀԱՍԱԿ-ի նախագահը դատապարտել է նաեւ ազգային հերոս Գարեգին Նժդեհի անվան շուրջ տեղի ունեցող զարգացումները՝ այն համարելով սպեկուլյացիա. «Գարեգին Նժդեհն ինձ համար, իմ ազգի համար հերոս է: Շատ բացասական եմ գնահատում Նժդեհի շուրջ ստեղծված սպեկուլյացիաները եւ ինձ համար որպես հայ ազգի ներկայացուցիչ անհասկանալի է այն բոլոր բացասական դրսեւորումները, որոնք կան նրա անվան շուրջ»:

Անդրադառնալով Շահեն Հարությունյանի քայլին՝ Ա. Ղուկասյանը նշեց, որ սա մտահոգիչ է. «Մտածում եմ, որ նա հոգեկան խնդիրներ ունի,  որովհետեւ ընտրել է Գրիբայեդովին, որն ունեցել է շատ մեծ դրական դեր հայ ազգի պատմության մեջ:  Իհարկե, նպատակն այն է, որպեսզի հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրվի: Սա սադրանք է: Սրանով ջուր են լցնում մեր թշնամների ջրաղացին: Եվ սա ընդհանրապես՝  կապ, որեւէ աղերս չունի մեր պետական շահի հետ: Սա մեր պետական շահի, հայ-ռուսական հարաբերությունների դեմ է ուղղված, որպեսզի Հայաստանն ավելի թուլանա եւ մեր թշնամիները դրանից շահեն: Ես որպես, հասարակական, քաղաքական գործիչ, որպես ՀՀ քաղաքացի, որպես մարդ, ով մտահոգված է մեր երկրի պետական շահով՝ խստորեն  դատապարտում եմ այս քայլը: Ոչ մեկի մոտ չի ստացվելու հայ-ռուսական  հարաբերություններում սեպ խրել՝ լինեն ռուսաստանյան որոշ ներկայացուցիչներ, թե Հայաստանում որոշ մարդիկ, ովքեր  աշխատում են պատվերով: Վստահ եմ, որ սա հատուկ արված քայլ է թե՛Նժդեհի, թե՛ Գրիբոյեդովի անվան շուրջ:  Սա հատուկ պատվեր է, որպեսզի մեր ազգերի միջեւ սեպ խրվի , բայց դա չի ստացվելու, որովհետեւ  Ռուսաստանում եւ Հայաստանում բանականություն ունեցող մարդիկ թույլ չեն տալու, որ մեր հարաբերություններում նման պրիմիտիվ,  նման ահավոր ցածր քայլերով սեպ խրեն: Եվ ես այդ մարդկանցից մեկն եմ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА