o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոնալդուի պատճառաբանությունը՝ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը ներկա չգտնվելու համար

02.12.2019 23:20 ՍՊՈՐՏ
Ռոնալդուի պատճառաբանությունը՝ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը ներկա չգտնվելու համար

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը՝ Կրիշտիանու Ռոնալդուն այսօր ներկա չի գտնվի Փարիզում կայանալիք «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը:

Աղբյուրի տվյալներով՝ Ռոնալդուն, որը «Ոսկե գնդակի» նախորդ մրցանակաբաշխությանը նույնպես բացակայել էր, չի մեկնի Փարիզ, քանի որ պետք է ներկա գտնվի Gran Gala Calcio-ին՝ Ա սերիայի տարվա մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենալու նույն ժամին: Ռոնալդուն ստանալու է Ա սերիայի 2018/19 խաղարկության լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:

ԴԱՇՏ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԱԾ ԵՐԿՐՊԱԳՈՒՆ ՌՈՆԱԼԴՈՒԻՆ ՀՈՒՆԻՑ ՀԱՆԵԼ Է

Հիշեցնենք, որ համացանցում արդեն հայտնվել է «Ոսկե գնդակի» արդյունքները հրապարակող լուսանկար, ըստ որի՝ հաղթողը Մեսին է, իսկ Ռոնալդուն 4-րդն է: Եթե այդ տվյալները հաստատվեն, ապա պորտուգալացին առաջին անգամ 2010-ից ի վեր դուրս կմնա «Ոսկե գնդակի» լավագույն եռյակից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА