o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սերժ Սարգսյանի ընկեր լինելու մասին կարող են խոսել նրանք, ովքեր վերջինիս ընկերներն են. Շարմազանով

02.12.2019 21:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սերժ Սարգսյանի ընկեր լինելու մասին կարող են խոսել նրանք, ովքեր վերջինիս ընկերներն են. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

Քիչ առաջ հնագույն օլիգարխներից մեկը /դե Նիկոլի օրոք արդեն խոշոր սեփականատեր է դարձել/ թերեւս որոշել է «հեղափոխությունից» հետո ինքն էլ հետ չմնալ ու քննադատել Սերժ Սարգսյանին՝ նշելով, թե վերջինս ոչ միայն վատ ղեկավար է, այլ նաեւ վատ ընկեր: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուրդ Շարմազանովը:

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ մարզերում

Նա գրել է . «Սերժ Սարգսյանի քաղաքական գործնեությանը բազմիցս անդրադարձել եմ, դեռ կանդրադառնամ: Այս պահին ընդամենը մի բան. ինչ-որ մեկի ընկեր լինելու մասին կարող են խոսել նրանք, ովքեր վերջինիս ընկերներն են:

Հայտնի փաստ է, որ Սերժ Սարգսյանը թե մանկության, թե ուսանողական, թե մարտական եւ թե կուսակցական ընկերների հետ ընտանիքներով է ընկերություն անում՝ անկախ իր ընկերների սոցիալական դիրքից եւ գրպանի պարունակությունից, քաղաքական իրավիճակից:

Թեեւ սույն անձը հեղափոխությունից առաջ պատմում էր, թե ինչպիսի բարիդրացիական հարաբերություններ ունի Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, բայց նա երբեւէ Սերժ Սարգսյանի ընկերը չի եղել: Ժողովուրդն ասում է՝ մի մտիր մատի ու մատանու արանքը: Օ Ժամանակներ, օ բարքեր: O tempora, o mores!»:

Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպմանը գործարար Խաչատուր Սուքիասյանը ասել է.

Ես հարգում եմ ցանկացած պաշտոնյայի, որը նախկինում գործել է, նաեւ Սերժ Սարգսյանն է շատ դրական գործել, որովհետեւ ունեցել ենք Սահմանադրություն, ինչ-որ սահմաններ պահել է, բայց Սերժ Սարգսյանը շատ վատ ղեկավար է եղել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Սիլ» կոնցեռնի ղեկավար, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը:

Անցեք հղումով, Սերժ Սարգսյանը շատ վատ ղեկավար է եղել. Խաչատուր Սուքիասյան

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА